Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը համարում է, որ Պատարագին Կաթողիկոսի անվան զեղչումը ժխտում է նվիրապետական կարգին, ժխտում է եկեղեցական իշխանությանը, սեփական պատկանելիությանը։ Դա նշանակում է, որ դու եկեղեցու պատկանելիությունից քեզ դուրս ես դնում։ Ըստ նրա՝ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում՝ կասկածելի, որոնց եկեղեցու պատկանելությունը խիստ տարակուսելի է, այդպիս օրակագ են առաջ մղել։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել 10 եպիսկոպսները։

 
2025-12-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ