Քննարկել են երեխաների հոգևոր-հոգեբանական աջակցության առանձնահատկությունները


Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը և Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը անցկացրել են համատեղ քննարկում՝ «ՀԲԸՄ «Նաիրի» ճամբար․ երեխաների հոգևոր-հոգեբանական աջակցության առանձնահատկությունները» թեմայով։ Քննարկմանը մասնակցել են հոգեբաններ, մանկավարժներ, ջոկատավարներ և ծնողներ: 2021-2025 թվականներին 7-13 տարեկան 1963 երեխա է մասնակցել ամառային ճամբարներին: Այստեղ են ապաստան գտել նաև արցախցի երեխաներ՝ 2023 թ․ օգոստոսին՝ Արցախի շրջափակման օրերին: Ամառային ճամբարից բացի, 2024 թվականի փետրվարից «Նաիրի» ընտանեկան ճամբարն անվճար հյուրընկալ է Արցախից բռնի տեղահանված երեխաներին ու նրանց մայրիկներին ապահովել հոգեբանական աջակցություն, սթրեսի կառավարման դասընթաց, սնունդ, խաղեր, ժամանց:

 

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կատարվել է միասնական ժամերգություն


Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի առաջնորդությամբ հոկտեմբերի 30-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում էին մեկտեղվել թեմի հոգևորականները, վանականները, ուխտավորներ: Ներկաները միասին աղոթեցին անազատության մեջ գտնվող Մկրտիչ Սրբազանի, Միքայել և Բագրատ սրբազանների, Տեր Գարեգինի, և մյուս ձերբակալվածների համար։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, յուրաքանչյուր հինգշաբթի թեմի որևէ սրբավայրում կատարվում է միասնական ժամերգություն:

 

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ առաքյալի հիշատակության օրը


Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է տեղափոխվել բերվել Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը։ Տեր Վահանի առաջնորդությամբ թափորը Փարպեցի փողոցում դիմավորել է մասունքը, ապա շարականների երգեցողությամբ մասունքակիր աջը իջեցվել է Սուրբ Անանիայի մատուռ: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում օրհնության կարգ է կատարվել:

Ուխտավորները Ծաղկեվանքում նշել են սուրբ կույսերի հիշատակության տոնը


Հոկտեմբերի 7-ին նշվում է Թեկղի, Վարվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության տոնը: Արագածոտնի Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, սուրբ կույսերի հիշատակության օրվա առիթով Ծաղկեվանք է տեղափոխվել սուրբ Վարվառա կույսի Մասունքը: Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը Սուրբ Պատարագ է մատուցել քարայրում:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Իզմիրլյան բժշկական կենտրոնում նշել են ուրոլոգիական բաժանմունքի 20 ամյակը


Բաժանմունքը ստեղծվել է 2005թ.-ին պրոֆեսոր Արթուր Գրաբսկիի և գործընկերների ջանքերով՝ նպատակ ունենալով ապահովել արդիական, պրոֆեսիոնալ ուրոլոգիական բուժօգնություն: Իզմիրլյան բժակական կենտրոնը 2024 թվականին ձեռք է բերել միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն ու եզակի տեխնոլագիաներ:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՕՖ տնօրենների խորհրդի անդամներին ու բարերարներին


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներն ու բարերարները, թեմի առաջնորդ ՀՕՖ-ի նախագահ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը և ֆոնդի տնօրենների խորհրդի ատենապետ Ռենդի Սապահ-Գուլյանը այցելել են հաստատություններ, որոնցում ծրագրեր է իրականացնում Հայ օգնության ֆոնդի Հայաստանի գրասենյակը: Այս այցին խորհուրդը անդրադարձել է աղքատության հաղթահարմանը միտված բազմաբաղադրիչ ծրագրերին Տավուշում ու Սյունիքում, երեխաների պաշտպանության, կրթության և գիտության, բարձր տեխնոլոգիաների, տնտեսական ու համայնքային զարգացման, առողջապահության, սոցիալական աջակցության ոլորտներում իրականացվող նախաձեռնություններին և Արցախից բռնի տեղահանված ընտանիքների հետ տարվող աշխատանքներին։

 

Վարդենուտ համայնքը նշել է Սուրբ Մերկեռիոս եկեղեցու օծման 6-րդ տարեդարձը


Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը։ Տոնական Սուրբ Պատարագը մատուցել է Արագածի հովվության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը: Նա կարեւոր է համարել քրիստոնյայի կյանքում աներեր հավատք ունենալը, սրբերի օրինակին հոտևելը, մայր եկեղեցուն հավատարիմ լինելը:

Մալաթիայի Հայորդյաց տան սաները «Univers Art» մրցույթում 1-ին տեղ են գրավել


Մալաթիայի Հայորդյաց տան մանրանկարչության դասարանի սաների՝ Մանե Ջավադյանի «Դատարկ Գերեզման», Էլեն Ծատուրյանի «Համբարձում», Տիգրան Հովսեփյանի «Ավետում» և Կարինա Ղազարյանի «Դժողքի ավերումը» մանրանկարները մասնակցել են «Univers Art» միջազգային փառատոնին և առաջին տեղ գրավել։ Այդ ստուգատեսին մասնակցել են 5-18 տարեկան մոտ 600 երեխա: Աշխատանքները ցուցադրվել են Նկարիչների միությունում:

Սուրբ Գևորգի տոնը նշել են Արագածոտնի թեմի Գառնահովիտ համայնքի եկեղեցում


Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում ուխտավորները մասնակցել են Պատարագի և վերապրել սրբազան արարողության խորհուրդը: Եկեղեցին նորոգվել է 2017 թվականին: Սուրբ Գևորգի տոնի օրը հայտարարվել է Գառնահովիտի Սուրբ եկեղեցու ուխտի օր: Այդ առիթով Մայր Աթոռից Սուրբ Գևորգի մասունքը տեղափոխվել է եկեղեցի, որպեսզի հավատացյալները հաղորդվեն զորությանը:

Մալաթիայի հայորդյաց տան 17 սան մրցանակ է ստացել «Univers Art 2025» փառատոնին


Միջազգային փառատոնին մասնակցել է 5-18 տարեկան մոտ 600 երեխա: Եզրափակիչ փուլում ցուցահանդես է բացվել Հայաստանի Նկարիչների միությունում, ապա Հայ-Սլավոնական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր մրցանակաբաշխություն և գալա համերգ: Մալաթիայի հայորդյաց տան Գեղանկարչության երկու դասարանների 17 սան մրցանակով է վերադարձել, ութը՝ 1-ին տեղ են գրավել:

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում տոնական Պատարագ է մատուցվել


Խաչվերացի տոնին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է տոնական Պատարագ։ Արաբկիրի Սուրբ խաչը կառուցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ, Լուիզ Սիմոն Մանուկյանի բարերարությամբ։ Եկեղեցու ճարտարապետը Արտակ Ղուլյանն է։

 

Գյումրիում խաչերթի մասնակիցներն աղոթել են Միքայել եւ Բագրատ սրբազանների, Սամվել Կարապետյանի համար


Խաչերթի մասնակիցները Տեր Մակար քահանա Գալամդարյանի և Տեր Հակոբ քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ աղոթքների, շարականների, հոգևոր երգերի ներքո քայլել են դեպի Սուրբ Նշան եկեղեցի: Սուրբ Աստվածածին Յոթ վերք եկեղեցու մոտ խաչերթի մասնակիցները աղոթել են Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, Սամվել Կարապետյանի և մյուս ձերբակալվածների շուտափույթ ազատման համար: Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ արդեն ավանդույթ է դարձել Խաչվերացի Նախատոնակի Խաչերթը։