|
|
Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի համերգըՀայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը մարտի 31-ին ներկայացավ Առնո Բաբաջանյան համերգասրահում: Հատուկ հրավիրված էին բազմաթիվ սիրիահայեր:
|
|
|
«Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի պրեմիերանՉորս կինոնովել` Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա: Գործողությունները ծավալվում են Կիսալուսնի ծովածոց մտացածին քաղաքում: Սցենարի հեղինակը և ռեժիսորը Մարինե Զաքարյանն է, օպերատորը` Միհրան Ստեփանյանը: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց Մոսկվա» կինոթատրոնում: Ավելի ուշ այն կներկայացվի Կաննի կինոշուկայում:
|
|
|
Երգչախմբային արվեստի զարգացումը` գերակա ուղղությունՀՀ մշակույթի նախարարությունը երգչախմբային արվեստի զարգացումը հայտարարել է 2014-ի գերակա ուղղություններից մեկը: Տարվա ընթացքում կգերաշռեն երգչախմբային բացօթյա ու համերգասրահային կատարումները: Շուտով կմեկնարկի Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը: Կկազմակերպվեն երգչախմբային արվեստի միջազգային գիտական կոնֆերանս և փառատոն` նվիրված Կոմիտասի 145-ամյակին: |
|
|
Գիտաժողով և ցուցահադես Շեքսպիրյան միջազգային փառատոնի շրջանակումՉարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում անցկացվեց Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը: Թանգարանը կազմակերպել էր նաև Շեքսպիրը հայ թատոնում» ցուցահանդեսը: |
|
|
Արամ Ղարաբեկյանի հիշատակին նվիրված համերգ Սլավոնական համալսարանի դահլիճումՀայաստանի պետական կամերային նվագախումբը, Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, հնչեցրեց Արամ Ղարաբեկյանի սիրած գործերից մի քանիսը: |
|
|
Նոր լսարան և ստուդիա Մանկավարժական համալսարանումԵրևանի մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում բացվել է պատմաբան, պետական գործիչ, հեռուստառադիոպետկոմի երկար տարիների ղեկավար Ստեփան Պողոսյանի անվան լսարան: Հեռուստալրագրության բաժնում բացվել է նաև ժամանակակից սարքերով հագեցած ուսումնական ստուդիա: |
|
|
Նունե Խաչատրյանի գարնանային ցուցահանդեսըՀայկական տարազներ` ծաղկի թերթիկներով. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է Նունե Խաչատրյանի ցուցահանդեսը: |
|
|
«Կյանքի խոսքի» հովվի վերադարձըԿյանքի խոսք» աղանդի հիմնադիր, պարագլուխ Ուոլֆ Էկմանը դարձի է եկել՝ վերադառնալով Կաթոլիկ եկեղեցու գիրկը: Այս տեղեկությունն անցած շաբաթ իրարանցում առաջացրեց մեդիա դաշտում: Էկմանը հրաժարվել է նաև Yoido Full Gospel եկեղեցու հոգաբարձությունից, որի հովիվ Դեյվիդ Յոնգի Չոն և որդին մեղադրվում են 12.000.000 ԱՄՆ դոլարի յուրացման մեջ: Ի՞նչ է սպասվում Հայստանայան Կյանքի խոսքին» առանց Ուոլֆ Էկմանի: |
|
|
Դարբուկահար Ռոնի Բարրակը` հայ երաժիշտների հետ մեկ բեմումՕրկեստր+» նախագծի շրջանակում Օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը համատեղ համերգի է հրավիրել աշխարհահռչակ դարբուկահար Ռոնի Բարրակին և երաժշտական տարբեր ուղություններ ներկայացնող հայաստանյան խմբերի: |
|
|
«Պոպ արտի 5 գույնը»Ոսկե դար» պատկերասրահում հինգ երիտասարդ կանայք պոպ արտ ոճում ներկայացրել են իրենց ստեղծագործությունները՝ գեղանկար, քանդակ, ֆոտո արտ, ինստալիացիաներ: Պոպ արտի 5 գույնը» ցուցահանդեսը վառ գույներով ու համարձակ լուծումներով էր: |
|
|
Արամ Սաթունցի 100-ամյակին նվիրված համերգԱրամ Խաչատրյան» համերգասրահում նշվել է կոմպոզիտոր Արամ Սաթունցի 100- ամյակը: Հոբելյանական երեկոյին մասնակցել են Ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր` Ռուբեն Ասատրյան), մեներգիչներ Սարգիս Աղամալյանը, Սիրանուշ Գասպարյանը, քանոնահար Ծովինար Հովհաննիսյանը: |
|
|
«Հավատամք» երգչախումբը` Բելառուսի միջազգային փառատոնինԲելառուսի հանրապետությունում տեղի ունեցած Կոլոժսկի բլագովեստ» հոգևոր երգի միջազգային փառատոնից Հավատամք» երգչախումբը վերադարձել է Լավագույն եկեղեցական երգչախումբ» և Լավագույն դիրիժոր» մրցանակներով: |