Alt

Մշակույթի նախարարությունն ամփոփել է 2013թ. աշխատանքի արդյունքները


Մշակութային տարին ամփոփվել է Արամ Խաչատրյանի տուն թանգարանում: 2013 թվականի գլխավոր իրադարձություններին անդրադարձել են նախարար Հասմիկ Պողոսյանը, Վիվասել ընկերության տնօրեն Ռալֆ Յիրկյանը: 2013-ի ընթացքում Ա. Խաչատրյանի գործերը ներկայացվել են աշխարհի տարբեր երկներում ` մոտ 100 համերգներում: Ոլորտի մի շարք ճյուղերում բարեփոխումներ են իրականացվել, անցկացվել են փառատոններ ու գիտաժողովներ:

Alt

Հայաստան-ԱՄՆ երաժշտական կամուրջ Օպերայի և բալետի թատրոնում


Դեկտեմբերի 16-ը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստան-ԱՄՆ երաժշտական կամրջի օր էր հայտարարված: Ներկայացվել է կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանի Նարեկացի՝ ձայն առ Աստված» բալետի երաժշտական կատարման պրեմիերան:
Օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը կատարել է նաև Միացյալ նահանգներից Հայկ Բոյաջյանի Սկորպիուսի ծագումը» և Մերիլին Բելիսի Շղարշները»:

Alt

Աիդա Համբարձումյանի ցուցահանդեսը Բնության պետական թանգարանում


Բնության պետական թանգարանում այս օրերին ցուցադրվում են երիտասարդ նկարիչ-դիզայներ Աիդա Համբարձումյանի գործերը:

Alt

Շոթա Խաչատրյանը զրկվել է արվեստանոցից ու բնակարանից


Նկարիչ ՇԱԽ-ի` Շոթա Ազատի Խաչատրյանի աշակերտները բարձրաձայնում են ուսուցչի համար ստեղվծած անելանելի վիճակի մասին:

Alt

Գոհար Գալաչյանի 90- ամյակը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում


Օպերային երգչուհի Գոհար Գալաչյանը հայտնի էր իր հազվագյուտ մեձձո-սոպրանոյով, ազդեցիկ բեմական արտաքինով, պրոֆեսիոնալ հմտություններով: Խորհրդային տարիներին արժանացել է ժողովրդական արտիստի կոչման: Կոնսերվատորիայում երգիչները ներկայացրել են արիաներ, զուգերգեր, ստեղծագործություններ, որոնք առավել սիրելի են եղել անվանի երգչուհու համար: Երաժշտական ԲՈՒՀ-ում բացվել է Գալաչյանի անվան լսարան:

Alt

Գյումրեցի նկարիչների ցուցահանդեսը` Սպիտակի երկրաշարժի 25- ամյա տարելիցին


1988-ի երկրաշարժի 25 -ամյա տարելիցի առիթով գյումրեցի նկարիչները ցուցահանդես են բացել Նկարիչների միությունում: Նկարների վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի Գյումրի Մերկուրովի անվան նկարչական դպրոցին:

Alt

Երիտասարդական նվագախմբի համերգը Արամ Խաչատրյանի 110-ամյակին


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նոր համերգ է նվիրել Արամ Խաչատրյանի 110-ամյակին: Նվագախումբն իր հաջողությունները կապում է Խաչատրյանի անվան հետ: Դեկտեմբերի 4-ի համերգին նվագախմբի հրավերով մասնակցում էին մեներգիչներ Գրիգոր Վերներն ու Մարինա Նաչկեբիյան:

Alt

Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը 75 տարեկան է


Հոբելյանական համերգի ժամանակ անսամբլը ներկայացրել է Էդգար Հովհաննիսյանի Սասունցի Դավիթ» օպերա բալետը: Անսամբլի ղեկավար կազմն ու անդամներն արժանացել են պետական պարգևների:

Alt

Օգնենք սահմանամերձ գյուղերին


Երիտասարդություն» հասարակական կազմակերպության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդական բաժնի Հայ եկեղեցու երիտասարդական միավորման, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ներկայացուցիչները հավաքվել էին համատեղ իրականացնելու Օգնենք սահմանամերձ գյուղերին» բարեգործական ակցիան:

Alt

Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում իրականացվում է «Եկեղեցին մեր տունն է» ձեռնարկը


Մայրաքաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղադրվել են ձայնային նոր սարքեր, որոնց գործածությամբ պատարագը, ժամերգությունները, եկեղեցական արարողությունները հարակից տարածքի անցորդներին աղոթքի կկանչեն: Ամեն երեքշաբթի` ժամը 18.00-ին, Ս. Գրիգոր Լուսավորչում խոկման ժամ է:

Alt

Դրամատուրգիական ընթերցումներ


Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ներկայի վերականգնումը» խորագրով դրամատուրգիական ընթերցումները կազմակերպվել էին Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի և Մշակույթի նախարության ջանքերով: Պիեսների ընթերցումները նպատակ ունեն ամրապնդել դրամատուրգ-բեմադող կապը, նպաստել նոր գործերի բեմադրությանը:

Alt

«Հայաստան՝ քարերի երկիր». Աշոտ Փիլիպոսյանի բանախոսությունը քարակերտ կառույցների և ժայռերի մասին


Ծիրանի» հասարակական կազմակերպությունը հանդիպումների շարք է նախաձեռնել Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը խոսել է Հայաստանի քարակերտ կառույցների և ժայռերի մասին, անդրադարձել Սիսիան քաղաքի մոտ գտնվող Զորաց քարեր» կամ Քարահունջ» համալիրին: