|
|
Ռուսական սրբապատկերների ցուցահանդեսԵրևանի ռուսական արվեստի թանգարանում գործում է Մկրտության սրբապատկեր՝ պատմության մեջ և մեր օրերում» ցուցադրությունը: Ցուցահանդեսի հասույթը կտրամադրվի Գյումրիի թիվ 1 գիշերօթիկ դպրոցին: |
|
|
Ռուսական ռոմանսներ Սիրանուշ Գասպարյանի և Սյուզաննա Համբարձումյանի կատարմամբԿամերային երաժշտության տանը ռուսական երաժշտության երեկո էր: Սոպրանո Սիրանուշ Գասպարյանն ու դաշնակահար Սյուզաննա Համբարձումյանը կատարում էին Պրոկոֆևի, Շապորինի, Չայկովսկու և Ստրավինսկու ռոմանսները:
|
|
|
Վերդիի «Ռեքվիեմը» Օպերայի և բալետի թատրոնումԵրաժշտական տարբեր կոլեկտիվներ մեկտեղվել են` նշելու Ջ. Վերդիի 200-ամյակը: Օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը, Ազգային ակադեմիական երգչախումբը, Երիտասարդական նվագախումբը և 4 մեներգիչներ ներկայացրել են Վերդիի Ռեքվիեմը: |
|
|
«Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողով ԵրևանումՀայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողովին հայ և օտարազգի մասնագետները ներկայացնում էին ժամանակակից գորգագործության, հնատիպ գորգերի պահպանության ու այլ հարցեր: Միջազգային հավաքը ՀՀ մշակույթի նախարարության, թանգարանների, ստեղծագործական կենտրոնների ու արտադրող ընկերությունների համատեղ նախաձեռնությունն էր: |
|
|
Ավարտվեց Կինոաշուն 2013-ըՀոկտեմբեր ամսին Հայաստանում կինոյի ամիս էր հայտարարված: Հայաստանի ազգային կինոկենտրոնն անցկացրեց ամենամյա Կինոաշուն նախագիծը: Այդ ընթացքում էր իրականացվում նաև Երևանն իմ քաղաքն է» կինոմրցույթը: Մոսկվա կինոթատրոնում պաշտոնապես եզրափակվեց Կինոաշուն 2013-ը: |
|
|
«Էն ուրիշ Ֆրունզիկը»Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքում ներկայացվեց Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմը: Հեղինակներ Հովհաննես Պապիկյանն ու Շուշանիկ Սահակյանը ներկայացրել են Ֆրունզիկ Մկրտչյանին ոչ այնքան հայտնի կողմերով: |
|
|
Սուրբ Գրքի ճանապարհը1710թ.-ին Պոլսում տպագրված Ավետարանը ժողովուրդն ավանդաբար անվանել է Պապեյ Նարեկ»: Հաճախ այն շփոթել են Նարեկացու Մատյանի» հետ: Շատերը զարմանքով են բացահայտել, որ գիրքն Ավետարան է: Հրաշագործ գիրքը երկար ու հետաքրքիր ճանապարհ է անցել, մինչև վերջնական վայրում հանգրվանելը: Հաղորդման մասնակիցները պատմում են Պոլսի Ավետարանի անցած ճանապարհի ու հրաշագործությունների մասին: Ներկայացված են նաև այն բնակավայրերն ու ընտանիքները, որտեղ եղել է Ավետարանը:
|
|
|
Վանաձորի թատրոնի հյուրախաղերը ԵրևանումՎանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի ներկայացումները մայրաքաղաքում՝ Շիրվանզադեի Չար ոգին», Շեքսպիրի Լիր Արքան», Աննա Պետրոսյանի Աբգար Դպիրը», Ցագարելի Խանումի արարքները»:
|
|
|
Գավառի հատուկ դպրոցը ՀՕՖ-ի օգնությամբ նոր վերելակ կունենաՀայ օգնության ֆոնդի երևանյան գրասենյակի Այո» ակցիան հանգանակության ծրագիր է, որի շնորհիվ Գավառի հաշմանդամություն ունեցող երեխաների դպրոցի համար ձեռք կբերվի վերելակ: |
|
|
«Կոմիտաս վարդապետ» համահայկական փառատոնԿոմիտաս վարդապետ» համահայկական փառատոնը մեկտեղել է մի շարք երկրների երաժիշտների: Հայասատնում էին երաժիշտներ Միացյալ նահանգներից, Կանադայից, Ավտրալիայից, Թուրքիայից ու այլ երկրներից: Փառատոնն ացկացվել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ: Եզրափակիչ համերգին մասնակցել է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: |
|
ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամի նիստը ՄինսկումԲելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 8-րդ համաժողովը: Հայաստանի պատվիրակության մասնակցությունը համակարգել է ՀՀ մշակույթի նախարարությունը` Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Համաժողովի գլխավոր թեման բնապահպանությունն էր` չափազանց կարևոր հարց մի երկրում, որը Չերնոբիլյան աղետ է տեսել: |
|
Մինսկում հանդիպել են ԱՊՀ երկրների երաժշտական ԲՈՒՀ-երի ռեկտորներըՍեպտեմբերի 25-ին Բելառուսի երաժշտական ակադեմիայում հանդիպել են ԱՊՀ երաժշտական ԲՈՒՀ-երի ղեկավարները: Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Մինսկի երաժշտական ակադեմիայի ռեկտորները համագործակցության պայմանագիր են ստորագրել: Հանդիպումը կազմակերպել է ԱՊՀ հումանիտար համագործակցության հիմնադրամը, որի ղեկավարը Արմեն Սմբատյանն է: |

