Հայաստան-Սփյուռք նոր հարաբերությունների հնարավորություն


Առօրյա խոսույթում Ադրբեջանի նավթի հետ համեմատվող, ռազմավարական խիստ կարևորություն ներկայացնող հայկական Սփյուռքի մասին մշտամնա մի ափսոսանք կա՝ Սփյուռքի ֆինանսական, տնտեսական, մտավոր, սոցիալական և մարդկային ռեսուրսները լիարժեք չեն օգտագործվում։ Դրանք  կարող են դառնալ հզոր ուժ, եթե ավելի համակարգված մոտեցում ցուցաբերվի։ Սփյուռքի մասին ի՞նչ ուսումնասիրություններ են իրականացվում Հայաստանում, արդյո՞ք այդ ուսումնասիրությունները բավարար են Սփյուռքի նկատմամբ նոր քաղաքականություն մշակելու համար։ 

Ջազային իմպրովիզացիաներ


Ջազ երաժշտությունը ամբողջական է դառնում իմպրովիզացիայի շնորհիվ: Ի՞նչ է իմպրովիզացիան, ինչպե՞ս է այն կատարվում ջազում: 

Ինչպես խթանել հայրենադարձությունը


Հայաստանը Հայրենադարձության մասին օրենք կունենա: Սփյուռքի մտավոր ներուժի վերադարձը երկիր առաջնային նպատակներից է: Ինչպիսի՞ գործընթացներ պետք է խթանվեն երկրում` Սփյուռքի հետ նոր որակի հարաբերություններ հաստատելու համար: Քննարկում են - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը և հետազտոտող Սյուզաննա Բարսեղյանը:

Քրեական ենթամշակույթը քրեակատարողական հիմնարկներում


Քրեական ենթամշակույթը քրեականացնող օրինագծի հիմնավորման մեջ նշվում է. «Ներկա օրենսդրության մեջ քրեական միջավայրում ներգրավելը, կամ քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը իբրև հանցակազմ պարունակող արարքներ
նախատեսված չեն, ինչի հետևանքով հնարավոր չի լինում լիարժեքորեն
ու վճռականորեն կանխել այդ արատավոր երևույթները»։ Օրինագծի կիրառման պրակտիկայի մասին զրուցում են Արդարադատության նախարարության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանը և Արմավիր ՔԿՀ պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:  
 

Քրեական ենթամշակույթ. ինչպես հաղթահարել


Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծով   քրեականացվում է քրեական ենթամշակույթ կրելը, տարածելը, կրող խմբավորում ստեղծելն ու ղեկավարելը, այդ խմբավորումներում ներգրավելը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը։ Միաժամանակ, խրախուսական նորմ է նախատեսված այն մասնակցի համար, ով կբացահայտի այդպիսի խմբավորումը կամ կնպաստի դրա գործունեության խափանմանը։ Ի՞նչ արմատներ ունի քրեական ենթամշակույթը և ինչպես այն կարող է հաղթահարվել: Քննարկում են սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:

«21»-ի լեգենդը


«Ռուսական տանկերը Բրյուսելի փողոցներում». 1958թ.-ի գարնանը այս վերնագրով էին լույս տեսնում բրյուսելյան թերթերը: Եվրոպացիները ահազդու տեսքի համար «տանկ» էին անվանել խորհրդային նոր մեքենան: Խոսքը լեգենդար «Վոլգա Գազ-21» մակնիշի ավտոմեքենայի  մասին էր: Քսաներորդ դարակեսին հայտնված «Գազ-21»-ը միանգամից իշխանության կամ բարեկեցության խորհրդանիշ դարձավ, իսկ «21» ունենալու երազանքը ավելի երկար ապրեց, քան Խորհրդային Միությունը: 

Ինքնասպանություն. ինչպես կանխարգելել


Աշխարհում տարեկան մոտ մեկ միլիոն մարդ ինքնասպանություն է գործում: Հայաստանում շատ երկրների համեմատ ցուցանիշը բարձր չէ, բայց մտահոգիչ է: 2018թ-ին Հայաստանում տեղի է ունեցել ինքնասպանության 500 փորձ, որից 108-ը`մահացու ելքով: Կանխարգելման ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում և որքանով են արդյունավետ:

Սեպտեմբեր` բողոքի ակցիայով


Երեխաների խնամքի և պաշտպանության չորս գիշերօթիկ հաստատություններում գտնվող 260 երեխայից միայն քսանը չեն կարող գտնվել իրենց կենսաբանական ընտանիքներում, մյուս 240-ը աջակցություն ստանալու պարագայում կարող են ապրել իրենց ընտանիքներում։ Պետությունը այդ երեխաների խնամքի համար 2019թ-ի բյուջեից հատկացրել է կես միլիարդ դրամ, որն ըստ փոխնախարարի կբավականացնի 4000 երեխայի ցերեկային ծառայություններ տրամադրելուն։ Նույն վիճակն էր նաև հատուկ դպրոցներում: Ինչպես հայտնի է, այս ուսումնական տարվա սկզբից Երևանի հատուկ դպրոցներում սովորողները, համընդհանուր ներառման անցման շրջանակում, պետք է տեղափոխվեն հանրակրթական դպրոցներ, իսկ հատուկ դպրոցները վերակազմակերպվեն իբրև մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ։ Սեպտեմբերի երկուսին տեղի ունեցավ առաջին բողոքի ակցիան:

Դեպի Ս. Էջմիածին, դեպի սրբազան Արցախ


Սփյուռք և հայապահպանություն

Դեպի Ս. Էջմիածին, դեպի սրբազան Արցախ


Ուխտագնաց երիտասարդներնը՝ իրենց մասին:

Դեպի Ս. Էջմիածին, դեպի սրբազան Արցախ


Ազգային արժեքների փոխանցումը երիտասարդությանը:  

Դեպի Ս. Էջմիածին, դեպի սրբազան Արցախ


Կոչ համայն հայության երիտասարդական ներուժի օգտագործման մասին