Գարեգին Հովսեփյան կաթողիկոս


Մայր Աթոռի միաբան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի 60-ամյա գիտական, գրական ու հոգևոր գործունեությունը բացառիկ է: Գարեգին Հովսեփյանի ջանքերով են փրկվել և այսօր Մատենադարանում են պահվում են եզակի ձեռագրեր: Նա է բացահայտել Թորոս Ռոսլինի արվեստը, հիմնադրել հայ արվեստաբանության մի քանի ճյուղեր: Առաջինն է, որ քննության առարկա է դարձրել հայկական գմբեթավոր տաճարների հնագույն նմուշները, մահարձանները, իսկ պատմության ընթացքում ոչնչացված ճարտարապետական շատ նմուշների մասին այսօրվա մեր պատկերացումը հիմնված է միայն նրա հաղորդած տեղեկությունների վրա: 
Գարեգին Հովսեփյանի ներկայությունը և քարոզը մահապարտների գնդում վճռորոշ նշանակություն է ունեցել Սարդարապատի հերոսամարտում: 
 

Ալեքսանդր Քեմուրջյան


Ամերիկացիներն առաջինը հասան Լուսին՝ կատարելով առաջին միջմոլորակային թռիչքը: Մի քանի տարի անց ռուսները հպարտությամբ նշում էին՝  Լուսնի վրա առաջին ոտնահետքը թողեցին ամերիկացիները, իսկ իրենց հաջողվեց թողնել առաջին անվահետքը: Առաջին լուսնագնացի համար խորհրդային գիտությունը պարտական էր հայազգի գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանին: Նրա ստեղծած մոլորակագնացները և լուսնագնացները առաջինն էին աշխարհում: Ալեքսանդր Քեմուրջյանի մեքենաները հարյուրավոր կիլոմետրեր անցան Երկրի արբանյակի և հարևան մոլորակների մակերևույթին՝ մարդկությանը փոխանցելով առաջին անգնահատելի տեղեկությունները անծանոթ տիեզերքի մասին: 
 

Նվեր Սաֆարյան. խաղաղություն երազող գեներալը


1945թվականի գարնանը խորհրդային զորքերը գրավեցին Բեռլինը և ավարտվեց Երկրորդ աշխարհամարտը: Բեռլինի գրավմանը Խորհրդային բանակի ազգային դիվիզիաներից մասնակցեց միայն հայկականը՝ 89-րդ Թամանյան դիվիզիան: Հրամանատարը գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանն էր: Հայկական դիվիզիայի հրամանատարը, որը քսաներորդ դարի երկու աշխարհամարտերի աղետները սեփական մաշկի վրա էր զգացել, մի երազանք ուներ՝ տեսնել Հայաստանը միավորված:

Կյանքի գինը


«Առաջին համաշխարհայինի տարիները դժվար էին: Դժվարություններին դիմանալու համար բաց սիրտ է պետք: Համբուրգում, մի փոքրիկ եկեղեցում, իմ ամենածանր օրը ես կյանք էի ստացել իբրև  պարգև…իսկ ամենակարևորը՝ հասկացել էի դրա գինը»:

Դանիել Վարուժան. «Հեթանոս երգեր»


1913թ. Դանիել Վարուժանի  «Հեթանոս երգեր» բանաստեղծական ժողովածուն  ոգևորության մեծ ալիք բարձրացրեց: Դրա շնորհիվ հեթանոսական գրական շարժումը նոր թափ առավ: Վարուժանի գեղագիտական ծրագիրը անավարտ մնաց, տեղի ունեցավ 1915-ի Հայոց ցեղասպանությունը և խափանվեցին բոլոր ծրագրերը:
«Հեթանոս երգեր» ժողովածուն իր նոր ու յուրահատուկ գեղագիտությամբ մնաց չգերազանցված և չունեցավ հետևորդներ` դառնալով միակը իր տեսակի մեջ:

Համո Բեկնազարյան


Նա սկսեց իր ռեժիսորական աշխատանքը, երբ կինեմատոգրաֆը դեռ համր էր: Նա առաջին հայ կինոռեժիսորն է:
«Նամուս» դրամայից հետո նկարեց առաջին հայկական կինոկատակերգությունը` «Շորն ու Շորշորը», ազգագրական առաջին կինոպատումները` «Զարե» և «Խասփուշ»  ֆիլմերը, հայկական առաջին հնչուն ֆիլմը ` «Պեպոն», պատմահեղափոխական թեմայով  թերևս լավագույն ֆիլմը` «Զանգեզուրը»: Բեկնազարյանը ձևավորեց հայ կինոյի ինքնատիպ ազգային բնույթը` գործածելով լիովին հայկական նյութ` հայ դերասան, ազգային գրականություն, նկարչություն և երաժշտություն:
Համո Բեկնազարյանը գրեթե չունեցավ թույլ կամ չստացված ֆիլմեր, նրա բոլոր ֆիլմերը գոհացնում էին թե հանդիսատեսին, թե քննադատներին:

Սպասված և մերժված


Ըստ վիճակագրության, յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց 104-106 տղայի ծնունդ պիտի արձանագրվի: 2011-ին 100 աղջկա հաշվարկով ծնվել է 114 տղա: Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում՝ Չինաստան, Հարավային Կորեա, Ադրբեջան: Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թիվը բարձր է հատկապես մարզերում:

Յանուշ Կորչակ


«Քեզ չեմ ուղղում երկար աղոթք, Տե՛ր: Խորին խոնարհումներ չեմ անում: Քո փառքը չեմ գովաբանում և չեմ մատուցում ճոխ զոհաբերություն: Քեզ չեմ ձգտում մոտենալ, Ամենակալ,  ստանալու համար ողորմությունդ: Իմ մտքերը չունեն թևեր, որ իմ երգը երկինք հասցնեն: Բառերն իմ գունեղ չեն և ոչ էլ խնկաբույր: Հոգնած եմ ես և ուժասպառ: Աչքերն իմ խամրել են, մեջքս կքվել է հոգսերի բեռից: Քեզ եմ դիմում, Տե՛ր, սրտագին խնդրանքով: Տո՛ւր երեխաներին ուրախություն, օգնի՛ր ու օրհնի՛ր նրանց ջանքերը»:Յանուշ Կորչակ: Գրող, բժիշկ, մարդ: Նրա կյաքի բացառիկ պատմությունը ՝«Քրիստոնյայի օրագիր» շարքով:

Նորման Ուիսդոմ


Արվեստում ամենադժվար բանը ծիծաղեցնելն է, իսկ նա հիանալի էր դա անում: Նորման Ուիսդոմը՝  Չապլինի ամենասիրելի ծաղածուն: Ուիսդոմի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ «Հայտնի-անհայտ կինո» հաղորդաշարում:   

Տոնինո Գուերա


«Լավ կլիներ՝ լինեին  աշխարհներ, որտեղ կկարողանայիր ժամանակը կանգնեցնել ու  սպասել հետ ընկող հոգիներին...»: Տոնինո Գուերա. նրա կյանքն ու ստեղծագործական ուղին՝ «Հայտնի-անհայտ կինո» հաղորդաշարում:

Աթոս Մարգարյան


Նկարիչ, դիզայներ Աթոս Մարգարյանը գնացքների հավաքածու ունի: Դրանց մի մասը ինքն է պատրաստել՝ ուսումնասիրելով խորհրդային շոգեքարշերի ինժեներական գծագրերը:

Հայրենի լեգենդներ. Դիլիջան


Դիլիջան անվան ծագումն՝ ըստ մեր լեգենդների: