|
Համո ԲեկնազարյանՆա սկսեց իր ռեժիսորական աշխատանքը, երբ կինեմատոգրաֆը դեռ համր էր: Նա առաջին հայ կինոռեժիսորն է: |
|
Սպասված և մերժվածԸստ վիճակագրության, յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց 104-106 տղայի ծնունդ պիտի արձանագրվի: 2011-ին 100 աղջկա հաշվարկով ծնվել է 114 տղա: Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում՝ Չինաստան, Հարավային Կորեա, Ադրբեջան: Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թիվը բարձր է հատկապես մարզերում: |
|
Յանուշ Կորչակ«Քեզ չեմ ուղղում երկար աղոթք, Տե՛ր: Խորին խոնարհումներ չեմ անում: Քո փառքը չեմ գովաբանում և չեմ մատուցում ճոխ զոհաբերություն: Քեզ չեմ ձգտում մոտենալ, Ամենակալ, ստանալու համար ողորմությունդ: Իմ մտքերը չունեն թևեր, որ իմ երգը երկինք հասցնեն: Բառերն իմ գունեղ չեն և ոչ էլ խնկաբույր: Հոգնած եմ ես և ուժասպառ: Աչքերն իմ խամրել են, մեջքս կքվել է հոգսերի բեռից: Քեզ եմ դիմում, Տե՛ր, սրտագին խնդրանքով: Տո՛ւր երեխաներին ուրախություն, օգնի՛ր ու օրհնի՛ր նրանց ջանքերը»:Յանուշ Կորչակ: Գրող, բժիշկ, մարդ: Նրա կյաքի բացառիկ պատմությունը ՝«Քրիստոնյայի օրագիր» շարքով: |
|
Նորման ՈւիսդոմԱրվեստում ամենադժվար բանը ծիծաղեցնելն է, իսկ նա հիանալի էր դա անում: Նորման Ուիսդոմը՝ Չապլինի ամենասիրելի ծաղածուն: Ուիսդոմի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ «Հայտնի-անհայտ կինո» հաղորդաշարում: |
|
Տոնինո Գուերա«Լավ կլիներ՝ լինեին աշխարհներ, որտեղ կկարողանայիր ժամանակը կանգնեցնել ու սպասել հետ ընկող հոգիներին...»: Տոնինո Գուերա. նրա կյանքն ու ստեղծագործական ուղին՝ «Հայտնի-անհայտ կինո» հաղորդաշարում: |
|
Աթոս ՄարգարյանՆկարիչ, դիզայներ Աթոս Մարգարյանը գնացքների հավաքածու ունի: Դրանց մի մասը ինքն է պատրաստել՝ ուսումնասիրելով խորհրդային շոգեքարշերի ինժեներական գծագրերը: |
|
Հայրենի լեգենդներ. ԴիլիջանԴիլիջան անվան ծագումն՝ ըստ մեր լեգենդների: |
|
Անտոն Մանշինի օրագրից
«Սաշա, միշտ ուզում էի քեզ հարցնել` ինչպես էիր զնդանում մենակ մնացել, ինչն էր քեզ պահում»,- առաջին անգամ հարցրի նրան: «Երկինքը,- ժպտաց արցունքների միջից,- նայում էի չեչենական երկնքին ու այնտեղ իմ փրկչին էի որոնում»: «Բա հետո՞»,- հարցրի: «Իսկ հետո... այսօր նրա գրիկն եմ եկել»:
Անտոն Մանշին. հատվածներ ռազմագերու օրագրից
|
|
Նարեկացին աշխարհի համարՇուրջ հազար տարի առաջ Նարեկավանքում գրվում է մի ստեղծագործություն, որի պաշտամունքը աննախադեպ է համաշխարհային գրականության պատմության մեջ: Այն կարելի է համեմատել միայն սուրբ գրքերի հետ, բայց, ի տարբերություն դրանց, հեղինակը ոչ մարգարե է, ոչ առաքյալ: Սակայն գրեթե ութ հարյուր տարի Մատյանը չի ունեցել ոչ մի թարգմանություն, այդ թվում` աշխարհաբար: Դրությունը կտրուկ փոխվել է քսաներորդ դարում: |
|
Օրսոն Ուելս«Համաշխարհային կինոպատմության մեջ մարդկությունն ամենից շատ այս մարդուն է պարտական կինոռեժիսորի մասնագիտության ընտրության համար»: Օրսոն Ուելսի մասին այսպես է ասում է Մարտին Սկորսեզեն: |
|
Լև ՏոլստոյԼև Տոլստոյի բուռն ու հակասական կյանքը, նրա բարդ հարաբերությունները ռուսական արքունիքի և Ռուս ուղղափառ եկեղեցու հետ: Գրողի մահից հետո Ռուս ուղղափառ եկեղեցին իր անդամներին, անգամ Տոլստոյի մտերիմ հարազատներին, արգելել էր վերջին հրաժեշտ տալ: Քչերին է հայտնի, որ Տոլստոյի հոգեհանգստյան կարգը կատարվել է Սանկտ Պետորբուրգի Ս. Կատարինե հայկական եկեղեցում: Պահպանվել է թաղման լուսանկարը՝ ռուս մեծ գրողի դագաղը հայ ուսանողների ուսերին: |
|
|
Սոֆյա ՍոլիտերմանսՍոֆյա Իլինիչնա Սոլիտերմանս. Լենինգրադի բլոկադայի զոհերից մեկի պատմությունն` օրագրի թերթերի մեջ: |










