|
|
Աշոտ ԱյվազյանԵրևանի Կամերային նվագախմբի երաժիշտ, թավջութակահար Աշոտ Այվազյանը երջանիկ է, որ ծնվել է Հայաստանում, ընտրել երաժշտի ուղին: Համոզված է, որ Աստված բոլորի մեջ է և, եթե որևէ մեկին ընտրել է մի գործի համար, ապա ձեռքը բռնած կանցնի նրա հետ նախանշած ճանապարհով և դժվարության պահին միայնակ չի թողնի: |
|
|
Արա ԱլեքյանՈմանց համար երկաթի թափոնը պարզապես երկաթի թափոն է, նկարիչ քանդակագործ Արա Ալեքյանի համար` մի նոր գործի սկիզբ, ներշնչանքի աղբյուր: Պարզ, սովորական, բոլորիս ճանաչած երկաթը քանդակագործի արվեստանոցից դուրս է գալիս որպես արվեստի գործ: Արվեստագետն էլ իր նյութերի նման պարզ է, և, միևնույն ժամանակ, ամուր ու հաստատուն՝ հավատքի մեջ: Աստված իմ մեջ» հաղորդաշարում քանդակագործը հիշում է իր մանկությունը, կյանքի ու ինքնաճանաչման ճանապարհը:
|
|
|
Արա ԳևորգյանԿոմպոզիտոր Արա Գևորգյանը հիշում է, որ փոքր հասակում հաճախ էր եկեղեցի այցելում, մասնակցում պատարագների: Պապիկը ծխական խորհրդի անդամ էր, տատիկը երգում էր Ս. Հովհաննես եկեղեցում: Սակայն հավատքի իրական զորությունը զգաց, երբ անսպասելի կորցրեց մորը`ճանաչված ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանին։ Եթե հավատում ես Աստծո գոյությանը, ուրեմն պիտի հավատաս նաև հավերժական կյանքին»,-հավատացած է կոմպոզիտորը: |
|
|
Արամ ԻսաբեկյանԱշխարհում բազմաթիվ հիանալի բաներ կան, սակայն նկարիչ Արամ Իսաբեկյանի համար երկրագնդի վրա ամենազարմանալին մարդն է՝ մտածելու, ստեղծագործելու և պարզապես ապրելու մղումներով: Նկարիչը մանկուց սիրել է ընթերցել, պատանեկան տարիքում է առաջին անգամ կարդացել Աստվածաշունչը, խորհել չարի ու բարու, կյանքի ու մահվան մասին: Մեզ հետ զրույցը հին զգացումների վերապրում ու նորերի ձևակերպում էր...
|
|
|
Կարեն Բալայան2004-2006 թթ. ընթացքում հայկական Կիլիկիան» պտտվել է Եվրոպայի շուրջ, կտրել շուրջ 15000 ծովային մղոն: Այդ նավարկությունից հետո Կիլիկիան» մոտ հինգ տարի ջուր չի տեսել», միայն նախորդ տարվանից կրկին Սևանա լճում է:
|
|
|
Արմեն ՍաֆարյանՌեժիսոր Արմեն Սաֆարյանը հավատում է, որ ամեն շնորհ Աստծուց է: Տերն ասում է՝ Ես որտե՞ղ կարող եմ բնակվել, եթե ոչ` հեզ ու խոնարհ սրտերում: Այդ հեզությունն ու խոնարհությունն է պակասում ինձ, որպեսզի Աստված իմ մեջ լինի»,- համեստորեն ժպտում է ռեժիսորը: |
|
Արտեմ ՄիկոյանԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, գեներալ-գնդապետ, աշխատանքի կրկնակի հերոս, պետական բազմաթիվ մրցանակների դափնեկիր Արտեմ Միկոյանը հայտնի ՄիԳ կործանիչների ավիակոնստրուկտորն է: Միկոյանի կյանքի ու գործունեության կարևոր դրվագների մասին` համառոտ: |
|
|
Ավագ հինգշաբթիՔառասնօրյա պահեցողությունից, զղջումից, ապաշխարությունից հետո եկեղեցին մտնում է մի շրջան, երբ պետք է անդրադառնա Հիսու Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերին` հաղորդության խորհրդի հաստատմանը, ոտնլվային, մատնությանը, չարչարանքներին և խաչելությանը: Ավագ շաբաթվա օրերը հագեցած են ծիսական-արարողակարգային կյանքով, բայց ամենահագեցածը Ավագ հինգշաբթին է: Ոտնլվայի և Սբ. Հաղորդության խորհուրդը ներկայացնում է Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: |
|
|
Աննա ԱխմատովաԱննա Ախմատովայի կյանքը հարուստ էր դարաշրջանի կարևորագույն իրադարձություններով և անձնական ողբերգություններով: Չստացված, անհաջող ամուսնություններ, մայրական ծանր ճակատագիր: Եվ այնդուհանդերձ, կյանքի վերջին տարիներին բանաստեղծուհին գրում է. Ես երջանիկ եմ, որ ապրել եմ այդ տարիներին, տեսել եմ այնպիսի իրադարձություններ, որոնց հավասարը չկա ողջ պատմության մեջ»: |
