Ակտիվ և առողջ ծերություն. ինչպես է հնարավոր


Ակտիվ և առողջ ծերանալու ի՞նչ պայմաններ կան Հայաստանում։ Ի՞նչ պատասխանատվությամբ են երիտասարդները վերաբերվում տարեցների խնդիրներին։ «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը և Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի նախագահ Արթուր Թորոսյանը։

Նախադպրոցական կրթություն բոլորի համար


Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքը նոր խմբագրությամբ ներկայացվել է 2019-ին։ Ի՞նչն է խմբագրվել, ինչպես է այն լուծելու նախադպրոցական կրթության առկա խնդիրները, ոլորտի պետական քաղաքականության ինչ սկզբունքներ են ամրագրվել և արդյո՞ք այն ցույց է տալիս ճանապարհ՝ ինչպես ապահովել նախադպրոցական կրթություն բոլորի համար:

Ռեդյարդ Քիփլինգ


Նշանավոր բանաստեղծ, մանկագիր, ամենաերիտասարդ անգլալեզու Նոբելյան մրցանակակիր Ռեդյարդ Քիփլինգի անունն առ այսօր դժկամությամբ է հիշատակվում, պատճառը ռասիստական և իմպերիալիստական գաղափարներն են:

Ատելության խոսքի քրեականացման վտանգների մասին


Ատելության խոսքը մի շարք նոր հատկանիշներով քրեականացնելու նախաձեռնությանը շատերը բացասական են արձագանքում: Ի՞նչ վտանգներ են տեսնում այս բարեփոխման ճանապարհին։ Հնարավո՞ր է օրենքով բացառել ատելության խոսքը մեր կյանքից և հանրային հարաբերություններից։

Ատելության խոսքի տարբեր մեկնաբանություններ


Ինչպե՞ս են ժողովրդավարական տարբեր հասարակություններ մեկնաբանում «ատելության խոսքը»: Արդյո՞ք ժողովրդավարությունը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել: Ինչպե՞ս են տարբեր երկրներում տարանջատվում ատելության խոսքի և խոսքի ազատության նուրբ սահմանները: Մեր հյուրը քաղաքագետ Էդգար Վարդանյանն է։

Վերաբերմունք ատելության խոսքի նկատմամբ


Այն դեպքերում, երբ խոսքի ազատությունը վերաճում է ատելության խոսքի, այն սահմանափակվում է նաև բառի ուղիղ իմաստով։ Աշխարհի շատ պետությունների օրենսդրություններ քրեական պատիժներ են նախատեսում ատելության խոսք արտահայտելու կամ տարածելու համար։ Մեր երկրում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրությունը բարեփոխելու նպատակով Աժ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ։ Ինչո՞վ է զբաղվելու այդ խումբը, ի՞նչ է բարեփոխելու և ինչպես։

Ինչպես ենք դառնալու չորս միլիոն


Հայաստանում ծնելիությունը նվազում է ամեն տարի: 2018թ.-ին Լոռվա մարզում մահացությունը գերազանցեց ծնելիությունը։ Դեռևս 1980-ականներին մասնագետները կանխանկարներ էին արել, որ Հայաստանի բնակչությունը 2000-ակներին կդառնա 4 մլն 200 հազար: Նախորդ իշխանությունները հայտարարել էին քսան տարի հետո 4մլն բնակչության հասնելու մտադրության մասին, որը մասնագետների գնահատմամբ անհնար էր։ Ներկա կառավարությունն արդեն հայտարարել է ծնելիության խթանման ծրագրերի ավելացման մասին։ Արդյո՞ք դրանք բավարար են բնակչության աճ ապահովելու համար։ Քննարկում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը:

Աղքատության հաղթահարման նոր ուղի


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում փոփոխություններ է իրականացնում։ Դրանցով է թելադրված նաև սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ներդրումը, որը կառուցվածքային փոփոխություններ է ենթադրում։ Ի՞նչ կոնկրետ փոփոխություններ են սպասվում քաղաքացու կյանքում, հատկապես, աղքատության հաղթահարման հարցում: Քննարկում են Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՕՖ երեխաների կենտրոնի տնօրեն, Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։

Հանրային վայրերում ծխելն օրենքով կարգելվի


Ինչպե՞ս է ազդում հակածխախոտային արշավը ծխողների վրա: Արդյո՞ք օրենքի ուժը բավարար է ծխելը հասարակության մեջ մերժելի վարքագիծ դարձնելու համար: Ինչպե՞ս ապահովել ծխողների և չծխողների խաղաղ համակեցությունը։ Քննարկում են գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը և ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

Գիտնականի խնդիրը պետության խնդիրը չէ


Գիտության ո՞ր ոլորտներն են առավել աշխույժ այսօր Հայաստանում։ Ի՞նչ պայմաններում են աշխատում երիտասարդ գիտնականները և ինչպե՞ս են միջոցներ հայթայթում հետազոտություններ անելու համար։ Արդյո՞ք մեր երկրում ստեղծված գիտական ու հետազոտական տվյալները ծառայում են գործնական նպատակների։

Գիտության համար դարձյալ փող չկա


2020թю-ի ՀՀ պետական բյուջեում գիտության ընդհանուր ֆինանսավորումը դարձյալ չի ավելանա: Այս  փաստը հարուցել է երիտասարդ գիտնականների վրդովմունքը: Գիտության ֆինանսավորման ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է վերջին տեղը։ 

Ընտանիքների կյանքը` գիշերօթիկների փակումից հետո


Հայաստանում գիշերօթիկ դպրոցներ այլևս չեն լինի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգային լուծումներ է մշակում՝ ապահովելու համար երեխաների վերադարձը ընտանիքներ: Ծրագիրը նախատեսում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար խնամքի և սոցիալական պաշտպանության որակյալ ծառայությունների ստեղծում։ Ինչպե՞ս է հնարավոր այս գործընթացը իրականացնել անցնցում։ Քննարկում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Ընտանեկան միջավայր և ծառայություններ Հայաստանի երեխաների համար»  ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանը: