|
«Լույս» վոկալ հնգյակԱռաջիկայում «Լույս» վոկալ հնգյակը պատրաստվում է մեկնել Ֆրանսիա համերգի։ Սովորաբար շրջագայությունների ընթացքում, եթե համընկնում է կիրակի օրվա հետ, խումբը որեւէ եկեղեցում երգում է պատարագի ընթացքում։ Երբեմն «Լույսը» հրավերով երգում է նաեւ Հայաստանի եկեղեցիներում։ Հնգյակը ձևավորվել է 20 տարի առաջ Գեղարդավանքում։ |
|
«Խազեր» երգչախումբԱյս տարի «Խազեր» երգչախումբը պատրաստվում է կամավորականից անցում կատարել պրոֆեսիոնալի։ Դրա համար խմբի անդամները բանակցում են պրոդյուսերների հետ, փորձում են գումար գտնել։ Երգչախումբը ձևավորվել է 2013 թվականին։ Կատարում է ազգային դասական երաժշտություն՝ հիմք ունենալով Կոմիտասի դպրոցը։ |
|
«Կաթիլ բենդ», «Բարի լուսո»«Բարի լուսո» ժողովրդական երգը 1885թ.-ին գրի է առել Խրիմյան Հայրիկը։ Երգը 1970-ականներին առաջին անգամ ձայնագրել է Հայրիկ Մուրադյանը: Այժմ երգը նոր գործիքավորմամբ ներկայացնում է «Կաթիլ» բենդը: |
|
Եղիպատրուշի Սբ. Աստվածածին եկեղեցին13-րդ դարում Վաչե Վաչուտյանի պատվերով կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին դարեր շարունակ արթուն է պահել ոչ միայն Եղիպատրուշի, այլև հարակից գյուղերի հոգևոր կյանքը։ Տեղացիները պատմում են, որ եկեղեցու զանգն այնքան զորեղ է հնչել, որ լսվել է մի քանի գյուղ այն կողմ։ Գյուղի եկեղեցու, որդան կարմիրով ներկված եզակի խաչքարերի մասին պատմում են տեղացիները։ |
|
Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցինՄրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցման օրվանից երբեք չի դադարել գործել, անգամ խորհրդային ռեժիմի օրոք, տեղացիների համառության շնորհիվ, շինությունը կանգնում է մնացել և եկեղեցում պատարագներ են մատուցվել։ Մրգավանցիներն այսօր պատմում են իրենց եկեղեցու զորության և սրբավայրի հետ իրենց կապվածության մասին։ |
|
Տեղահանության պատմություններԱրցախի տարբեր բնակավայրերից բռնի տեղահանված մարդկանց պատմություններ: |
|
Տ. Բենիամին քահանա Ծատուրյան՝ Արցախից տեղահանված քահանանՏ. Բենիամին քահանա Ծատուրյանն արցախցիների հետ անցել է պատերազմի, շրջափակման և բռնագաղթի ճանապարհը: Այժմ ծառայության է անցել Մասյացոտնի թեմում: Ընտանիքի ամենօրյա զրույցների թեման Արցախն է, հարազատ Աստղաշենը, որից մեկ օրում հարկադրված էին ամբողջ գյուղով հեռանալ: |
|
Տ. Վաչագան քահանա Գյուրջյան՝ Արցախից տեղահանված քահանանՍտեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում ձեռնադրված վերջին քահանան՝ Տեր Վաչագանը, արմատներով Մարտակերտից է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 40-օրյա պատրաստություն էր անցնում, երբ ադրբեջանցիները փակեցին հայրենի Արցախ տանող ճանապարհը, և սկսվեց տևական շրջափակումը։ Չնայած դժվարություններին, նրան հաջողվում է հասնել ծառայության վայր՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցի և շրջափակման ծանր օրերին լինել հայրենակիցների հետ: Այժմ հազարավոր արցախցիների նման Հայաստանում է և փորձում է ընտանիքի հետ հարմարվել նոր իրականությանը: |
|
Տ. Հուսիկ քահանա Դոխոլյան՝ Արցախից տեղահանված քահանանԱրցախից բռնի տեղահանված հազարավոր մեր հայրենակիցների նման նոր իրականությանը փորձում են հարմարվել նաև Արցախի թեմում ծառայող հոգևորականները: Մարտակերտից Ստեփանակերտ, ապա Գորիս ու Երևան. բռնի տեղահանության իր պատմությունն է ներկայացնում Տ. Հուսիկ քահանա Դոխոլյանի ընտանիքը: |
|
«Եղանակ» խումբ, «Սառը արև»«Սառը արև» երգը «Եղանակ» խմբի առաջին երգն է, մինչ այդ երաժիշտները տարբեր խմբերում համագործակցել են միմյանց հետ: Թե ինչպե՞ս է նկարահանվել տեսահոլովակն ու արագ տարածվել համացանցում, կիմանաք՝ դիտելով մեր զրույցը Սամվել Կիրակոսյանի ու Սերգեյ Լուլուկյանի հետ: |
|
«Փեյլմուն» խումբ, «Ծառը»«Պոկիր ինձ քո հոգու ծառից ու տուր ինձ այս աշնան քամուն, մինչ կհասնեմ դեպի լուսնին, երգեմ իմ երգն այս երազում»: «Փեյլմուն» խմբի տղաները ներկայացնում են «Ծառը» սիրային երգը: |
|
«Փեյլմուն» խումբ, «Օրորոցային»Երգի գաղափարն ու տրամադրությունը «Փեյլմուն» խմբի երաժիշտների կարծիքով օրորոցային է, «բայց դժվար գտնվի մեկը, որ կարողանա այս երգի տակ քնել»,-կատակում են տղաները: «Փեյլմուն» խմբի երաժիշտները մեր տաղավարում ներկայացրել են իրնեց «Օրորոցայինը»: |











