Արցախի համար համերգ և հանգանակություն Բրազիլիայի հայոց թեմումԲրազիլիայի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Գևորգ մայր եկեղեցու կամարների ներքո Արցախին նվիրված համերգային երեկո անցկացվեց: Հնչեցին հոգևոր երգեր՝ թեմապատկան «Երիտասարդաց Ձայն» մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ: Երեկոյի ընթացքում կազմակերպվել էր նաև հանգանակություն Արցախի ժողովրդին օգնելու նպատակով: |
|
Բրազիլիայի հայոց թեմում շքանշան է հանձնվել ատենապետ Տիգրան ՔյուլցյանինԳարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և թեմակալ առաջնորդ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի ձեռամբ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց Բրազիլիայի հայոց թեմի Ս. Գևորգ եկեղեցու վարչության ատենապետ Տիգրան Քյուլցյանին՝ ի գնահատություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն մատուցած երկարամյա, նվիրյալ և օգտաշատ ծառայության: |
|
ԱՄՆ հայոց Արեւմտյան թեմի աջակցությունը տեղահանված արցախցիներինԱմենայն հայոց կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայ եկեղեցու թեմերին և համայնքներին՝ հորդորելով կազմակերպել հանգանակություններ աջակցելու համար արցախցիներին: ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի պատվիրակությունը Մայր Աթոռ էր ժամանել Սիեթլի Ս․ Հարություն Եկեղեցու հովիվ Տ. Վազգեն քահանա Բոյաջյանի և Սան Ֆրանցիսկոյի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշի ուղեկցությամբ: Տեր հայրերը հայրապետին ներկայացրին իրականացրած ձեռնարկները, որոնք հնարավորություն կտան կյանքի կոչել տեղահանված արցախցիներին աջակցելու Մայր Աթոռի ծրագրերը: |
|
Դպրական տվչություն Բրազիլիայի հայոց թեմումԲրազիլիայի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ մայր տաճարում թեմակալ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի ձեռամբ կատարվեց դպրական տվչություն: Վահրամ Գասպարյանը, Ֆելիպե Մավուշյանը և Դրո Գալաճեանը, որոնք տարիներ շարունակ սպասավորում են ծիսական արարողությունների ժամանակ, հոգևոր ծառայության դպրական աստիճան ստացան: |
|
Հայոց հովվապետը հրավեր է հղել համայն հայ ժողովրդին՝ նշանավորելու Ս. Ներսես Շնորհալու հիշատակըՀայոց մեծագործ կաթողիկոս Ներսես Շնորհալու վախճանման 850-րդ տարելիցի առիթով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական սրբատառ կոնդակով հրավեր է հղել համայն հայ ժողովրդին՝ տարբեր միջոցառումներով նշանավորելու Սուրբ Ներսես Շնորհալու անմար հիշատակը։ Նոյեմբերի 26-ին, ժամը 17։30-ին, Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում «Սուրբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգությունը» թեմայով բանախոսություն կլինի, կհնչեն հոգևոր երգեր, տաղեր և շարականներ: |
|
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ճարտարապետական խորհրդի անդամները պատվո բարձր շքանշանների են արժանացելՀայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանների արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետական խորհրդի անդամներ Աշոտ Ալեքսանյանը, Կորյուն Ղաֆադարյանը և Հրաչ Պողոսյանը: «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար Կառլեն Գևորգյանին՝ ի գնահատություն Հայ եկեղեցուն մատուցած երկարամյա, նվիրյալ ծառայությունների: |
|
«Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության ծրագրերը տեղահանված արցախցիների համարԱվելի քան 400 տեղահանված ընտանիքներ բնակություն են հաստատել Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում: «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունը արցախցի ընտանիքներին տրամադրել է տաք հագուստ, անկողնու պարագաներ, սնունդ և բժշկական սպասարկում: |
|
Ղազարավանի միանձնուհիներին և գյուղի դպրոցականներին հյուրընկալել է Ամենայն հայոց հայրապետըԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Արագածոտնի թեմի Ղազարավան գյուղի մի խումբ դպրոցականների՝ ծնողների, ուսուցիչների՝ Ս. Նարեկ վանքի միանձնուհիների ուղեկցությամբ: |
|
Այս տարի Ս. Թարգմանիչների տոնը հոկտեմբերի 14-ին էՇուխոնց հրաշագործ ավետարանը դուրս կբերվի Մատենադարանի պահոցից և կտեղափոխվի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Այնտեղ կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը: |
|
Իրաքի հայոց թեմի ուխտավորներին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսըՀոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց իրաքահայ ուխտավորներին՝ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի ուղեկցությամբ: |
|
Հոկտեմբերի 1-ին Վարագա սուրբ Խաչի տոնն էԽաչվերացից երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 1-ին, Հայ առաքելական եկեղեցին կնշի Վարագա Սուրբ Խաչի տոնը: Տերունական նշանին նվիրված այս տոնին հավատացյալները պատրաստվում են մեկշաբաթյա պահեցողությամբ, որը կսկսվի սեպտեմբերի 25-ից: |
|
Սեպտեմբերի 17-ին Խաչվերաց էԽաչվերացը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է: Տարվա վերջին տաղավար տոնն է: Նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը: Խաչվերացի հաջորդ օրը հիշատակում ենք ննջեցյալներին: |