
Երևման Սուրբ Խաչի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կտեղափոխվի Քրիստոսի Խաչափայտի մասունքը: Երկար տարիներ այն պահվել է Աղթամարի Սուրբ Խաչ վանքում, իսկ 1915 թվականից հետո տեղափոխվել Մայր Աթոռ: Սուրբ Խաչի երևման տոնը հիշատակությունն է 351թ. մայիսին Երուսաղեմի երկնքում՝ Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը տարածված խաչանման լույսի հրաշափառ երևման: Այն Հայ Առաքելական եկեղեցու խաչը փառաբանող չորս տոներից է: Տոնական Պատարագի սկիզբը ժամը 10-ին է։
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Սուսաննա Պետրոսյան
2026-04-30
Telecast type: Լուր Ռեպորտաժ