|
Այս տարի Ս. Թարգմանիչների տոնը հոկտեմբերի 14-ին էՇուխոնց հրաշագործ ավետարանը դուրս կբերվի Մատենադարանի պահոցից և կտեղափոխվի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Այնտեղ կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը: |
|
Իրաքի հայոց թեմի ուխտավորներին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսըՀոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց իրաքահայ ուխտավորներին՝ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի ուղեկցությամբ: |
|
Հոկտեմբերի 1-ին Վարագա սուրբ Խաչի տոնն էԽաչվերացից երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 1-ին, Հայ առաքելական եկեղեցին կնշի Վարագա Սուրբ Խաչի տոնը: Տերունական նշանին նվիրված այս տոնին հավատացյալները պատրաստվում են մեկշաբաթյա պահեցողությամբ, որը կսկսվի սեպտեմբերի 25-ից: |
|
Սեպտեմբերի 17-ին Խաչվերաց էԽաչվերացը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է: Տարվա վերջին տաղավար տոնն է: Նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը: Խաչվերացի հաջորդ օրը հիշատակում ենք ննջեցյալներին: |
|
Խաչվերացի պահքը սկսվում է սեպտեմբերի 11-իցՍեպտեմբերի 17-ին քրիստոնյա հայությունը կնշի այս տարվա հինգերորդ տաղավար տոնը՝ Խաչվերացը: Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ: Իսկ մինչ այդ՝ ամսի 11-ից, կսկսվի տաղավար տոնին նախորդող շաբաթապահքը: |
|
Սանգիբարանի Ավետարանը Ս. Շողակաթ վանք բերվեց Ս. Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի հիշատակության տոնին11-12-րդ դարեր թվագրվող Ավետարանը Հայաստան են բերել սանգիբարանցիները 1972 թվականին և հանձնել Մաշտոցյան մատենադարանի պահպանությանը։ Ինչպես նշում է ավագ գիտաշխատողը, Մատենադարանում պահվում են մի շարք ձեռագրեր, որոնք հռչակված են բժշկության զորությամբ և հրաշագործությամբ։ Այդ ձեռագրերից է նաև այս Ավետարանը։ |
|
Հուլիսի 16-ին Հայ եկեղեցին կնշի Պայծառակերպության (Վարդավառ) տոնըԲոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, ննջեցյալների հիշատակության համար պատարագ կմատուցվի նաև հաջորդ օրը: |
|
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ հայոց Արևելյան թեմի ուխտավորներինՀուլիսի 11-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին: Նրանց ուղեկցում էին Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մեսրոպ քահանա Հովսեփյանը և Չիկագոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տ. Անդրեաս քահանա Կարապետյանը: |
|
Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցի միջոցառումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանումԱստվածաբան, փիլիսոփա, քարոզիչ, բանաստեղծ, երգահան, պատմիչ, մանկավարժ կաթողիկոսի մշակութային և հոգևոր –եկեղեցական ժառանգությունը համամարդկային արժեքների շարքն է դասվում: Նշանակալից էր Փարիզում հունիս ամսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած «Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովը և նույնանուն խորագրով ցուցադրությունը: |
|
Խաչափայտի մասունքը Ս. Էջմիածնից տարվեց Հայրավանք՝ ուխտի պատարագիՀոգեգալստյանը հաջորդող հինգերորդ կիրակին Սևանա լճի ափին գտնվող Հայրավանք վանական համալիրի ուխտի օրն է: Այդ օրը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրավանք է բերվում Տիրոջ Խաչափայտի մասունքը, մատուցվում է պատարագ, կատարվում է անդաստանի կարգ: Այս տարի ուխտագնացությունը հուլիսի 2-ին էր. Էջմիածնից և Հայաստանի այլ վայրերից բազմաթիվ ուխտավորներ այցելեցին վանք և մասնակցեցին պատարագին: |
|
ՀԵՀԵՄ-ը այս տարի ևս կազմակերպում է համահայկական ուխտագնացությունՀուլիսի 5-10-ը Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, կազմակերպում է Համահայկական ուխտագնացություն՝ «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով: |
|
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներն ու դասախոսները հյուրընկալվեցին Հայոց հայրապետինՀունիսի 20-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներին և պրոֆեսորադասախոսական կազմին: Համալսարանականների համար օրը կրկնակի տոնական էր․ ֆակուլտետը նշում էր հիմնադրման 55-ամյակը և շրջանավարտները պետք է ավարտական վկայականներ ստանային: |