Վիրահայոց թեմը մեծ շուքով նշել է Քրիստոսի Հարության տոնը


Թբիլիսիի, Բաթումի, Սամցխե-Ջավախքի, Մառնեուլի, Ծալկայի և Թեթրիծղարոյի շրջաններում ու գյուղերում գործող հայկական եկեղեցիներում մեծ բազմությամբ և սրբազան արարողություններով նշվել է Հիսուսի հրաշափառ Հարության տոնը։ Սուրբ Հարության տոնի կապակցությամբ վիրահայերին շնորհավորել են պետական և հասարակական գործիչները։

 

Եկեղեցի չունեցող Օսթինի հայ համայնքը Հարության տոնը նշել է հունական եկեղեցում


Քրիստոսի հրաշափառ հարության տոնը նշել են Օսթինի հայ համայնքում: Թեքսաս նահանգի մայրաքաղաքում թեև եկեղեցի չկա, բայց հայկական եկեղեցական համայնք է գործում: Բոլոր պատարագները մատուցվում են հույն ուղղափառ սուրբ Էլիաս եկեղեցում:

 

Այս կիրակի Հայ առաքելական եկեղեցին կնշի Սուրբ Հարության տոնը


Ավագ շաբաթվա երեկոյան եկեղեցիներում ճրագալույցի պատարագներ կմատուցվեն: Քահանա հայրերը պատարագի ավարտին` նախատոնակի արարողությունից հետո կհնչեցնեն Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը: Հենց Ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը: Կիրակի հարության պատարագներ կմատուցվեն հայոց բոլոր գործող եկեղեցիներում: Երևանի սուրբ Գրիգոր առաջնորդանիստ եկեղեցում պատարագ կմատուցի Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը:

 

Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել Խոկում


Ավագ շաբաթվա առաջին օրը, Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, տեղի է ունեցավ Խոկում: Առաջնորդանիստ եկեղեցում եկեղեցականներին համատեղ աղոթքին միացել են Թբիլիսիի հայ հավատացյալները:

 

Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է խավարման կարգ


Սուրբ Գայանե վանքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանության հետ մասնակցել է խավարման կարգի և հսկման արարողության։ Այս արարողությունը Ավագ հինգշաբթի կատարվում է Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում։ Օրվա ավարտին հիշատակվել է Քրիստոսի մատնությունը: Ավարտվել է վերջին ընթրիքը, հաստատվել է հաղորդության խորհուրդը, հնչել են Քրիստոսի վերջին պատգամները:

 

Արցախցիների խնդիրները Ավագ շաբաթվա ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել


Այս տարի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդի տոնի առթիվ Հայաստանի բոլոր թեմերից շուրջ 600 արցախցի մանուկներ ծնողների հետ այցելել են Սուրբ Էջմիածին, օրհնվել, նվերներ ստացել, ապա ճաշել Մայր աթոռի միաբանների հետ։

 

Սուրբ Գայանե վանքում մատուցվել է բաց պատարագ


Հայ առաքելական եկեղեցիներում ավագ հինգշաբթի մատուցվել է բաց պատարագ և հաղորդություն է տրվել: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն իր խորհուրդն ու ծիսակարգն ունի։ Հիշատակվում է հաղորդության խորհրդի հաստատումը: Պատարագին ավետարանական ընթերցումները նկարագրում են Հիսուսի երկրային կյանքի վերջին հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները։ Ընթրիքին Քրիստոս սեղանից վերցնում է հացը, օրհնում է այն, բաժանում աշակերտներին, ապա գինի է բաժանում, մատուցելով իբրև նոր ուխտի սուրբ նշաններ՝ իր մարմինն ու արյունը։

 

Վիրահայոց թեմի եկեղեցիներում մեծ շուքով նշվել է Ծաղկազարդը


Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների բակերում հավատացյալները կանաչ ոստերի փնջերով մասնակցել են ժամերգության, ապա տոնական Պատարագի: Ծաղկազարդը նշվել են նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում: Թեմի հոգևոր հովիվները այցելել են հայաբնակ գյուղեր և տեղերում կատարել անդաստանի արարողություն, օրհնել երեխաներին: Վիրահայոց թեմի եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո կատարվել է Դռնբացեքի կարգ։

Սուրբ Գայանե վանքում տեղի է ունեցել դռնբացեքի արարողություն


Դռնբացեքի արարողությանը հոգևոր հայրերը խորհրդանշորեն հայցում են Տիրոջ ողորմությունը: Փակ Խորանի առջև, ժամերգության ընթացքում սաղմոսներ, աղոթքներ, շարականներ են հնչում: Ծաղկազարդի երեկոյան կատարվող դռնբացեքի խորհրդավոր արարողությունը լրացնում է առավոտյան կատարված տոնախմբությունը, որի ժամանակ նույնպես, երկարատև դադարից հետո, դարձյալ եկեղեցիներում բացվում են խորանների վարագույրները:

 

Արցախում էթնիկ զտումների հարցում միջազգային հանրության անտարբերությունը անթույլատրելի է


Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի նախաձեռնությամբ Լոնդոնի Սուրբ Եղիշե հայոց եկեղեցում քննարկվել է Արցախի էթնիկ զտումների ու միջազգային իրավունքի արդիականության հարցերը։ Լիվերպուլի Լորդ Ալթոնը ընդգծել է Արցախում տեղի ունեցածի հարցում միջազգային հանրության պատասխանատվությունը: Նրա պնդմամբ՝ երկիմաստությունը և անտարբերությունը այս հարցում անթույլատրելի է։ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ թշնամու ներկայության պատճառով Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները զրկվել են բնականոն կյանքի հնարավորությունից և անվտանգությունից:

 

Վեհափառ հայրապետն ընդունել է Մայր Աթոռում վերապատրաստված քահանաներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել են երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակցած քահանաներին: Վեհափառ հայրապետը հանդիպման ընթացքում ասել է, որ Մայր Աթոռի միջավայրում պատմությունն է խոսում և պետք է կարողանալ դա զգալ հոգևոր ապրումով: Նա նկատել է, որ արժեքավոր են գիտելիքը, դասախոսությունները, անձնական շփումները, բայց առավել արժեքավոր է Սուրբ Էջմիածնի առաքելությունը։

 

Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայ եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ


Հայ ուխտավորները Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության երկրներից` Իտալիայի և Բելգիայի համայնքներից, ինչպես նաև Լեհաստանից, ուխտագնացության են գնացել Նեապոլ՝ Սուրբ Գրիգոր Հայ եկեղեցում խոնարհվելու Հայոց առաջին Հայրապետի մասունքներին և միասին մասնակցելու տոնական Սուրբ Պատարագի։ Ուխտավորները եղել են նաև Հռոմում, Սուրբ Պետրոսի հրապարակում խոնարհվել Լուսավորչի արձանի առջև, խնդրել սրբի բարեխոսությունը: