|
Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի տարածքում տեղադրվել է հայկական խաչքարՀոգեգալստյան տոնին տեղի է ունեցել խաչքարի օծման կարգը՝ ձեռամբ Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայաստանյայց Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ Արք. Պարսամյանի և Մադրիդի Արքեպիսկոպոս մետրոպոլիտ, Կարդինալ Խոսե Կոբո Կանոյի: Նորավանքում Մոմիկի հեղինակած ասեղնագործ խաչքարի նմանությամբ խաչարձանի հեղինակը Արտակ Համբարձումյանն է: Կոթողը տեղադրվել է անցած օգոստոսին` Մադրիդի հայ համայնքի նվիրատվությամբ: |
|
Ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունին ելույթ ունեցել ՋավախքումՍամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում տեղի է ունեցել ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունու համերգը: Դրանից մեկ օր առաջ նա Ախալքալաքի երաժշտական դպրոցի աշակերտների հետ վարպետության դաս է անցկացրել, որին 16 պատանի է մասնակցել։ Նրանցից երկուսը արվեստագետի առաջարկով ելույթ են ունեցել համերգին: Համերգը կազմակերպվել է ՀՕՖ-ի ու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ջանքերով: |
|
Կայացել է երջանկահիշատակ Վարդան Դևրիկյանի վերջին գրքի շնորհանդեսըՎարդան Դևրիկյանի վերջին գրքի շնորհանդեսը կայացել է նրա 60 ամյակի առիթով: Մայր Աթոռի տպարանի, Հայաստանում առաջին հրատարակչատան հիմնադրման պատմությունը գրել էր դստեր` գիտնական, հետազոտող Շողակաթ Դևրիկյանի հետ: Մոտ մեկ տարի առաջ գիտնականը հեռացավ կյանքից հանկարծահաս հիվանդության պատճառով: Վարդան Դևրիկյանը ժամանակի ամենաբեղուն գիտնականներից է: Նա շուրջ 40 գրքի և 60-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։ |
|
Հոգեգալստյան տոնին Սուրբ Պատարագ է մատուցել Պոլսի հայոց պատրիարքը
Պոլսի հայոց պատրիարքարանը Հոգեգալստյան տոնը նշել է Բեյօղլու թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղ տոնական Սուրբ Պատարագ է մատուցել Պոլսի հայոց պատրիարքը: Հոգեգալստյան տոնի նախօրեին նշվել է նաև պատրիարքական աթոռի 563-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Պոլսի սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում կատարվել է ժամերգություն և պատրիարքական մաղթանք:
|
|
Արցախի թեմը կազմակերպել է «Աղվանքը և Հայ Աղվանից եկեղեցին» խորագրով քննարկումԳԱԱ պատմության ինստիտուտում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը կազմակերպել է «Աղվանքը և Հայ Աղվանից եկեղեցին» խորագրով աշխատաժողով - գիտագործնական քննարկումը: 2020-2023 թթ. Մեծ Հայքի Արցախ նահանգը պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ հայաթափվեց, վտանգվեց հայկական դարավոր հոգևոր մշակութային ժառանգությունը: Ադրբեջանը պետական մակարդակով աննախա¬դեպ մասշտաբի աշխատանք է սկսել Արցախի հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների ինքնությունը փոխելու, մի մասն էլ իսպառ վերացնելու ուղղությամբ: |
|
Ամփոփ լրահոս 13.05.2024Լոս Անջելեսի 13 հայկական կազմակերպություն իրենց աջակցությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Ս. Գայանե վանքում պատգամ է ուղղելՀայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշել է Համբարձման տոնը, որի ժամանակ հիշատակվում է նաև 1441-ին կաթողիկոսական աթոռը Սիսից Մայր Աթոռ տեղափոխելու պատմական օրը: Այս տարի շարժական տոնը համընկել է Հաղթանակի ու խաղաղության օրվա հետ: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Ս. Գայանե վանքում պատգամ է ուղղել: |
|
Վիրահայոց թեմի երիտասարդներն ուխտագնացության են մեկնել Մառնեուլի շրջանի հայկական գյուղերՈւխտավոր Հովսեփ քահանա Հարությունյանը Մեծ Շուլավեր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցել, որին մասնակցել են նաև տեղացիները, քանի որ եկեղեցին չունի մշտական ծիսակատար հոգևորական։ Ուխտավորները եղել են նաև Կարմիր գյուղի «Սրբոց ավետարանչաց» մատուռում։ |
|
ԱՄՆ հայոց արևմտյան թեմ է այցելել Հայաստանի նախագահ Վահագն ԽաչատուրյանըՀանդիպումը տեղի է ունեցել Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի առաջնորդարանում: Թեմակալ առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջարկով հանդիպումն սկսվել է աղոթքով: Հանդիպմանը Սրբազանն անդրադարձել է եկեղեցի-պետություն գործակցային կապերի կենսական կարեւորությանը, մանավանդ այն ժամանակ, երբ ազգն ու հայրենիքը ենթակա են ամենատարբեր փորձությունների։ |
|
Պոլսում մեկնարկել են Լուսավորիչ երգչախմբի 95-ամյակին նվիրված տոնակատարություններըԲեյօղլուի Սուրբ Երրորդություն եկեղեցում պատարագ է մատուցվել, որտեղ երգել է Լուսավորիչ երգչախումբը: 95 տարի առաջ` 1929-ին, Լուսավորիչ դպրաց դաս երգչախումբը կազմավորվել է Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: 1944-ին եկեղեցու տարածքը, կից հայկական գերեզմանատունը պետականացվել են, երգչախումբը տեղափոխվել է Էսայան վարժարանին կից Սուրբ Հարություն եկեղեցի և գործել որպես եկեղեցական երգչախումբ: |
|
Մխիթարյան միաբանությունում սկսվել են Մխիթար աբբահոր մահվան 275-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըՎենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթար վանահայրը ոչ միայն միաբանություն, այլև հայագիտական խոշոր կենտրոնի հինադիրն է, գիտնական, Հայկազյան բառարանի, քրիստոնէական, աղոթական, հոգեւոր, քերականական, մեկնողական ու քերթողական գործերի հեղինակ: Հռոմի կաթոլիկ եկեղեցին այժմ քննարկում է Մխիթար Սեբաստացու սրբադասման հարցը: |
|
Պարսկահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված ցուցադրություն է բացվելՄաշտոցյան Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների համագործակցությամբ բացված «Պատկերի պոեզիան» խորագրով ցուցադրությունը նվիրված է պարսկահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին։ Նշանավոր նկարչի աշխատանքներից պահվում են երկու հաստատությունների պահոցում: Մեկտեղված մեկ ցուցադրության մեջ` առաջին անգամ են ներկայացվում, որոշ աշխատանքներ երբևէ չեն ցուցադրվել: |











