|
Կատարվել է էկումենիկ արարողություն նվիրված Գրիգոր ՆարեկացիՏորոնտոյի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ արարողություն նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն: Նրա աղոթքները երկու եկեղեցիների եպիսկոպոսները և հոգևոր հայրերը ընթերցել են հայերեն և անգլերեն: Որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին` էկումենիկ արարողության մասնակիցները ծաղկեպսակ են դրել եկեղեցու տարածքում գտնվող հուշակոթողի մոտ: Միջոցառման ավարտին հնչել են Հայաստանի և Կանադայի օրհներգերը: |
|
Առաջին անգամ ուսումնասիրվել է Կիլիկիայի հայոց Կեռան թագուհու ԱվետարանըՄենագրության հեղինակը Մոնպելիեի Պոլ Վալերիի համալսարանի միջնադարյան պատմության և արվեստաբանության դոկտոր Էմմա Չուգասզյանն է, որն արդեն երկրորդ անգամ է գիրք հրատարակում նվիրված Կիլիկիայի թագավորական ձեռագրերին: Գիրքը երկլեզու է, հայերեն և անգլերեն։ Կազմին հատված է ձեռագրից, որտեղ ներբողվում է Կեռան թագուհին, նրա գեղեցկությունը, բարեպաշտությունը:1272 թ․ պատվիրված Ավետարանը գտնվում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի գանձատանը: |
|
Կանադայում ընդդեմ թուրքական ժխտողականության բողոքի ակցիա է իրականացվելԿանադահայերը թեմակալ առաջնորդի և հոգևորականների գլխավորությամբ գնացել են Կանադայում Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման: Ակցիայի մասնակիցները բարձրացրել են Արցախի դրոշը: Նրանք հայտարարել են, որ թուրքական ժխտողականության հետևանքները զգալի են ցեղասպանությունից մեկ դար անց: Կրկին հայ ժողովուրդը կանգնել է հայրենազրկման և իր դարավոր ժառանգությունը կորցնելու փաստի առաջ: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստվող քահանաներինՎերապատրաստում անցնող քահանաները Մայր Աթոռ են ժամանել Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։ Նրանք տարբեր սերունդների, տարբեր փորձառության հոգևորականներ են: Դասընթացը տևել է երեք շաբաթ: Առաջին շաբաթը քահանաները կենտրոնացել են հոգևորի առաքելության վրա, ապա քահանան որպես դաստիարակ, ուսուցիչ, իսկ երրորդ շաբաթը՝ քահանան որպես հոգևոր հայր՝ իր տանը, եկեղեցում։ |
|
Արցախյան հարյուրավոր սրբավայրեր ադրբեջանական գերության մեջ ենԱրցախյան հարյուրավոր սրբավայրեր և ուխտատեղիներ 2020 թվականի պատերազմից հետո հայտնվել են ադրբեջանական գերության մեջ: Դրանց ճակատագիրը հայտնի չէ, զանազան տեղեկություններով մի մասը պայթեցվել է, մի մասը խեղաթյուրվել: |
|
Մայր Աթոռը աշխարհով մեկ հնչեցնում է հայ ժողովրդի արդար դատն ու պահանջըԳիտակցելով եկեղեցու եւ հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը հատկապես նպատակամղված սպանել է հայ հոգեւորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը: Չնայած կրած ծանր կորուստներին, իրեն հասանելի բոլոր միջոցներով եկեղեցին էր միակ կառույցը Հայաստանի տարածքում, որ կարողացավ տևական և կազմակերպված օգնություն ցուցաբերել բնակչությանը: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ երիտասարդական միության անդամներինՎեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել երիտասարդներին ամեն տարի ապրիլի 23-ին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ջահերով երթ կազմակերպելու համար: Նորին սրբությունը ընգծել է, որ երթի մասնակիցները, նաև եկեղեցականների առաջնորդությամբ, իրենց հարգանքն ու խոնարհումն են բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։ |
|
Մայր տաճարի զանգակատան վնասված հատվածները վերականգնվում ենՄայր տաճարի զանգակատան առաստաղին քանդակազարդ հատվածներ կան: Դրանք և Պողոս, Պետրոս առաքյալների պատկերները վնասված են, որոնք այս պահին մասնագետները ամրացնում են: Բացի այդ՝ վնասված են կամարները, դրսում որմնանկարները շատ արագ են տուժում անձրևներից և արևից: Վերականգնումը կտեւի մի քանի ամիս։ |
|
Տորոնտոյում մեծ շուքով վերաբացվել է Սուրբ Երրորդություն եկեղեցինՎերաօծման արարողությունը կատարել է կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը: Եկեղեցու դպրաց դասի երգեցողության ներքո, հոգեւոր դասը եւ հավատացյալները մուտք են գործել վերանորոգ եկեղեցի: Սրբազան հայրը վերստին օծել է մայր խորանը, հարակից խորանները, մկրտության ավազանը, հիմնասյուները, նորակերտ մոմավառության սեղանը և սրբապատկերը։ |
|
Կրոնասեր տիկնանց լիբանանյան համախմբումը օգնություն է տվել արցախցիներինՍուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց լիբանանյան համախմբումը Գուգարաց թեմի խնամքի ներքո գտնվող արցախցի ընտանիքներին օգնություն է բաժանել՝ անվանական փաթեթներ ընտանիքի բոլոր անդամների անուններով: Յուրաքանչյուր ընտանիքի նաև դրամական օգնություն է հատկացվել: Արցախցիներին համախմբումի ատենապետը հանդիպել է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում։ |
|
Քրիստոնեությունը 21-րդ դարում հսկայական քաղաքակրթություն էNewmag հրատարակչության կազմակերպած քննարկմանը Տավուշի թեմի երիտասարդների պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանը ասել է, որ հավատքը պայքար է, օգնություն, մարտահրավեր: Իսկ 21-րդ դարում քրիստոնեությունը ոչ միայն կրոն է, այլև հսկայական քաղաքակրթություն: Թովմաս Առաքելյանն այս տարի հրապարակել է իր առաջին գիրքը՝ «Ճանապարհը», որը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ |
|
Այս տարի Հարության տոնին հայոց եկեղեցիները հատկապես լեցուն են եղելԵրևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը նկատել է, որ հատկապես բարդ ու դժվար իրավիճակներում Հարության շնորհներով հավատացյալները զորանում են։ Հայրապետը հորդորել է չընկրկել պատուհասած փորձությունների դիմաց, չգործել պարտվողական հոգեբանությամբ և չվերածվել վհատված ու տկար ազգի՝ վտագելով հայրենիքի ապագան ու անկախ պետականությունը: Ամենայն հայոց Հայրապետի զատկական ուղերձը ընթերցել են հայկական բոլոր եկեղեցիներում։ |











