Տեառնընդառաջի նախատոնակի տոնախմբություն՝ Արաբկիրի եկեղեցում


Ծիսական խարույկ, ուտեստներ, շնորհավորանքներ նորապսակներին, ազգային երգ ու պար։ Արաբկիրի նորակառույց եկեղեցում Տեառնընդառաջի նախատոնակի տոնախմբություն էր:

Հովհաննես Զարդարյան


1956 թվականին արված Զարդարյանի «Գարունը» խորհրդանշում է սովետահայ   նկարչության ձնհալի սկիզբը: Հովհաննես Զարդարյանը խորհրդահայ այն եզակի արվեստագետներից է, ում այդ տարիներին հաջողվել է մասնակցել միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների, վենետիկյան երեք բիենալեի: Զարդարյանի հարուստ ժառանգության մեծ մասը ուսումնասիրված չէ և անհայտ է հանրությանը: 

Խնամելով կատուներին


Քանաքեռավան գյուղում կատուների մի կացարան կա: Կացարանը վարձակալել են Հասմիկը և Դիանան: Նրանք իրենց անձնական միջոցներով պահում և խնամում են անտուն կատուների: Կատուները շատանում են, իսկ կացարանը շատ փոքր է…

Երկուսը քաղաքում. Ազնվություն


Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը և դերասան Սամվել Թադևոսյանը շրջում են քաղաքում և կիսում իրենց մտքերը ազնվության մասին: 

Մայրավանքի շինությունները


Տեսախցիկը հետևում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարածքում քայլող Արարատ քահանա Պողոսյանին, որը ներկայացնում է  Մայրավանքի տարածքում գտնվող պատմական կառույցները և նոր շինությունները:
Հրաշալի տեսաուղեցույց նրանց համար, ովքեր ծանոթ են, բայց վաղուց չեն եղել Մայրավանքի տարածքում, կամ անծանոթ են և ուզում են իմանալ՝ ինչու է Ս. Էջմիածինը համարվում թանգարան բաց երկնքի տակ:  
 

Տեր Աբել քահանա Քարտաշյան


Տեր Աբելը սահմանապահ յոթ գյուղի քահանա է: Սպասավորում է Տավուշի թեմում:  Սահմանը պահող ամեն մի զինվորի ու գյուղացու դժվարություն և ուրախություն իրենն է համարում: Մարդուն ինչ է պետք՝ պարզ ու սրտացավ ընկեր: 

Հայ բարերար. Թրբանճյաններ


Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի կառուցում, հոգևոր և աշխարհիկ կրթության ապահովում, գյուղական համայնքների զարգացում. Ջերալդ և Փաթրիշա Թրբանճյանների հայաստանյան ծրագրերի մասին պատմում են մարդիկ, որոնց կյանքում բարերարների ներդրումը շրջադարձային է եղել: 

«Միքայել Ոսկանյան և ընկերներ»


2011թվականին ստեղծված «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը ամենաինքնատիպ երաժշտական խմբերից է: Երկացանկում ընդգրկված են հայտնի ստեղծագործությունների մշակումներ ու հեղինակային գործեր: Այս խմբում թառը մենակատար գործիք է: Երաժշտության մեջ միախառնված են ջազի, հայկական ֆոլկի, ռոքի և ֆյուժեն երաժշտության տարրեր: Մեր տեսախցիկը «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի փորձասենյակում է: 

Մուրադ Հասրաթյան


Մուրադ Հասրաթյանը ուսումնասիրել և հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն շարադրել է հայկական ճարտարապետության ամբողջական պատմությունը: Հասրաթյանը դասախոսել է հեղինակավոր գիտաժողովներում ու արտերկրի համալսարաններում:  Այսօր էլ գիտնականը երիտասարդական եռանդով շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը: ԳԱԱ արվեստի ինստիտուտում նրա ղեկավարությամբ շարունակում է լույս տեսնել հայկական ճարտարապետությանը նվիրված վեցհատորյակը: 

Մովսես գյուղ


Սահմանամերձ Մովսես գյուղի առօրյան փոխվեց եկեղեցու վերակառուցումից հետո: «Մեր գյուղի եկեղեցին շա՜տ զորավոր է»,-ասում են գյուղի երեխաները: Մեր նկարահանող խմբին նրանք եռանդով պատմում են իրենց հարազատ Մովսեսի, եկեղեցու, և իհարկե,  սահմանապահ զինվորի մասին:

Արվեստը՝ բիզնես գաղափարի հիմքում


Հայաստանյան երկու՝ «Արտույտ» և «Արդեան» ընկերությունները արտերկրում հայտնի museum shop-ի օրինակով բիզնես են սկսել: Վզկապների և կիրառական նշանակության այլ իրերի վրա արտապատկերվում են հայտնի գեղանկարներ, հայ մշակույթի նմուշներ՝ դիզայներական լուծումներով և նոր տեխնոլոգիաների կիրառությամբ:  

«Հովեր» պետական կամերային երգչախումբը 25 տարեկան է


Սեպտեմբերի 25-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը նշեց ստեղծման 25-ամյակը: Հոբելյանական համերգին երգչախմբային արվեստի սիրահարները Օպերային թատրոնում ունկնդրեցին հայ և օտարազգի կոմպոզիտորների դասական և ժամանակակից ստեղծագործություններ: Նոր ու հետաքրքիր մատուցմամբ հնչեցին «Բիթլզի» և Սթիվի Ուանդերի գործերից: Երևանյան պրեմիերայով ներկայացվեց կոմպոզիտոր Դյերդ Լիգեթիի՝ «Ժամացույցներ և ամպեր» ստեղծագործությունը: