ՀՀ վարչապետն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Փետրվարի 8-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետն անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցու և կառավարության   հարաբերություններին` կարևորելով պետություն-եկեղեցի համագործակցությունը: Խոսվեց նաև երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին:
 

Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպումը զոհված զինծառայողների ընտանիքների հետ


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի համայնքների բնակիչներին և զոհված զինծառայողների ընտանիքներին:

Հայ երաժշտարվեստն ու աշխարհը


Հայկական երաժշտարվեստի` երկրի ներսում ներկայացման ու արտերկրում հանրահռչակմանն ուղղված պետական ու մասնավոր բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, կազմակերպվում են համերգներ ու փառատոններ: Որքանո՞վ են արդյունավետ այս քայլերը, ինչպե՞ս է հնարավոր ժամանակակից աշխարհում ցածրաճաշակ երաժշտության հաղթարշավի պայմաններում գրավիչ կերպով ներկայացնել բարձրարվեստ երաժշտությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Music of Armenia կազմակերպության հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանի հետ:
 

Սուրբ Ծննդյան ճրագալույցը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում հնչեց Սուրբ Ծննդյան ավետիսը: Մայր Տաճարում հայոց կաթողիկոսը եկեղեցու կանթեղներից վառեց մոմերը, որոնք խորհրդանշում են աստվածային լույսը: Պատարագի ավարտին բազմաթիվ հավատացյալներ եկեղեցուց տուն տարան վառված կանթեղները: 

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն


Հայաստանի առաջին պետական թատրոնն, ավելի քան իննսուն տավա պատմության ընթացքում, տարբեր շրջափուլեր է ունեցել: Վարդան Աճեմյան, Արմեն Գուլակյան, Վահրամ Փափազյան, Մետաքսիա Սիմոնյան, Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան… այստեղ անվանի շատ բեմադրիչներ ու դերասաններ են ստեղծագործել: Այսօր թատրոնը նոր շրջան է թևակոխել: 

Հակոբ Խալաթյան


Հակոբ Խալաթյանն արդեն քառասուն տարի անբաժան է քամանչայից: Նա  դասական և ժողովրդական գործերի բազմաթիվ փոխադրումներ, մշակումներ է արել: Աշխարհի տարբեր բեմերում քամանչայով կատարել է Ա. Խաչատրյանի ջութակի և նվագախմբի կոնցերտը, էդ. Բաղդասարյանի Ռապսոդիան, Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան և այլ դասական գործեր: 

Ամանորի և Սուրբ Ծննդյան ծառը


Արդեն տասնչորս տարի Մովսես Պողոսյանը Երևանում՝ Գերմանական կարմիր խաչի  հայկական մասնաճյուղի «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի բակում, եղևնիներ է աճեցնում: Այդ կանաչ գեղեցկուհինների նախնիները Գերմանիայից են, «Հուսո տուն» ծրագրերի բարերար և համակարգող, քահանա Կարլ-Հայնց Շայդեն տնկիներն իր հայրենիքից է ուղարկել:

Ամանորյա նվերներ


Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ամենասպասվածը սիրով ու ջերմությամբ պատրաստված նվերներն են: Մեզանում արդեն բարի ավանդույթ են դառնում բարեգործական տոնավաճառները, որոնց հասույթն ուղղվում է նվիրատվական ծրագրերի:

Հարթավան


Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի՝ խորհրդային տարիներից հետո խարխլված եկեղեցու պահապաններն այսօր գյուղի փոքրերն են: Սուրբ Ծննդյան նախօրեին երեխաները գյուղի բնակիչներին ավետիսներ ու ճրագներ են բաժանում: Նրանց ձայնի մեջ դեռ կենդանի են ալաշկերտցի ու մշեցի նախնիները...

Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում


Դեկտեմբերի 20-ին պատմաբան Նիկոլայ Հովհաննիսյանը, թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը, բեմադրիչ-ռեժիսոր Վահե Շահվերդյանը և ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պարգևատրվեցին Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանով:

«Գոյ» թատրոն


«Ռնգեղջյուր», «Օպերա-օպերա», «Վեց պերսոնաժ՝ հեղինակ որոնելիս». 80-ականներին հիմնսդրված «Գոյ» թատոնը դժվարին ժամանակաշրջանում կարողացավ ստեղծել այլընտրանքային թատրոն: Արմեն Մազմանյանի շուրջ համախմբված դերասաններին և բեմադրիչներին հաջողվեց բեմադրել գործեր, որոնք նորություն էին թատերարվեստում: Այսօր թատրոնը փորձում է պահպանել թատրոնի երբեմնի համբավը և գույնը: 

Արմեն Աթայան


94-ամյա գեղանկարիչն իր ամենահաջող նկարը մանկապարտեզում արած նկարն է համարում: Արմեն Աթայանն այսօր էլ ժամեր շարունակ արվեստանոցում է, իր հազարավոր գործերով փորձում է պատմել բնության և մարդու ներդաշնակության մասին: