Հառիճավանքում կազմակերպվել է հոգևոր երաժշտության փառատոն՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 148-ամյակին


Սեպտեմբերի 26-ը Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է: Հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, երաժշտագետ վարդապետի 148-ամյակը նշվեց Հառիճավանքում, հոգևոր երաժշտության փառատոնով: Նախաձեռնությունը «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայինն է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ:

«Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի նոր մասնաշենքի հանդիսավոր բացումը


Սուրբ Գայանե վանքի հարևանությամբ բացվեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի նոր մասնաշենքը: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց դպրոցի նորակառույց շենքի օրհնության կարգը: Նորին Սրբությունը օրհնեց բարերար Էդուարդո Էօրնեկյանին, ապա՝ Վեհափառը և բարերարը հատեցին դպրոցի մուտքի ժապավենը:
 

Տեր Աբել քահանա Քարտաշյան


«Հասուն տարիքում եկա քահանայական ծառայության: Սկզբում դժվար էր: Ջութակահարի համար բոլորովին նոր ու չբացահայտված աշխարհ էր հոգևոր երաժշտությունը: Հետո հասկացա՝ ինչ պարգև եմ ստացել...»:

Անծուխ Երևան


#Անծուխ Երևան հեշթեգը հայտնվել է Երևանի փողոցային նկարազարդումներում: Ծխելու դեմ ակցիային և պասիվ ծխողներին պաշտպանելու գործին միացել են ազատ ոճի երիտասարդ նկարիչները: 

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանը


Հուլիսի 6-ին 86 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ, անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանը: 

Թորոս Թորամանյան


«Եթե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է,- գրել է Ավետիք Իսահակյանը,-ապա Թորոս ճարտարապետը այդ քարացածը վերածել է կենդանի երգի: Նա մեր հոյակապ ավերակների և հուշարձանների նույնքան հոյակապ երգիչն է»: Հեռուստահանրագիտարանը ներկայացնում է անվանի ճարտարապետ, գիտնական Թորոս Թորամանյանի կյանքն ու գիտական գործունեությունը: 

Եղբայրասիրություն


Ով է եղբայրասեր մարդը, ինչ արժեհամակարգ ունի, ինչ զոհողությունների է պատրաստ հանուն ընկերոջը: Եղայրասիրության, ընկերասիրության մասին խոսում են հայրենիքի սահմանները հսկող զինվորները, նրանց սպաներն ու գնդերեցը: 

Հոգու աշխատանք


Երիտասարդ գրաֆիկ դիզայներ Սոնա Թովմասյանը անընդհատ շարժման մեջ է: Սոնայի կարծիքով արագ փոփոխվող իրականությունը կյանքը դարձնում է դինամիկ, բայց հաճախ էլ` աններդաշնակ: 
Նրան հաջողվել է գտնել ներդաշնակ ապրելու արվեստը: Սոնան երգում է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու երգչախմբում: Հոգևոր իրականությունն օգնում է հերոսին հակառակ ժամանակակից կյանքի պահանջներին՝ լիցքաթափվել բացասական մտքերից ու լիցքավորվել դրական էներգիայով: 
 

Կողբի գեղարվեստի դպրոց


Սահմանամերձ Կողբ գյուղի Գեղարվեստի դպրոցը բացվեց ի հեճուկս պատերազմին, սոցիալական ծանր վիճակին ու արտագաղթին: Այստեղ 18 տարի է` կերպարվեստի անվճար դասեր են անցկացվում: Բարեգործական հիմունքներով գործող դպրոց են հաճախում Կողբի և հարակից համայնքների երեխաները: Հիմնադիրներն ու դասավանդողները տեղացիներ են: Նրանք ամեն ինչ անում են, որ նոյեմբերյանցի երեխաները հետ չմնան իրենց մայրաքաղաքաբնակ հասակակիցներից: 

Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը մեկնարկեց


Հունիսի 6-ին, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնակեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը: Քառօրյա ժողովին մասնակցելու համար Մայր Աթոռ են ժամանել  նվիրապետական աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Հայրապետական պատվիրակներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Ժողովի՝ ընտրված հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներ: Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովի ընթաքում կանոնադրական հարցերի քննարկումից բացի կընտրվի նաև Գերագույն հոգևոր խորհրդի նոր կազմ: Ժողովի աշխատանքը կավարտվի հունիսի 9-ին: 

Ծառայության ժամանակ վիրավորված զինվորների պատրաստած բացիկները գնվում են բարեգործական նպատակով


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Մարտի 8-ի տոնական բացիկները որոշել է գնել զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողներից։ Նախաձեռնությանը միացել են նաև այլ գերատեսչություններ և կազմակերպություններ: Հավաքագրված ողջ գումարը կփոխանցվի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին։
 

 

«Գաթա» բենդ


Հայկական ֆոլք երաժշտության ինքնատիպ մեկնաբանություններով «Գաթա» բենդը ունկնդիրների մեծ լսարան ունի: Խմբի երկացանկը բազմաժանր է՝ օրորոցայինից մինչև ռազմահայրենասիրական, գուսանականից մինչև հոգևոր: Ինքնատիպ են նաև խմբի տեսահոլովակները՝ փորձասենյակից ուղիղ համացանց: