|
|
Մոբայլ նվագախումբ, Ֆրանկոֆոնիայի օրեր, անվճար մոբայլ հավելվածՖրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստան ժամանած ֆրանսիացի երաժիշտ Ժան Ժոֆրոն հանդիսատեսին ներկայացավ 30 ուսանողից բաղկացած մոբայլ-նվագախմբով՝ մարիմբայի և թմբուկների կենդանի ուղեկցությամբ: |
|
Իսահակյանը նամակներումԳրողների նամակները, որոնք սովորաբար հրատարակվում են նրանց երկերի լիակատար ժողովածուների եզրափակիչ հատորներում, ավելի հազվադեպ` առանձին ժողովածուներում, հետաքրքիր կարող են լինել ոչ միայն գրականագետ-տեքստաբաններին, այլ նաև հանրության ավելի լայն շրջանակներին: Նամակները հնարավորություն են տալիս ստեղծագործությանը զուգահեռ տեսնել հեղինակին նաև կյանքում և կենցաղում, ստուգել գրականութունը կենսագրությամբ և հակառակը: Միևնույն ժամանակ, հաճախ հարց է առաջանում, որքանո՞վ է ճիշտ անձնական նամակների հրատարակությունը, ի՞նչ է դա տալիս գրողի ստեղծագործությունը ճանաչելու գործում: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է լրագրող Լիլիթ Ավագյանի հետ: |
|
«Բերդ» պարային անսամբլԱվելի քան 50 տարվա պատմություն ունեցող «Բերդ» պարային անսամբլը մենահամերգներով եղել է աշխարհի տարբեր բեմերում, մասնակցել փառատոների ու մրցույթների, արժանացել բարձր պարգևների: Չնայած անսամբլի կազմը մի քանի անգամ սերնդափոխվել է, բայց անփոխոխ են մնացել դիմագիծն ու որդեգրած սկզբունքները: |
|
Ռոզեն ԹալՀայկական ռոք միջավայրում «Ռոզեն Թալ» պրոգրեսիվ ռոք խմբի անունը հաճախ է շրջանառվում: Երաժիշտները վաղուց գիտեն միմյանց, հանդես են եկել տարբեր նախագծերում, նոր խմբի կազմում աշխատում են մեկ տարի: Արդեն հասցրել են ձայնագրություններ անել, հանդես են գալիս երևանյան ակումբներում, աշխատում նոր գործերի վրա: |
|
|
Ավետման տոնը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկումԱրդեն 7 տարի է, Աստվածամոր ավետման տոնի օրը՝ ապրիլի 7-ին քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու հայր Ռուբենը շնորհավորելու է գնում անազատության մեջ գտնվող մայրերին ու կանանց: |
|
Ֆիթնես մարզիչներըՄի խումբ ֆիթնես մարզիչներ անվճար մարզումներ են կազմակերպում երևանցիների համար: Առողջությունը վերականգնելու, նիհարելու, հետաքրքիր ժամանակ անցկացնելու, մարզվելու և հեծանիվ վարելու համար ամեն շաբաթ օր, ժամը 11-ին Մարզահամերգային համալիրի բակ են շտապում բազմաթիվ երևանցիներ: Նրանց միացել է նաև մեր նկարահանող խումբը: |
Ճարտարապետ, հետազոտող Թորոս ԹորամանյանըԱնդրադարձ անվանի ճարտարապետ, հետազոտող Թորոս Թորամանյանի ստեղծագործական կյանքին: |
|
|
|
Ոտնլվայի արարողություն Ս. Էջմիածնի մայր տաճարումԱվագ հինգշաբթի օրը Հայ եկեղեցու գահակալը՝ Ամենայն հայոց կաթողիկոսը, Ս. Էջմիածնի մայր տաճարում ոտնլվայի և յուղով օծման կարգ է կատարում: Ոտնլվային մասնակցում են հոգևորականներ, աշակերտներ, ուսանողներ, զինվորներ, որոնք շապիկ հագած բարձրանում են խորան: |
|
Ստալինյան բռնաճնշումները ՀայաստանումՀայաստանում քիչ ընտանիքներ կարելի է գտնել, ում այս կամ այն կերպ չեն դիպել ստալինյան բռնաճնշումները, սակայն այս հարցերին նվիրված ուսումնասիրություններ շատ չկան: Հատկապես այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Հայաստանի այդ շրջանի բարոյահոգեբանական մթնոլորտը, բռնաճնշվողների վերաբերմունքը քաղաքական հետապնդումներ իրականացնող մարդկանց ու համակարգի նկատմամբ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազգագրագետ Հարություն Մարությանի հետ: |
|
«Էջմիածին» երգչախումբԳևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը ստեղծվել է երկու տարի առաջ, հասցրել է իր ուժերը չափել միջազգային փառատոնում և մրցանակային տեղ զբաղեցնել: 16 հոգուց բաղկացած բազմաձայն երգչախմբի կազմում երկրորդից վեցերորդ լսարանի ուսանողներ են: Հոգևոր ստեղծագործություններից բացի տղաները կատարում են նաև դասական և ժողովրդական գործեր: |
|
|
Երևանի փողոցներում Գիրք նվիրելու օրը Գրաբուս է շրջումՓետրվարի 19-ը Գիրք նվիրելու օրն է: «Գրաբուսը» երթևեկում է մայրաքաղաքի փողոցներում՝ գիրքը մարդկանց ավելի մոտ ու մատչելի դարձնելու նպատակով: |
|
|
Տոնական խաչերթ դեպի Սիրահարների այգիՍուրբ Սարգիս զորավարի տոնին հոգևորականներ, զինվորականներ, բուհերի, ռազմական ու ոստիկանական ակադեմիաների ուսանողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուց տոնական երթով շարժվեցին դեպի Սիրահարների այգի: |





