«Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միություն


Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց երիտասարդների միությունը գործում է արդեն երեք տարի: Լիդիան և Ծովինարը, որ միության հիմնադիր անդամներից են, պատմում են, թե ինչպես ստեղծվեց միությունը: Ազադիգը երիտասարադներին վերջերս է միացել: Նա Սիրիայից է եկել և միության կազմում մանուկների համար նոր ծրագիր է իրականացնում:

Alt

Կարեն Առաքելյանի անհատական ցուցահանդեսը


Հուլիսի 10-ին Կալենց» թանգարան այցելողները նկարիչ Կարեն Առաքելյանի կտավները դիտեցին Վահագն Հայրապետյանի և Արմեն Հյուսնունցի կատարումների ուղեկցությամբ:

Alt

«Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար» համաժողովի մասնակիցները՝ Ս. Էջմիածն


Այս օրերին Երևանում անցկացվում է Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային կոնֆերանս, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին:
Համաժողովի մասնակիցներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

 

Alt

«Վարդավառ» միջազգային փառատոնը Գեղարդում և Գառնիում


Կրթամշակութային, ճանաչողական ձեռնարկը համախմբել էր տասնյակ երկրներից ժամանած ավելի քան 150 օտարերկրացի և հայ երիտասարդների: Փառատոնը մեկնարկեց Գեղարդավանքում` Պայծառակերպության տոնին նվիրված պատարագով: Պատարագիչն էր  Մադրիդի հոգևոր հովիվ Շնորհք աբեղա Սարգսյանը:

Alt

Հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոնը Դիլիջանում


Այս օրերին Դիլիջանում, Գյումրիում և Երևանում հնչում են վրացի կոմպոզիտորների ստեղծագործություններ` հայ երաժիշտների կատարմամբ: Հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոնի առաջին համերգը Դիլիջանի արվեստի պետական քոլեջի դահլիճում էր:

Alt

«Ոսկե օրփեոս»՝ դաշնակահար Արթուր Ավանեսովի մասնակացությամբ ձայնասկավառակներին


Քնարական ձայնասկավառակների ֆրանսիական ակադեմիան Ոսկե օրփեոս» է շնորհել դաշնակահար Արթուր Ավանեսովի մասնակացությամբ միանգամից երկու ձայնասկավառակի: Ամենամյա այս մրցանակաբաշխությանը մասնակցում են հանրաճանաչ երաժիշտներ ամբողջ աշխարհից: Այս տարի ակադեմիան մրցանականեր է շնորհել 31 անվանակարգում:

Alt

«Շուշի» պարախմբի անդամների հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ


Հուլիսի 4-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայից ժամանած Նյու Ջերսիի Շուշի» պարախմբի անդամներին` Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Հրաչ և Սյուզան Թուֆայանների ուղեկցությամբ: 

Alt

Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց ՀԵՀԵՄ 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցների հետ


Հուլիսի 4-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցների հետ:

Alt

Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակն աջակցում է ՊԲ զինծառայողներին


Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակն ու Զինվոր» ՀԿ-ների համակարգող խորհուրդն արդեն կես տարի է համագործակցում են` Հայաստանի տարբեր զորամասերում ծառայող զինվորների ընդգրկելով սոցիալական աջակցության ծրագրում: Այսօր համակարգող խորհուրդը մեկնեց  Արցախ` հերթական շրջայցի, որում ընդգրկված են Պաշտպանության բանակի գրեթե բոլոր զորամասերը: 

Alt

Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման 3-րդ պատգամավորական ժողովը շարունակվում է


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման 3-րդ պատգամավորական ժողովի աշխատանքները: Հոգևոր սպասավորները, Սփյուռքի, հայաստանյան թեմերի և հայրապետական պատվիրակությունների երիտասարդ ներկայացուցիչներն  այս օրերին քննարկում են միջթեմական համագործակցության ծրագրեր:

Alt

Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման 3-րդ պատգամավորական ժողովը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման 3-րդ պատգամավորական ժողովը: Հայաստանի և Սփյուռքի հայոց թեմերից ժամանած երիտասարդները աշխատանքային խմբերում կազմակերպում են քննարկումներ՝ իրականացնելու համատեղ ծրագրեր և փորձի փոխանակում: 

Alt

«Բի 2» ռոք-խմբի համերգը Երևանում


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Բի-2» հանրահայտ ռուսական ռոք-խմբի առաջին երևանյան համերգը: Դեռևս մեկ ամիս առաջ Նվիրիր կյանք» հիմնադրամը  հայտարարել էր, որ համերգի անվճար տոմս կտրամադրի նրանց, ովքեր  դոնորական արյուն կհանձնեն: