|
|
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթն ամփովել էՄայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը Կոմպոզիտորների տանը տեղի ունեցավ մրցույթի գալա համերգն ու մրցանակների բաշխումը: Կրտսեր ենթախմբում հաղթող ճանաչվեց Անդրեյ Կուրբետը, ավագ ենթախմբում` Անահիտ Գրիգորյանը: Խրախուսական պատվորգրեր տրվեցին նաև Հայոց ցեղասպանության տարելիցին վնիրված ստեղծագործությունների հեղինակներին: |
|
|
«Կարին» համույթի համերգը նվիրված Հայրիկ Մուրադյանի 110-ամյակինՍունդուկյանի անվան թատրոնի բեմում Կարին» համույթն էր: Ավանդական երգի-պարի խումբը Հայոց երգի հայրիկը» խորագրով համերգ-ներկայացում էր նվիրել երգիչ, բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 110-ամյակին: |
|
|
Զորավոր ավետարանը` Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցումՄայիսի 14-ին Մովսես Տաթևացի կաթողիկոսի հիշատակության օրն է: Ամեն տարի այդ օրը Մաշտոցյան մատենադարանից Երևանի Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի է բերվում հրաշագործ Զորավոր ավետարանը: |
|
|
Ասուլիս «Այլևս երբեք» կինոցուցադրությունների ծրագրի մասինՈսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը, ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված՝ տարբեր երկրներում կազմակերպել է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Ծրագիրը կրում է Այլևս երբեք» խորագիրը և ներառում է հանդիպումներ, սեմինարներ և ֆիլմերի ցուցադրություններ: Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացվեցին ծրագրի մանրամասները: |
|
|
Կոնսերվատորիայի ուսանողների ուխտագնացությունը Տաթևի վանական համալիրՊետրոս և Մարալ Բաղդասարյանների հովանավորությամբ Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներն այցելեցին Տաթևի վանք: Ուխտավորներին առաջնորդում էր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: |
|
|
«Պատերազմն և խաղաղություն». Կարեն Պետրոսյանի ցուցահանդեսըԺամանակակից արվեստի թանգարանում բացվել է Կարեն Պետրոսյանի Պատերազմ և խաղաղություն» ցուցահանդեսը: Նկարչի խոսքով՝ իր աշխատանքներում մի կողմից երևում է, թե ինչպես է հնարավոր ավերել բնությունն ու կյանքը, մյուս կողմից երևում է կյանքի արարումը: Այս երկու երևույթների` պատերազմի և խաղաղության արանքում է ապրում մարդը: |
|
|
«Բարեկամության կամուրջներ»՝ պարային համերգ հանուն խաղաղությանԲարեկամության կամուրջներ»՝ խաղաղությանը նվիրված պարային համերգին մասնակցում էին Բարեկամություն» պետական անսամբլը, Հզոր զգացմունքներ» պարային խումբը և 40 երկրներից ժամանած Պարենք հանուն խաղաղության» ծրագրի մասնակիցները: |
|
|
Հայրենական մեծ պատերազմի երգերը. Երևանում էր Օլեգ ԱլեքսանդրովըՄայիսյան տոների առիթով Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ ռուս երգիչ Օլեգ Ալեքսանդրովի համերգը: Սպասիր ինձ» խորագրի ներքո հնչեցին պատերազմական և հետպատերազմյան շրջանի սիրված երգեր: |
|
|
Ռուբեն Սևակի թանգարանում կաշխատեն պատանի էքսկուրսավարներՄայր Աթոռի թանգարանների տնօրինությունը՝ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության հետ համատեղ նախաձեռնել են պատանի էքսկուրսավարների պատրաստման՝ Ինչպես կարդալ նկարը» ծրագիր: Այսօր նրանց աշխատանքային առաջին օրն էր Ռուբեն Սևակի թանգարանում: |
|
|
Օծվեց Գետափ համայնքի Սուրբ Աստվածածին վերակառուցված եկեղեցինՇիրակի մարզի Գետափ համայնքի սրբավայրը` Սբ. Աստվածածին եկեղեցին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո չի գործել: 3 տարի առաջ գետափցի Սամվել Խաչատրյանը որոշեց հանձն առնել եկեղեցու վերակառուցման գործը: Այսօր արդեն այն օծեցին Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ու վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: |
|
|
Քույր եկեղեցիների գահակալների ու ներկայացուցիչների այցը ՀայաստանԱյս շաբաթ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրավերով Երևան ժամանեցին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների և սրբադասման արարողության մասնակիցները: Նրանք աշխարհի քրիստոնեական եկեղեցիների և էկումենիկ կազմակերպությունների ներկայացուցիչներն են՝ հովվապետեր, բարձրաստիճան հոգևորականներ: |
|
|
«Նոր անուններ» փոքրիկ երաժիշտների համերգը Ցեղասպանության զոհերի սրբադասման նախօրեինՍրբադասման նախօրեին Հայ եկեղեցու թեմական պատվիրակները և օտարերկրյա հյուրերը հանդիպեցին Վեհափառ հայրապետի հետ և մասնակցեցին Նոր անուններ» փոքրիկ երաժիշտների համերգին: |