Alt

Ղպտի ուղղափառ եկեղեցու գահակալը պատարագ մատուցեց Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում


Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածաին եկեղեցում շաբաթ օրը պատարագիչը Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թավադրոս Երկրորդն էր: Նորին սրբությունը Հայաստանում էր առաջին անգամ: Ժամանել   էր Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասմանը և 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

 

Alt

Հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցիների գահակալների այցը Հայաստան


Այս շաբաթ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրավերով Երևան ժամանեցին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների և սրբասման արարողության մասնակիցները: Նրանք աշխարհի քրիստոնեական եկեղեցիների և էկումենիկ կազմակերպությունների ներկայացուցիչներն են՝ հովվապետեր, բարձրաստիճան հոգևորականներ: 

Ռոմանտիկ հնագետը. Պիոտրովսկի


Ֆիլմը պատմում է Պետական էրմիտաժի տնօրեն, հնագետ, արևելագետ Միխայիլ Պիոտրովսկու կենսագրության, գործունեության, Հայաստանի ու հայկականության հետ առնչությունների մասին: Հայաստանում Պիոտրովսկին  ոչ միայն մասնագիտական հետաքրքրություններ ունի,  այլ նաև ազգականներ ու բարեկամներ: Երևանը որպես երկրորդ հայրական տուն նրան հուզում է նույնքան, որքան Պետերբուրգը: Կենսագրական կարևոր դրվագներից զատ, հերոսը խոսում է արևելագիտության առանձնահատկությունների, մշակութային բազմազանության և հանդուժողականության մասին: 

Alt

Սրբադասման արարողության մասին գիրք է լույս տեսել


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարանը տպագրել է երեք կարևոր գրքույկ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման ողջ արարողությանը: Գրքերում ներկայացված են սրբադասման ծիսական արարողակարգը,  ապրիլի 22-ին տեղի ունենալիք հսկման արարողությունը և ապրիլի 24-ին կայանալիք բարեխոսական աղոթքի բովանդակությունը:

Alt

Երևան է ժամանել Ալեքսանդրիայի և համայն Աֆրիկայի պապ Թավադրոս Բ-ը


Ապրիլի 20-ին Երևան է ժամանել Ալեքսանդրիայի և համայն Աֆրիկայի պապ Թավադրոս Բ-ը: Ղպտի եկեղեցու գահերեցը Հայաստանում կլինի մինչև ապրիլի 25-ը, կմասնակցի Հայոց եղեռնի նահատակների սրբադասման և Ցեղասպանության 100-ամյակի մյուս արարողություններին: 

Alt

Սարգիս Համալբաշյանի ցուցահանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում


Սարգիս Համալբաշյանի՝ Հայկական թաղամաս» խորագրով ցուցահանդեսը մաս է կազմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների: Ներկայացված են արվեստագետի վերջին տարիներին ստեղծած գեղանկարների ընտրանին, ինչպես նաև գծանկարների շարք, որ ցուցադրվում է առաջին անգամ:   

Alt

Թոմաս Բյոմի և Փեթեր Վալտերի դասախոսությունը Գևորգյան հոգևոր ճեմարանում


Եփեսոսի երրորդ և Վատիկանի երկրորդ տիեզերական ժողովների գումարման, աստվածաբանական հարցերի մասին զեկույց-քննարկում է տեղի ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանում: Բանախոսները  Գերմանիայից հրավիրված 2 դասախոսներ էին`  Թոմաս Բյոմը և Փեթեր Վալտերը:

Գաբրիել Չեմբերջյան


Ֆիլմը պատմում է հայ բարերար, մարդկային ռեսուրսների զարգացման Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանի գործունեության, հիմնադրամի իրականացրած ծրագրերի մասին:  

Alt

Լևոն Թութունջյանի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված կտավը` առաջին անգամ Հայաստանում


Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում բացվել է Ծաղկած ծիրանի» ցուցահանդեսը: Ներկայացված է 25 հեղինակի 31 ստեղծագործություն: Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Լևոն Թութունջյանի` Հայոց ցեղասպանությանը նվիրված Դեղին դիմակը» գեղանկարը:

 

Alt

Ինտերակտիվ ներկայացում Նորարար փորձառական արվեստի կենտրոնում


Ֆորում թատրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ ՆՓԱԿ-ի դահլիճում ներկայացվեց Բերթոլդ Բրեխտի պիեսի հիման վրա ստեղծված Նա, ով ասաց այո, Նա ով ասաց, ոչ»  ինտերակտիվ թատերախաղը, որի ընթացքում խաղի լուծումներ առաջարկելու հնարավորություն ուներ նաև հանդիսատեսը:  

Alt

Մարիամ Մերաբովայի երևանյան համերգը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում


Ռուսաստանաբնակ հայազգի երգչուհին ռուսական Միրայֆ» խմբի մենակատարուհին է: Երգչուհուն հաճախ կոչում են Լեդի Ձայն»: Նրան մեծ հռչակ է բերել մասնավորապես մասնակցությունը Ռուսաստանի ձայնը» հեռուստամրցույթին: 

Alt

Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը


Այսօր սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Այդ առիթով Մայր Աթոռի գանձատնից հանվեց և Երևանի Ս. Հովհաննես եկեղեցի բերվեց սրբի մասունքն ամփոփող 18-րդ դարի խաչ-մասունքարանը: