Վան Սողոմոնյան, Գետիկ Բաղդասարյան


Նկարիչներ Վան Սողոմոնյանի և Գետիկ Բաղդասարյանի ընկերությունը քառասուն տարվա պատմություն ունի: Արվեստագետ ընկերները սիրում են արվեստի թեմաների շուրջ զրուցել, վիճել ու լռել...
Գետիկ Բաղդասարյանի ամենաջերմ ցանկությունն այն է, որ Վան Սողոմոնյանը մի օր ընտանիքով վերադառնա Հայաստան:

 

Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան


Ավելի քան 13 դար է միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը` Հառիճավանքը դեպի իրեն է ձգում բազմաթիվ հավատացյալների: Հառիճավանքը նաև գիտության ու լուսավորության կենտրոն է եղել: Այստեղ ժամանակին գործել է Հառիճավանքի համանուն դպրոցը: Դարերի ընթացքում, սակայն, պատմական տարբեր իրադարձությունների պատճառով, ուսումնական կյանքն այստեղ մի քանի անգամ ընդհատվել է: Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ 2012թ-ի սեպտեմբերից Հառիճավանքի ընծայարանը կրկին բացել է իր դռները, գործում է ավագ դպրոցի կարգավիճակով: Ընծայարանի վերականգնումն իրականացվում է Թրբանճյան ընտանիքի աջակցությամբ: Ի երախտագիտություն`  դպրոցը  բարերարների  անունով կոչվում է Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան:    

Alt

Նիկոլայ Ռիժկովը պարգևատրվել է Հայ եկեղեցու «Ս. Սահակ, Ս. Մեսրոպ» շքանշանով


Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությունը` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ: Նիկոլայ Ռիժկովը պարգևատրվել է Հայ եկեղեցու Ս. Սահակ, Ս. Մեսրոպ» շքանշանով: 

Alt

Հակամարտությունների խաղաղ կարգավորում՝ քննարկում է ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամը


Քաղաքացիական հասարակության դերը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում» թեմայով քննարկում էր կազմակերպել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը: Քննարկվում էր հայ և ադրբեջանական հասարակությունների միջև կապեր հաստատելու նոր ձևաչափերի անհրաժեշտության հարցը:     

Alt

Բուն TV-ն մեկ տարեկան է


Առցանց դասընթացներ, մասնագիտական դիտարկումներ, ուսումնասիրություններ ամենատարբեր թեմաներով՝ արվեստ, բժշկություն, սոցիոլոգիա, քաղաքագիտություն, տնտեսություն, ճարտարապետություն. Բուն TV» ինտերնետային հեռուստատեսությունը մեկ տարի է՝ համացանցում է: 

Alt

«Քայլող հետքեր» ցուցահանդեսը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում


Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հովանավորությամբ մարտի 15-ից ապրիլի 15-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլին էին գործուղվել երեք հայ նկարիչներ՝ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը: Երեք շաբաթ նրանք ստեղծագործել են Էստոնիայի գրաֆիկների ասոցիացիայում, ապա՝ ստեղծված աշխատանքները ներկայացրել համատեղ ցուցահանդեսում: Այս օրերին դրանք տեսնելու հնարավորություն ունի նաև հայ արվեստասերը: 

Alt

Երևանում է ջութակահար Սերգեյ Կռիլովը


Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 21-ին հանդես եկավ Ռուսաստանից ժամանած ջութակահար Սերգեյ Կռիլովը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ արտասահմանցի և հայ երաժիշտները հնչեցրին Մենդելսոնի կրկնակի կոնցերտը ջութակի և դաշնամուրի համար, Բախի կոնցերտը երկու ջութակի համար և Չայկովսկու ջութակի կոնցերտը:

Alt

Եզրափակվեց երևանյան միջազգային ութերորդ երաժշտական փառատոնը


Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ն ընթացող փառատոնի ծրագիրն այս տարի 9 համերգից էր բաղկացած: Կազմակերպվել են նաև վարպետության դասեր երիտասարդ հայ երաժիշտների համար: Փառատոնի եզրափակիչ միջոցառմանը ներկայացվել էր   Սոնա Անդրեասյանի Երաժշտության կադր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:  

Alt

Մայր Աթոռ և Սփյուռքի հայոց թեմեր. պարզաբանում է Ս. Էջմիածինը


Ներեկեղեցական մի շարք խնդիրների շուրջ այսօր հրավիրված մամլո ասուլիսում պարզաբանումներ է տվել Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Հարցերը կապված են եղել հիմնականում Սփյուռքի թեմերի հետ հարաբերություններին: 

Alt

Երվանդ Մանարյան. տարիքը՝ 100 մինուս 10


Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում նշվել է ռեժիսոր, դերասան, սցենարիստ Երվանդ Մանարյանի հոբելյանը: Արտիստի 90-ամյակը Փոփոխությունների թատրոնը նշել է100 մինուս 10» խորագրով նոր բեմադրությամբ: 

Alt

Ասորի Ուղղափառ եկեղեցու գահակալի այցը Հայաստան


Հոկտեմբերի 10-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եռօրյա այցով Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց միասնական գոհաբանական աղոթք: Հայ և ասորի եկեղեցիների գահակալներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցեցին Դիլիջանի միջազգային քոլեջի բացման արարողությանը, եղան Սևանի Վազգենյան դպրանոցում, Մայր Աթոռի հովանու ներքո գործող Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Պատրիարքի այցը կշարունակվի մինչև հոկտեմբերի 13-ը: 

Alt

Հայաստանի փոքրիկ երգիչների համերգը Հառիճավանքում


Հառիճավանքը Կոմիտասի սիրելի վայրերից մեկն է եղել: 1904թ-ին վարդապետն այստեղ է ստեղծել իր երգչախումբը: Հոկտեմբերի 8-ին՝ հին տոմարով Կոմիտասի ծննդյան օրը, Հառիճավանքում Կոմիտասի 145-ամյակին նվիրված հոգևոր երաժշտության համերգ էր: