|
|
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Բուրդոնքլ ընտանիքի հետՓետրվարի 27-ի համերգը նվիրված էր Մորիս Ռավելի 140-ամյակին: Ծրագրում երեք դաշնամուրային կոնցերտ էր: |
|
|
Ամբողջատիրական համակարգը և մարդը. Դասագիրք և կրթությունԻ՞նչ դեր է կատարում դասագիրքը ամբողջատիրական համակարգում, ի՞նչ սկզբունքներով է կազմվում: Ինչու՞ է այսօր հրապուրիչ թվում ոչ դասագրքային կրթությունը: Թեման քննարկում են լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը և քաղաքագետ Նվարդ Մանասյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
«Որբերի ընտանիքը»՝ նոր ներկայացում Գ. Սունդուկյանի անվ. Ազգային ակադեմիական թատրոնումՕհան, Քնարիկ, Իսկուհի, Աստղիկ, Հարություն, Մարտիրոս և Կիրակոս: Պատմությունն այս մարդկանց մասին է, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են փողոցում: Նրանց միավորում է մի բան՝ ընտանիք ունենալու ցանկությունը: |
|
|
Գիրք նվիրելու օրըԱրդեն ութերորդ տարին է՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշում ենք նաև որպես գիրք նվիրելու օր: Անհատները, միություններն ու հրատարակչությունները, գրախանութներն ու գրադարանները բազմաթիվ միջոցառումներով խրախուսում են գիրք նվիրելը: Քիչ չեն նաև ինքնաբուխ գրքահավաքներն ու հանդիպումները: Տեսանյութն անդրադառնում է տոնին նվիրված մի քանի նախաձեռնությունների: |
|
|
«Թումանյանական աշխարհում»՝ Արմեն Վահրամյանի անհատական ցուցահանդեսըՓետրվարի 19-ին բացվեց Արմեն Վահրամյանի գեղանկարների անհատական ցուցահանդեսը` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 146-ամյակին: Այն կազմակերպել էին Հովհ. Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնը և Լոռվա ձոր» հայրենակցական միությունը: |
|
|
«Բանաստեղծը և երաժիշտը». Ռազմիկ Դավոյանի և Վահան Արծրունու համատեղ երեկոնԳաֆէսճեան» դասական երաժշտության համերգաշարի շրջանակում ուրբաթ երեկոյան հանդիպեցին բանաստեղծը և երաժիշտը: Երգահան Վահան Արծրունու և բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի բարեկամությունը 30 տարվա պատմություն ունի: Արծրունին Դավոյանի բանաստեղծությունների տողերով 16 երգ է գրել, որոնք առաջին անգամ մեկտեղվել էին մեկ համերգային ծրագրում: |
|
|
Լրագորղների և ուսուցիչների համար ձեռնարկներ` Հայոց ցեղասպանության թեման լուսաբանելու համարՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում լրագրողներին և ուսուցինչներին ներկայացվեցին Ինչպես լուսաբանել Ցեղասպանության թեման» և Ինչպես դասավանդել Ցեղասպանության թեման» ձեռնարկները: Ձեռնարկները լույս են տեսել Պրոսպեկտուս» ՀԿ ջանքերով` ՀՀ նախագահի աշխատակազմի տրամադրած դրամաշնորհային ծրագրով: |
|
|
Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակն է80 տարի առաջ այս օրը` փետրվարի 12-ին է ծնվել 20-րդ դարի հայ գրականության մեծագույն դեմքերից մեկը` Հրանտ Մաթևոսյանը: Կոմիտասի անվան պանթեոնում էին վարպետի հարազատները, գիտնականներ, մշակույթի գործիչներ, ընթերցողներ: |
|
|
«Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միությունը նշում է հիմնադրման եռամյակըՏասնյակ ուխտագնացություններ, բարեգործական այցելություններ, միջոցառումներ ու ցուցահանդես-վաճառքներ, ծառատունկ, օգնություն անապահով ընտանիքներին: Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միությունը նշում է եռամյակը: |
|
|
Սարգիս Թորոսյանի հուշագրությունը՝ Դարդանելից մինչև ՊաղեստինՀունվարին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ամսվա գիրք է հայտարարել Սարգիս Թորոսյանի հուշագրությունը: Այն Օսմանյան Թուրքիայ բանակում ծառայած հայ զիվորականի ինքնակենսագրական իրապատում է:
|
|
|
Այս տարի նշվում է Կոստան Զարյանի ծննդյան 130-ամյակըԱբովյան 17 հասցեում է գտնվում Կոստան և Արմեն Զարյանների հուշատախտակը: Գրողները, մշակույթի գործիչներն ու արվեստասերները հավաքվել էին այստեղ` հարգանքի տուրք մատուցելու գրողի հիշատակին: Այս տարի նշվում է Կոստան Զարյանի 130-ամյակը: |
|
|
Հայ հոգևորականները վերադարձել են Աստվածաբանական երկխոսության Հռոմի ժողովիցՀունվարի 24-31-ը Հռոմում տեղի ունեցավ Կաթոլիկ եկեղեցու եւ Արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև Աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի 12-րդ հանդիպումը, թեման` Եկեղեցական խորհուրդների պատմական զարգացումն ու աստվածաբանությունը»:
|