Alt

Հովհաննես սարկավագ Ներսեսյանը` Ռիմսկի-Կորսակովի անվան մրցույթի հաղթող


Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային երաժշտական մրցույթից վերադարձել է գլխավոր մրցանակով: 

Alt

Լույս է տեսել Ալեքսանդր Մանուչարյանի «Համաշխարհային կերպարվեստի պատմության» երկրորդ հատորը


2015թ.-ի նախաշեմին լույս տեսավ Ալեքսանդր Մանուչարյանի Համաշխարհային կերպարվեստի պատմություն» ութահատորյա աշխատության երկրորդ հատորը: Գիրքն առաջին փորձն է հայ ընթերցողին հնարավորինս ամբողջական ներկայացնելու Հին աշխարհի մշակույթի պատմության այս կարևոր հատվածը:

Alt

Կոմիտաս վարդապետի երևանյան հասցեն


Գրեթե մեկուկես տարվա աշխատանքներից հետո Կոմիտասի անվան զբոսայգում իր դռներն է բացել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Թանգարանի 8 սրահներում ներկայացված են վարդապետի կյանքն ու գործունեությունը, ապրումներն ու մտորումները, երաժշտական-տեսական և հոգևոր գործունեությունը, բանահավաքչական հարուստ ժառանգությունը: 

Alt

Անդրանիկ համերգը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում


Կոմիտասի անվան զբոսայգու նախկին մշակույթի տան շենքում բացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Թանգարանի համերգադահլիճում բեմ բարձրացան Կոմիտաս» քառյակը, Սվետլանա Նավասարդյանը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը: 

Alt

Սուրբ Սարգսի տոնը առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում


Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող բոլոր եկեղեցիներում այսօր տոնական պատարագ մատուցվեց: Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Արարատյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի բերվեց Ս. Զորավարի մասունքակիր աջը: 

 

Alt

Էմման ու Սամվելը


Սամվելը բանակային ծառայության ընթացքում ստացած հրազենային վնասվածքի հետևանքով կորցրել է քայլելու ունակությունը: Բուժման ընթացքում ծանոթացել է Էմմայի հետ… Նորապսակներն այս տարի առաջին անգամ միասին նշում են Սուրբ Սարգսի տոնը:

Alt

Բանակի օրվան նվիրված տոնական համերգ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում


Հունվարի 28-ի տոնական միջոցառումը, հայոց բանակի 23-րդ տարեդարձի առթիվ հնչող շնորհավորանքներն ու դրվատանքի խոսքերն ուղղված էին հայ մարտիկին: Հանդիսությանը ներկա էին հանրապետության նախագահը, Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետը և Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: 

Alt

Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտի բացումը


Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվել է Կոմիտաս վարդապետի թանգարանը: Սա անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանն է: Այն կունենա գիտահետազոտական կենտրոն, 200 տեղանոց ունիվերսալ համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ցուցադրվում են նյութեր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Ազգային գրադարանի կոմիտասյան ֆոնդերից: 

Alt

Ճրագալույցի պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Մայր Տաճարում Ճրագալույցի պատարագ մատուցեց Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Պատարագի ավարտին ավանդաբար Մայր Տաճարում Սուրբ Ծննդյան Ավետիսը հնչեցրեց Ամենայն հայոց կաթողիկոսը:

Alt

Նռան խորհրդաբանությունը Հայ եկեղեցում


Ամանորի գիշերը Հայ եկեղեցին կկատարի նռնօրհնեքի արարողություն: Նռան խորհրդաբանությունը ներկայացնում է Տ. Շահե վարդապետ Անանյանը: 

Alt

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը


Սանկտ Պետերբուրգի երկնագույն մարգարիտը` Ս. Կատարինե հայկական եկեղեցին, Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնը, եկեղեցուն կից գործող երգչախումբը, պարային համույթը, տիկնանց միությունը, հիվանդ երեխաներին օժանդակող հիմնադրամը Սանկտ- Պետերբուրգի հայ համայնքի կյանքի գործուն օջախներից են: Մեր նկարահանող խումբը վերջերս է վերադարձել Սանկտ Պետերբուրգից: 

Գրիգոր Մելիք-Ավագյան


Ինչու է աղմկում գետը», Մոր սիրտը», Սիրտն է երգում» ֆիլմերը ճանաչելի ու սիրելի են հայ հանդիսատեսին: Ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի մասին պատմում են ընկերները՝ կինոռեժիսորներ Ռուբեն Գևորգյանցն ու Գրիգոր Հարությունյանը, կինոօպերատոր Լևոն Աթոյանցը, ՀՀ ժող. արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էմանվել Մանուկյանը: