Alt

Ամփոփվել է «Ավետարանական առակները դպրոցներում» մրցույթը


Մրցույթին մասնակցած 820 դպրոցներից հանրապետական փուլ է անցել 15 դպրոց: Ժյուրիի կազմում ճանաչված երաժիշտներ էին, հոգևորականներ, թատրոնի գործիչներ, պատգամավորներ: Հայոց հայրապետի ձեռամբ հաղթողները կպարգևատրվեն 4 անվանակարգում` լավագույն սցենար, կատարում, բեմականացում և հայրապետական մրցանակ: 

Էրմիտաժը 250 տարեկան է


Ամեն տարի, դեկտեմբերի 7-ին` Սուրբ Եկատերինայի տոնին, նշվում է Էրմիտաժի հիմնադրման օրը: Այս տարի թանգարանի 250-ամյակն է: 

Alt

Կամերային նվագախմբի համերգը՝ մենակատարների բացառիկ կատարումներով


Բրամս, Չայկովսկի, Բախ, Վիվալդի. Հայաստանի պետական կամերային նվագախմբի հերթական համերգին մենակատարների կատարումները տերմենվոքսի, ֆլեյտայի, դաշնամուրի վրա: 

Alt

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգ Սանկտ Պետերբուրգում


Համերգը կազմակերպվել էր Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում՝ Սանկտ Պետերբուրգի հայ առաքելական եկեղեցու մշակույթի կենտրոնի, Մշակույթ և ապագա» բարեգործական-հասարակական ֆոնդի և Տերտերյանի անվան միջազգային մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերով: Նվագում էր Ս. Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Տիտովի խմբավարությամբ: 

Alt

Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանն այս տարի հոբելյան է տոնում


Այս  տարի լրանում է Վլադիլեն Բալյանի 90-ամյակը: Մեր նկարահանող խումբը հյուրընկալվել է կոմպոզիտորի տանը: 

Alt

Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան՝ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում


Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքը ևս նշում է հայ անվանի կոմպոզիտոր  Ավետ Տերտերյանի ծննդյան 85 և մահվան՝ 20 տարին: Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում քաղաքի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեց Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան: 

Alt

Սանկտ Պետերբուրգում ավարտվեց «Նեվսկի Բլագովեստ» քրիստոնեական ֆիլմերի միջազգային փառատոնը


Մեկ շաբաթ շարունակ փառատոնի 68 ֆիլմերը ցուցադրվեցին Սանկտ Պետերբուրգի հոգևոր-մշակութային տարբեր կենտրոններում: Մեր եկեղեցուն կից մշակույթի կենտրոնում ցուցադրվեցին Դարերի կանչը»,  Բարատինսկիները», Մինաս. լուսաբաց և առջևում օրն է», Մի նամակի պատմություն» հայկական վավերագրական ֆիլմերը: Հեղինակներին  պատվոգրեր ու  հուշանվերներ հանձնվեցին: 

Alt

Սարգիս Բեդևյան


Վանաձորում գործում է Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցին, ինչպես նաև հայորդյաց տուն ու բարեգործական ճաշարան: Գյումրիում շահագործման է հանձնվել Թարգմանչաց կոչվող թիվ 30 դպրոցը: Այս և մի շարք այլ ծրագրեր իրագործվել են ամերիկահայ Բեդևյան ընտանիքի բարերարությամբ: Հաղորդումը պատմում է Սարգիս Բեդևյանի կյանքի ու գործունեության մասին: Նա ծնվել է Երուսաղեմում, ապա՝ տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Մշտապես ներգրավված է ազգային, եկեղեցական կյանքում: Բարերարը հաճախ է այցելում Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Սարգիս Բեդևյանը 2008 թ. մյուռոնօրհնության խաչի կնքահայրն էր: 

Alt

Ավարտվեց Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի այցը Հայաստան


Կիլիկիո գահակալը Հայաստանում էր Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հարվերով՝ մասնակցելու եպիսկոպոսաց եռօրյա ժողովին: Նոյմեբերի 15-ին միաբանները, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, բարի ճանապարհ մաղթեց Կիլիկիո աթոռի գահակալին:  

Alt

«Գեղարդ» երգեցիկ երգչախմբի նոր ձայնասկավառակի և կայքի շնորհանդեսը


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված համերգային երեկոյի ընթացում Գեղարդ» երգեցիկ երգչախումբը ներկայացրեց նորաբաց ինտերնետային կայքն ու նոր ձայնասկավառակը:

Alt

«Ձոն դուդուկին. սերունդների երկխոսություն»


Միմյանց լսելու և ծափահարելու էին հավաքվել Հայաստանի հայտնի և անհայտ դուդուկահարները: Նարեկացի» արվեստի միությունում նոյեմբերի 11-ին Ձոն դուդուկին. սերունդների երկխոսություն» խորագրով համերգ էր:

Alt

Հայ առաքելական և անգլիկան եկեղեցիների միասնական աղոթքը պատերազմներից զոհվածների հիշատակին


Յուրաքանչյուր տարի այս օրերին Մեծ Բրիտանիան աղոթում է պատերազմներից ու տարբեր հակամարտություններից զոհվածների համար: Օրվա խորհրդանիշը կարմիր կակաչն է: Հայաստանում Բրիտանական դեսպանատան կապելլան Ջոն Բարքերի նախաձեռնությամբ Երևանի Ս. Զորավոր եկեղեցում կազմակերպվել էր էկումենիկ աղոթք՝ հանուն աշխարհի խաղաղության և հաշտության: