Ուլուբաբի վանքն Արցախում


Ուլուբաբ գյուղը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում է: Հարուստ պատմություն ունեցող գյուղը Արցախի հայտնի իշխանական տան Հասան Ջալալյանների տոհմից սերված Ուլի պապի մելիքական նստավայրն է եղել, նրա անունով էլ կոչվել է Ուլուպապ կամ Ուլուբաբ: Այստեղ է Պտկեսբերքի Ս. Գևորգը: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Սուրբ Երից մանկանց վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

Խնուշինակի Սբ. Աստվածածինն Արցախում


Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի Սուրբ Աստվածածինը երկու լայնաթռիչք կամարների վրա կառուցված բազիլիկ է: Կառուցվել է 1860 թվականին, շուշեցի Հայրապետ բեկ Դոլուխանյանցի միջոցներով: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին եկեղեցին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Խնուշինակի Սուրբ Աստվածածինը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

 

Բռի եղցի վանական համալիրն Արցախում


Բռի եղցի վանքը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է: Տարածական սփռվածությամբ Արցախի ամենաընդարձակ վանքն է: Կառուցվել է 13-րդ դարում: Վանական համալիրը հայտնի է հատկապես իր որմնափակ խաչքարերով: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Հացի գյուղի Բռի եղցի վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

 

Խաչքարերի հովիտն Արցախում


Արցախի Շահմասուր գյուղի ճամփեզրին է գտնվում Խաչքարերի հովիտ կոչվող տարածքը, որը միջնադարյան հայկական գերեզմանատուն է: Կառուցվել է 11-12-րդ դարերում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պաշտոնապես վավերացված խաչքարային հուշարձանների թիվը հասնում է երկու հազարի: 2023թ.-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթումից հետո դրանց վիճակն անհայտ է։

 

Կոշիկ անապատ վանական համալիրն Արցախում


Կոշիկ անապատ վանական համալիրը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է: Վանքը Արցախի Խաղբակյան իշխանների հոգևոր կենտրոնատեղիներից էր: Կառուցվել է 11-12-րդ դարերում: Վանքի՝ Կոշիկ անվանումը, հավանաբար, գոշք բառից է. գոշք ասում են լեռներում ապրող ճգնավորների խմբին: 2023թ.-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից:Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

 

Հակոբավանքն Արցախում


Վաղ միջնադարում հիմնադրված Սուրբ Հակոբավանքը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում է: Հետագա դարերում Արցախի հայ իշխաննները վերակառուցել են այն, 13-րդ դարում Հակոբավանքն արդեն վանական մեծ համալիր էր։ 2020 թվականին համահայկական դրամահավաք էր սկսվել վանքի վերականգնման համար։ 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Մեծարանից Սուրբ Հակոբ վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

Կարմիր գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին Արցախում


1841 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում է: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Կարմի գյուղի Սուրբ Աստածածին եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

Երից Մանկանց վանքն Արցախում


Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Երից մանկանց վանքը հիմնադրվել է 17-րդ դարում: Պատկանել է պատմական Արցախի հինգ մելիքություններից մեկի՝ Ջրաբերդի Մելիք-Իսրայելյաններին: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Սուրբ Երից մանկանց վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին Արցախում


Հայաստան-Արցախ հսկիչ-անցագրային կետի հարևանությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում, Սրբոց Նահատակաց եկեղեցին կառուցվել է 2002 թվականին։ Հեղինակը ականավոր ճարտարապետ Բաղդասար Արզումանյանն է։ Աղավնո գյուղի հետ եկեղեցին 2022թ.-ին անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: Սրբոց Նահատակացը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է։

Դրոշմ ինքնության


Սուրբ Էջմիածինը քրիստոնեական աշխարհում պետականորեն կառուցված առաջին սրբավայրն է, համաքրիստոնեական մշակույթում՝ առաջին կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցին: Մայր տաճարի կառուցումն ավարտվել է 303 թվականին: Եկեղեցին բազմաթիվ աղետներ է տեսել, նորոգումներ ու վերաշինություններ ունեցել: 2024 թվականին ավարտված Ս. Էջմիածնի մայր տաճարի հիմնանորոգումը ամենածավալունն էր պատմության նորագույն շրջանում. այն սկսվել է տաճարի հիմնատակերից և ավարտվել մայր գմբեթի երկնասլաց խաչով: Վերականգնվել է ավելի քան 2600 քմ որմնանկար։

 

Մյուռոնօրհնության աղոթքներ


Որպեսզի Քո անունը հաշտություն հաստատի

Քրիստոս Աստված մեր, որ անուշ բույր ես Քեզ հավատացողների և Քո սիրով կապվածների սրտերում, Քո մարդասիրությամբ դարձրու մեզ Քեզ օթևաններ և բնակարաններ, և արժանի դարձրու մեզ բոլոր զգայարաններով և ամբողջ հոգով աշխատել Քո համար մեր կյանքի բոլոր օրերին՝ հավիտյան: Տե՛ր, լցրու մեզ Քո աստվածային պարգևների անուշահոտությամբ, և հեղիր մեր մեջ Քո Սուրբ Հոգու շնորհները, և մեզ հաղորդ դարձրու Քո Աթոռի փառքի ուրախության, և կանգնեցրու մեզ Քո առջև մաքուր և անբիծ, զարդարված սուրբ գործերով, որպեսզի Քո անունը հաշտություն հաստատի:

Մյուռոնօրհնության աղոթքներ


Քանզի օրհնաբանյալ այս Մյուռոնը հրաշագործում է արվեստներ

Օրհնված ձեթի այս բնությունը, որում միավորվում է Սուրբ Երրորդությունդ, շնորհեցիր մեզ` լինելու հուգու ճառագայթ, մտքի լուսավորություն, ճակատին՝ Տիրոջ նշան, շուրթերի պահապան, հոգու զորություն, ընդդեմ դևերի ախոյան, ցավերի փարատիչ, կույսերի պահպանություն, մանուկների աճում, ծերերի խնամք, նվիրյալների ձեռնադրիչ և թագավորների պսակ։ Քանզի օրհնաբանյալ այս Մյուռոնը հրաշագործում է արվեստներ և հիացմունքի արժանի գործեր, զարմանալի զորություններ: