Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների տարեկան երկօրյա ժողովը, որին մասնակցում էին տարբեր ծուխերից ժամանած 40 հոգևորական։ Հոգևորականների ժամանումը համընկավ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Մոսկվա կատարած այցի հետ, որի ընթացքում քահանաներն առիթ ունեցան հանդիպելու և ստանալու Վեհափառ հոր օրհնությունը։

2021-10-18
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ