|
Եկեղեցական կյանք 04.11.2016 հատուկ թողարկում Նյու ՅորքիցՄի քանի օր է, ինչ Ամենայն հայոց հայրապետը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ, Նյու Յորքում է, որտեղ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում ժողովներ է անցկացնում. սկզբում՝ Հյուսիսային Ամերիկայի երեք՝ Արևելյան, Արևմտյան և Կանադայի թեմերի թեմական խորհուրդների դիվանների և Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական մարմնի անդամների, իսկ վերջին օրերին՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Առաջին անգամ է Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով գումարում Միացյալ Նահանգների Արևելյան թեմում: |
|
|
Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատարագը ԳյումրիումԳյումրին մեծ խանդավառությամբ ընդունեց Հռոմի սրբազան քահանայապետին և Ամենայն հայոց կաթողիկոսին: Ֆրանցիսկոս պապը պատարագ մատուցեց Վարդանանց հրապարակում նախապես պատրաստված բաց խորանում: Հաղորդությունից հետո երկու հայրապետերը շրջեցին պապամոբիլով և օրհնություն բաշխեցին հրապարակում հավաքված հավատացյալներին: |
|
|
Վարդգես ՍուրենյանցՈւթնամյա տղան իր առաջին գծանկարը ցույց է տալիս Հովհաննես Այվազովսկուն: Պատկերված էր Բախչիսարայի լքված պալատի Արցունքի շատրվանը: «Սա տղան ազգիս պարծանքը դառնալու է»: Այսպես մեծն Այվազովսկին օրհնում է ապագա նկարչին: |
|
|
Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի այցն ԱրցախԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ապրիլի 13-14-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էին: Հայրապետական պատվիրակության հետ էր նաև Հայ եկեղեցու բարերար Գաբրիել Ջեմբերջյանը: Պատվիրակությունը եղավ Ստեփանակերտում, Գանձասարի հայոց վանքում և մատենադարանում, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, Շուշիի Ղազանչեցոնց Ս. Ամենափրկիչ եկեղեցում: |
|
|
Միասնական աղոթք Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցումԱմենայն hայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ նախագահի մասնակցությամբ ապրիլի 4-ին մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում միասնական աղոթք է հնչել: |
|
|
Զատկական կիրակնօրյա պատարագ Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՄարտի 27-ին Ս. Հարության տոնական պատարագը Մայր Աթոռում էր մեկտեղել հայ հավատացյալներին, պետական ավագանուն, բազմաթիվ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական ու մշակույթի գործիչների: Ամենայն Հայոց կաթողիկոսը մատուցեց Հայրապետական պատարագ և համայն հայությանը հղեց Սուրբ Հարության իր պատգամը: |
|
Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Ամենայն հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան քարոզի բնաբանը Ղուկասի ավետարանից էր. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»: Հայրապետական պատարագին ներկա հավատացյալներից շատերի մտածումները Նորին Սրբության խոսքից հետո ուղղվեցին դեպի աշխարհի անհանգիստ հատվածները: Խաղաղաղության կորուստը ամենուր սպառնում է մարդկությանը:
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի Սուրբ Ծննդյան քարոզը ներկայացնում ենք ամբողջությամբ:
|
|
|
Հաղթանակած եկեղեցի2015թ.-ի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը: |
|
|
«Գարեգին Ա» կրթական կենտրոնը համալրեց Մայր Աթոռի գիտակրթական հաստատությունների շարքըԿրթական կենտրոն հիմնելու ցանկությունը երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի վերջին ցանկությունն է եղել: Լոնդոնաբնակ բարերարներ Հայկ և Էլզա Տիտիզյանները անձամբ հայրապետին էին խոստացել ստանձնել այդ գործը: 2015թ-ին՝ մյուռոնօրհնության հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում տեղի ունեցավ Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացումը: |
|
|
Ալեքսանդրիայի և համայն Աֆրիկայի պապ Թավադրոս Բ-ի շրջայցը և հրաժեշտի հանդիպումը Ս. ԷջմիածնումԱպրիլի 26-ին ավարտվեց Ղպտի պատրիարքի այցը Հայաստան: Նա հույս և պատրաստակամություն հայտնեց կրկին անգամ գալու մեր երկիր, որը նրան զարմացրել ու ջերմացրել էր: |
|
|
Ռոմանտիկ հնագետը. ՊիոտրովսկիՖիլմը պատմում է Պետական էրմիտաժի տնօրեն, հնագետ, արևելագետ Միխայիլ Պիոտրովսկու կենսագրության, գործունեության, Հայաստանի ու հայկականության հետ առնչությունների մասին: Հայաստանում Պիոտրովսկին ոչ միայն մասնագիտական հետաքրքրություններ ունի, այլ նաև ազգականներ ու բարեկամներ: Երևանը որպես երկրորդ հայրական տուն նրան հուզում է նույնքան, որքան Պետերբուրգը: Կենսագրական կարևոր դրվագներից զատ, հերոսը խոսում է արևելագիտության առանձնահատկությունների, մշակութային բազմազանության և հանդուժողականության մասին: |
|
|
Ոտնլվայի արարողություն և Խավարման կարգ Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՄայր Տաճարում Ոտնլվայի արարողությունը կատարում է Ամենայն հայոց հայրապետը: Նորին սրբությունը նախ օրհնում է ջուրն ու յուղը, ապա ծնրադիր լվանում և օծում առաքյալներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը: Այս տարի նրանց մեջ էին մեկ եպիսկոպոս, աբեղաներ, սարկավագներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, Մայր Աթոռի Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ և զինվորներ:
|


