|
|
Ամենայն հայոց կաթողիկոսի հովվապետական այցը Միացյալ Նահանգներ
Հոկտեմբերի 25-ին սկսվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հնգօրյա հովվապետական այցը ԱՄՆ հայոց Արևմտյան թեմ: Հայրապետը Լոս Անջելես ժամանեց առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հրավերով՝ հանդիսապետելու թեմի 90-ամյակի արարողություններին:
Վեհափառ հայրապետը այցելեց «Վաչե և Թամար Մանուկյան» հայկական վարժարան, տարեցների խնամքի «Արարատ» տուն։ Ամերիկաբնակ հայ հավատացյալները Ամենայն հայոց հայրապետին դիմավորեցին Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում, տեղի ունեցավ Հրաշափառի արարողություն։ Հայոց հայրապետը հանդիպեց նաև շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների, հայկական վարժարանների աշակերտների, թեմի երիտասարդների հետ:
Սուրբ Խաչի գյուտի տոնի օրը՝ հոկտեմբերի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոսը պատարագ մատուցեց թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում:
Հնգօրյա այցի ընթացքում Վեհափառ հայրապետը մեկ օրով կմեկնի Մեքսիկա, կհանդիպի հայ համայնքի հետ, ինչպես նաև կմասնակցի միջեկեղեցական հատուկ արարողության Մեխիկոյի մայր տաճարում։
Նոյեմբերի 1-ից 3-ը ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի կունենա նաև Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
|
|
|
Եկեղեցական-ներկայայցուցչական ժողովի մասնակիցները հարցեր են ուղղել ՀՀ նախագահինԱրդեն երեք օր է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է Եկեղեցական-ներկայայցուցչական վեցերորդ ժողովը: Հունիսի 8-ի նիստին ժողովին մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկաները իրենց հուզող հարցերն ուղղեցին երկրի նախագահին: Ժողովի երկրորդ հատվածում քննվեց Հայաստանում ծնելիության իրավիճակը: Բանախոսը ՀՀ գլխավոր մանկաբույժ Ռազմիկ Աբրահամյանն էր: Ժողովականներին հուզող հարցերից էր սեռով պայմանավորված հղիություն արհեստական ընդհատումների բարձր ցուցանիշը մեր երկրում: |
|
|
Եկեղեցական-ներկայացուցչական ժողովն ընտրել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներՀունիսի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը շարունակվում է: Հունիսի 7-ին ժողովն ընտրեց Գերագույն հոգևոր խորհրդի նոր կազմ: |
|
|
Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը մեկնարկեցՀունիսի 6-ին, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնակեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը: Քառօրյա ժողովին մասնակցելու համար Մայր Աթոռ են ժամանել նվիրապետական աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Հայրապետական պատվիրակներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Ժողովի՝ ընտրված հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներ: Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովի ընթաքում կանոնադրական հարցերի քննարկումից բացի կընտրվի նաև Գերագույն հոգևոր խորհրդի նոր կազմ: Ժողովի աշխատանքը կավարտվի հունիսի 9-ին: |
|
|
Ռուսաց լեզվի ակադեմիան բարձրագույն պարգև հանձնեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսինՌուսաց լեզվի ակադեմիայի բարձրագույն պարգևը՝ «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշանը հանձնվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: |
|
|
Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի հայ համայնքի հետՄարտի 18-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը միջեկեղեցական այցով մեկնեց Ֆինլանդիա` այդ երկրի Ուղղափառ և Ավետարանական-Լյութերական եկեղեցիների առաջնորդների հրավերով: Վեհափառ հայրապետը հանդիպում ունեցավ Ֆինլանդիայի հայ համայնքի հետ: |
|
|
Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետի հետՇարունակվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջեկեղեցական քառօրյա այցը Ֆինլանդիա: Հայրապետը այդ երկիր մեկնել է Ուղղափառ և Ավետարանական-Լյութերական եկեղեցիների առաջնորդների հրավերով: Մարտի 19-ին կաթողիկոսն հանդիպում ունեցավ հայկական համայնքի հետ, իսկ մարտի 20-ին, Հելսինկիի լյութերական տաճարում հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետ, Տուրկուի արքեպիսկոպոս Կարի Մյակկինենի հետ: |
|
|
Գարեգին Բ-ի՝ Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցն ավարտվեցՄարտի 18-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Ֆինլանդիայի Ուղղափառ և Ավետարանական-Լյութերական եկեղեցիների առաջնորդների հրավերով, միջեկեղեցական այցով մեկնեց այդ երկիր: Տեսանյութն ամփոփում է քառօրյա այցը: |
|
|
Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
2017թ-ի հունվարի 6-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Ծննդյան տոնական պատարագը: Մայր Տաճարում մատուցվեց հայրապետական պատարագ: Հայոց հայրապետի մասնավոր, անձնական աղոթքը վերաբերում էր հայոց սահմանների խաղաղությանը: Հայոց հայրապետի ամպհովանին պահում էին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի ղեկավարները՝ Կոթիի համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը, Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետ Մանվել Կամենդատյանը, Բերքաբերի համայնքապետ Արթուր Մադաթյանը և Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:
«Ընչաքաղցությունը, հարստանալու մարմաջը մղում են խաբեության ու չարաշահումների, պատճառ դառնում մարդկային ողբերգությունների, առաջնորդում հասարակության բևեռացման, սոցիալական անարդարության,-ասաց Հայոց կաթողիկոսն իր Սուրբ Ծննդյան ուղերձում,- գթասրտության և ազնվության կողքին ականատես ենք ատելության և նենգադավության, խոնարհության և ծառայանվիրումի հանդիման՝ փառասիրության և իշխանատենչության մոլուցքների»: Տեսանյութը ներկայացնում է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան քարոզն ամբողջությամբ:
|
|
|
Նռնօրհնեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տարեմուտի գիշերըԳարեգին Բ հայրապետի տնօրինությամբ, արդեն երրորդ տարին է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց բոլոր եկեղեցիներում տարեմուտի գիշերը գոհաբանական մաղթանքից հետո կատարվում է նռան օրհնության կարգ: Նռնօրհնեքով է ավարտվում հին տարին և սկսվում նորը: |
|
|
Նյու Յորքում տեղի ունեցավ Հայ եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովըՄի քանի օր է, ինչ Ամենայն հայոց հայրապետը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ, Նյու Յորքում է, որտեղ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում ժողովներ է անցկացնում. սկզբում՝ Հյուսիսային Ամերիկայի երեք՝ Արևելյան, Արևմտյան և Կանադայի թեմերի թեմական խորհուրդների դիվանների և Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական մարմնի անդամների, իսկ վերջին օրերին՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Առաջին անգամ է Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով գումարում Միացյալ Նահանգների Արևելյան թեմում: |
|
Եկեղեցական կյանք 04.11.2016 հատուկ թողարկում Նյու ՅորքիցՄի քանի օր է, ինչ Ամենայն հայոց հայրապետը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ, Նյու Յորքում է, որտեղ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում ժողովներ է անցկացնում. սկզբում՝ Հյուսիսային Ամերիկայի երեք՝ Արևելյան, Արևմտյան և Կանադայի թեմերի թեմական խորհուրդների դիվանների և Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական մարմնի անդամների, իսկ վերջին օրերին՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Առաջին անգամ է Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով գումարում Միացյալ Նահանգների Արևելյան թեմում: |

