Գրական 2025-ը


Տարին հագեցած էր գրական իրադարձություններով, հոբելյաններով նոր ու կարևոր հրատարակություններով։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդաշարը անդրադարձել է գրական տարվա գրեթե բոլոր կարևոր իրադարձություններին, ներկայացրել գրական անցուդարձը, թեմատիկ հաղորդումներով ներկայացրել գրական տարբեր խնդիրներ։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդաշարի այս տարվա վերջին հաղորդմանը գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը ամփոփում են գրական 2025-ը:

Երվանդ Քոչար


Տաղավարում՝ գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդման ընթացքում արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Երվանդ Քոչարի հալածանքների, արվեստի, ձեռքբերումների ու նվաճումների մասին:

Պարսկական սուֆիական պոեզիա


Պարսկական սուֆիական պոեզիայի երկու մեծագույն դեմքեր՝ Ռումին և Հաֆեզը, ապրել և ստեղծագործել են 1 դար տարբերությամբ։ Բայց երկուսն էլ Աստծուն փնտրել են սիրո և ազատության մեջ։ Ռումին մարդուն տանում է հոգևոր մի ճանապարհով, որտեղ ես-ն այրվում է, որ բացահայտվի ճշմարտությունը։ Իսկ Հաֆեզը նույն ճանապարհն անցնում է ժպիտով, հեգնանքով, մի գավաթ գինով։

Կասկադի անավարտ վերջաբանը


Քաղաքապետարանը հայտարարել է, որ Կասկադի վերին հատվածի շինարարությունն սկսվում է՝ ըստ իրենց առաջադրած նախագծի։ Մինչդեռ գոյություն ունի հեղինակային, հիմնադիր, հաստատված, ցավոք, ոչ լրիվ իրականացված նախագիծ՝ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի, Ասլան Մխիթարյանի համահեղինակությամբ։ Փաստորեն, խզվելու է մայրաքաղաքի հատակագծի հյուսիս-հարավ առանցքը։ Քաղաքապետարանի խոսույթը Կասկադի մասին համեմված է ճարտարապետների մտահոգ մեջբերումներով, սակայն ներկայացված նախագիծն այլ բան է վկայում։

Պեպո


«Տաղավարում՝ գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդման ընթացքում արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» կատակերգության նշանակության մասին, որպես հայ նոր թատրոնի և հայ կինոյի հիմքերից մեկը։

Տեր Փառեն քահանա Առաքելյան


Տեր Փառեն քահանա Առաքելյանը պնդում է, որ քահանայի ձայնը միշտ տեղ է հասնում։ Ամեն թեմ ունի պատասխանատու հոգևորական, մինչև գործադիր քահանայից ժողովին հասնելը, քահանան նախ լսում է իր թեմում ծառայող մյուս քահանաների կարծիքները, հետո միայն քննարկման դնում քահանայից ժողովի սեղանին: Այդ հարցերն ու առաջարկները հանձնարարվում է մի քահանայի, ով բարձրաձայնում է Հայրապետի մոտ: Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենը կեղծիք է համարում այն պնդումը, թե քահանաների ձայնը չի լսվում։ Նա վստահ է, որ եկեղեցու կյանքը կազմակերպված է և այն վերակազմակերպելու կարիք չկա։ Ըստ նրա՝ այն անձինք, որոնք դուրս են դնում իրենց եկեղեցուց, շեղվում են։ Եկեղեցու սպասավորները պարտավոր են հետևել, ենթարկվել կարգ ու կանոնին, այն եկեղեցու ողնաշարն է։

Եղիշե Չարենց. Գիրք ճանապարհի


«Տաղավարում՝ գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդման ընթացքում արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Եղիշե Չարենցի ճակատագրի վրա նրա Գիրք ճանապարհին ժողովածուի ազդեցության մասին, բանաստեղծի հալածանքների ու մահվան մասին:

Եղիշե Չարենցի պոեմները նորովի


Լույս է տեսել Եղիշե Չարենցի երկերի ակադեմիական հրատարակության երկրորդ հատորը, որտեղ ընդգրկված են բանաստեղծի 1915-1931 թթ․ գրված պոեմները։ Ինչո՞վ է պոեմների այս հրատարակությունը տարբերվում նախորդ հրատարակություններից և ինչո՞վ են առանձնաnում Չարենցի այս շրջանում գրված պոեմները։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը այս հարցերը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Իրավապաշտպաններն ահազանգում են՝ եկեղեցու իրավունքները խախտում են իշխանության մարմինները


«Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները շարունակում են միջամտել Եկեղեցու գործունեության ինքնավարությանը և ազատությանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, Կրոնի կամ համոզմունքի ազատության միջազգային նորմերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումները։ Ապօրինի և դատապարտելի են իշխանության փորձերը միջամտելու եկեղեցական կառավարման մարմինների ձևավորմանը և ներքին որոշումների կայացմանը». մի շարք հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ և հանրային անձնինք հանդես են եկել ծավալուն հայտարարությամբ: Աննա Սարգսյանը զրուցել է հայտարարությանը ստորագրած կազմակերպություններից մեկի՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի հետ:

Վեհափառ Հայրապետը դուրս է եկել Մայր Տաճարից և օրհնություն բաշխել բոլորին


Արագածոտնի թեմի հոգեւորականները ժամերգությանը մասնակցեցին ոչ թե Բյուրականում՝ ինչպես նախատեսված էր, այլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Միասնական այս արարողության ժամանակ ներկաները աղոթք են բարձրացնում առ Աստված՝ Հայոց Հայրապետի արևշատության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, այս օրերին անազատության մեջ գտնվող Մկրտիչ, Բագրատ, Միքայել և Արշակ Սրբազանների, Գարեգին քահանայի, հանիրավի անազատության և գերության մեջ գտնվողների համար: Արարողության ավարտին Հայրապետն իր հայրական պատգամն է ուղղել Մայր տաճարում և Մայրավանքի բակում հավաքված հազարավոր մարդկանց, որոնք եկել էին իրենց զորակցությունը հայտնելու եկեղեցուն և նրա գահակալին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հորդոր է հղել տասը եպիսկոպոսներին՝ կոչ անելով վերադառնալ կանոնական դաշտ և գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգի համաձայն:

Հավատացյալները Մայր Աթոռից հեռացել են միայն Կաթողիկոսի վեհարան վերադառնալուց հետո


Միկրոավտոբուսով, ոստիակնների ու քաղաքացիական հագուստով անձանց հսկողությամբ Մայր աթոռ ժամանած եպիսկոպոսների խումբը Տրդատ թագավորի կամարի մոտ փորձել է հայտարարություն ընթերցել, սակայն հավատացյալների վանկարկումների արդյունքում նրանց ձայնը չի լսվել։ Սկզբում եպիսկոպոսների խմբի անունից փորձել է հայտարարություն տարածել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ապա Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Նրանք Մայր աթոռի տարածքից հեռացել են հավատացյալների սուլոցների և ուժայինների ուղեկցությամբ։ Ամենայն հայոց Կաթողիկոսին աջակցելու եկած քաղաքացիները սպասել են մինչեւ նորին սրբությունը տաճարից վերադառնա վեհարան, որից հետո հեռացել են։

Պոլսահայ ժառանգությունը. Շիշլիի հայկական գերեզմանատուն


Ստամբուլի ամենամեծ հայկական գերեզմանատունը Շիշլիին է, որը հիմնվել է 1865թ.-ին: Պատրիարքական կոնդակով պաշտոնապես հաստատվել են գերեզմանատան կանոնագիրը և հատակագիծը: Զբաղեցնում է մոտ 41.950 քմ մակերես: Կառավարվում եւ պահպանվում է Թուրքիայի հայկական համայնքի կողմից։ Շիշլիի գերեզմանատանն է նաև Պոլսի հայոց պատրիարքների, մտավորականների և արվեստագետների պանթեոնը: