Գետափ


Հայաստան-Թուրքիա պետական սահմանի 311 կիլոմետրանոց հատվածը պահող Գետափում այսօր ընդամենը 30 տուն է մնացել։ Կարսի Մավրա գյուղից գաղթած հայերի հիմնադրած սահմանամերձ բնակավայրն աստիճանաբար դատարկվում է, իսկ ԿԳՄՍ նախարարության օպտիմալացման ծրագրով գյուղի դպրոցին փակման վտանգ է սպառնում։ «Ծրագրեր պիտի լինեն ժողովրդին արժևորելու, որ մտածեն մնալու և համայնքը շենացնելու մասին»,- նշում է Թալին համայնքի հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը։ Գյուղում գործող եկեղեցի չկա․ բնակիչները պատարագների մասնակցում են հարևան Արագածավանում, իսկ սահմանագծին կանգնած է կիսավեր 6-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

 

Դարբնիկի նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերի օծման արարողությունը


Մասիս համայնքի Դարբնիկ գյուղում հոկտեմբերի 3-ին մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ Սուրբ Հովհաննես նորակառույց եկեղեցու գմբեթի ու զանգակատան խաչերի օծման արարողությունը՝ Մասյացոտնի թեմակալ առաջնորդ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի հանդիսապետությամբ։ Դարբնիկցիներ Արթուր Գզիրյանի և բարերար Արսեն Պողոսյանի նախաձեռնությամբ 2016 թվականից կառուցվող եկեղեցին, ըստ խոստումների, 2027 թվականին ամբողջությամբ կավարտվի և իր դռները կբացի հավատացյալների առջև, իսկ մինչ այդ Դարբնիկի հոգևոր հովիվ Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանի ջանքերով գյուղում արդեն ձևավորվել է հոգևոր համայնք։

 

Ամլության ճգնաժամը


Որդեծնությունն ամուսնության նպատա՞կն է, թե՞ ամուսնության օրհնությունը։ Մարդկային կյանքի ամենացավոտ ճգնաժամերից մեկը՝ ամլության կամ անպտղության խնդիրն է։ Ո՞րն է ամուսնության նպատակը և ի՞նչ է որդեծնությունը։ Ո՞վ էր Աննան, ի՞նչ դեր ուներ որդեծնությունը Հին Կտակարանում, և ինչպե՞ս փորձեց Աննան լուծել իր խնդիրը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 

Պտղից է ճանաչվում ծառը, երկու տների առակը (6:43-49)


Ինչո՞ւ է Տերն ասում, որ բարի ծառը չար պտուղ չի կարող տալ, և հակառակը, և ի՞նչ պետք է հասկանալ փշերից թուզ և մորենուց խաղող քաղելու խոսքից։ Ի՞նչ պետք է անել սխալներն ու մեղքերը վերացնելու համար, և ինչի՞ մասին են խոսում մարդու գործերը՝ պտուղները։ Խոսքը սրտի ավելցուկից է, իսկ ինչպե՞ս պետք է մաքուր պահենք սիրտը։ Արդյո՞ք քրիստոնյան ազատված է փորձություններից, և ինչպե՞ս հաղթահարել դրանք՝ մեր կյանքը կառուցելով ամուր հիմքի վրա։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

 

Մարգարեի փախուստը


Ի՞նչ առաքելության կոչեց Աստված Եղիա մարգարեին, և ի՞նչ դժվարությունների ու փորձությունների հանդիպեց մարգարեն, արդյո՞ք այդ նույն հոգեվիճակում այսօր ամենքս չենք հայտնվում։ Ինչու՞ Աստված Եղիային ուղարկեց Սարեփթայի այրի կնոջ մոտ, ի՞նչ հրաշքի ականատես դարձավ և ի՞նչ հրաշքներ գործեց մարգարեն։ Ու՞ր փախավ Եղիան, երբ կանգնեց ճգնաժամի առաջ։ Որտե՞ղ զգաց Եղիան Աստծո ներկայությունը և ինչպե՞ս ճանաչեց Նրա կամքը։ Ինչու՞ Աստված կրկին նոր առաքելության կոչեց Եղիային։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին


Սեպտեմբերի 28-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, ինչպես նաև Հայոց Եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած դատապարտելի արշավը։

 

Կանադահայ ուխտավորների հանդիպումը Վեհափառ Հայրապետի հետ


Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի Հայոց թեմի «Հայ Արդ Տուն» կազմակերպության նախաձեռնած ուխտագնացության մասնակիցներին։ Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ կանադահայության եկեղեցասիրությանն ու հայրենանվեր ոգուն, կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման և ազգային ինքնության պահպանման գործում և հորդորեց ուխտավորներին առանձնակի հոգածություն ցուցաբերել երիտասարդ սերնդի հայեցի ու քրիստոնեական դաստիարակության համար։

 

Ուխտերթ և Սուրբ Պատարագ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում


Սեպտեմբերի 26-ին՝ Սուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով, Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի առաջնորդությամբ մեկնարկեց ուխտերթ դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, որին մասնակցեցին թեմի քահանաներ, միանձնուհիներ, երիտասարդաց միությունների անդամներ և հավատացյալներ։ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում, ուր ամփոփված են Զորավարի սրբազան մասունքները, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը մատուցեց Սուրբ և անմահ Պատարագ։ Հաջորդ ուխտագնացությունը սպասվում է հոկտեմբերի 10-ին՝ Թարգմանչաց տոնին, դեպի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։

 

Հայկական մշակույթի դեմ ոտնձգություններով Ադրբեջանը քաղաքական ճնշում է գործադրում


Պաշտոնական Բաքվի համակարգված գրոհը հայկական մշակույթի և հայության իրավունքների վրա շարունակվում է. Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլ և «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում ներառել Դադիվանքի խաչքարերն ու որմնանկարներ։ Ադրբեջանցի պաշտոնյան հայկական կողմին մեղադրել է անգամ արտերկրում դրանք որպես հայկական արվեստի գործեր ներկայացնելու մեջ։ Աննա Սարգսյանի զրույցը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հետ:

Կառավարությունը կամ ԱԺ-ն չեն կարող որոշել, թե ով ղեկավարի կամ չղեկավարի կրոնական կազմակերպությունը


«Ոտնձգությունները Հայ եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունները կկանգնեցնեն լուրջ խնդիրների առջև միջազգային ատյաններում: Կառավարությունը կամ խորհրդարանը չեն կարող որոշել, թե ով ղեկավարի կամ չղեկավարի կրոնական կազմակերպությունը, ինչպես տեղի ունենա առաջխաղացում և ինչպիսի ներքին կանոնակարգեր ընդունվեն կամ չընդունվեն։ Զեկույց պատվիրելը և ինչ-որ հարցեր բարձրաձայնելը չեն ստեղծում որևէ իրավաչափ հիմք այդ հարցերին խառնվելու, հակասահմանադրական օրենքներ ընդունելու։ Ադպես հարևան Ադրբեջանում կարող է լինել»: Աննա Սարգսյանի զրույցը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Աննա Մելիքյանի հետ:

Մի´ դատիր (6:37-42)


Ինչու՞ է Քրիստոս խոսում չդատելու, չդատապարտելու, ներելու և տալու մասին: Ի՞նչ առակ է պատմում կույրերի, շյուղի և գերանի մասին։ Արդյո՞ք չդատելն ու չդատապարտելը բացառում է մեղքի մասին խոսելն ու հանդիմանելը, և ինչպե՞ս վարվել, երբ դիմացինի մեջ մեղք ենք տեսնում: Ի՞նչ է նշանակում ներել, կշեռքի մեջ չխաբել։ Ինչու՞ ենք այսօր այս արհավիրքների ու դժվարությունների մեջ։ Ե՞րբ է մեր խոսքն ազդեցիկ դառնում և դիմացինի մեջ իրական փոփոխություն բերում: Ո՞վ ունի առաջնորդելու իրավունք, և ինչպիսի՞ն պետք է լինի ճշմարիտ ուսուցիչը: Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Առաքելության ստանձնում, ճգնաժամի հաղթահարում


Ե՞րբ և ինչպե՞ս է Մովսեսն Աստծուց նշան ստանում, և ապա ինչո՞ւ է սկսում առարկել Տիրոջը։ Ո՞ւր էր Աստված, երբ մի ողջ ժողովուրդ տառապում էր ստրկության մեջ՝ նայելով մահվան աչքերին։
Ի՞նչն է կարևոր Աստված-մարդ հարաբերության մեջ, և ինչպե՞ս է Աստված հարաբերվում մարդու հետ։ Ե՞րբ է Մովսեսն ի վերջո ստանձնում իր առաքելությունը։
Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: