Հնագետներն ուսումնասիրում են Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցու ճարտարապետությունը


Արդեն 3 տարի է Արուճի հնագիտական ժառանգությունը ուսումնասիրում են ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն ու «Միջերկրածովյան և արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիայի» հնագետները։ Եկեղեցական ճարտարապետության տեսակետից մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես Արուճի սուրբ Գրիգոր եկեղեցին, որը նաև Արուճի Տաճար կամ Արուճի Կաթողիկե են կոչում: Արձանագրությունները վկայում են, որ 666 թվականին կառուցել է Գրիգոր Մամիկոնյան իշխանը։ Ամրակայման և հիմնանորոգման վերջին աշխատանքները կատարվել են 1960-ականներին: Եկեղեցու գմբեթը չի պահպանվել՝ գմբեթավոր սրահ ունեցող եկեղեցիներից սա ամենամեծն է Հայաստանում:

 

Գեղանկարիչ Գևորգ Գրիգորյանի ուղին


Գեղանկարիչ Գևորգ Գրիգորյանի գեղարվեստական մտածողությունը ձևավորվել է Թիֆլիսում: 1920-ականների վերջը և 1930-ականների սկիզբը նկարչի ստեղծագործական վերելքի տարիներն էին, երբ նա ակտիվորեն մասնակցում էր Թիֆլիսի մշակութային կյանքին, հայ և վրացի նկարիչների ցուցահանդեսներին: 50-ականներին նրա արվեստը սկսում է նորովի ընկալվել ու վերարժևորվել։ 1962թ. նկարիչը իրականացնում է իր մեծագույն երազանքը՝ կնոջ հետ հաստատվում է Երևանում և մինչև կյանքի վերջը մեծ խանդավառությամբ շարունակում է ստեղծագործել։ «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրն է Գևորգ Գրիգորյանի արվեստանոց-թանգարանի տնօրեն Արփինե Սարիբեկյանը:

Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը նշել է գործունեության 65-ամյակը


Էջմիածնասեր տիկնանց համախմբումը ստեղծվել է 1950-ականների վերջին: Հայրապետական աթոռը ծանր դրության մեջ էր, և Բեյրութահայ տիկնայք իրենց վրա են վերցնում հոգևորականների հանդերձներ պատրաստելու գործը: Մայր Աթոռին են ընծայաբերում եկեղեցական հանդերձներ, շապիկներ, գորգեր, ճեմարանականների զգեստներ, ծիսական սպասք, խաչեր, տարբեր պարագաներ ու նյութական օժանդակություն: Նրանց ջանքերով սկսվում են Լիբանանից Հայաստան, դեպի հայոց հոգևոր կենտրոն առաջին ուխտագնացությունները, որոնք մինչեւ այսօր շարունակվում են:

Հրանտ Մաթևոսյան. Ես տերն եմ իմ ժամանակի, մաս 1


Հրանտ Մաթևոսյանի բազմաթիվ ստեղծագործություններում կարելի է հանդիպել հողին, երկրին, ժամանակին տեր կանգնելու գաղափարը: Ո՞վ է ըստ արձակագրի տերը, ի՞նչ է նշանակում տեր լինել ժամանակին, ո՞րն է գրողի պատասխանատվությունը կամ պարտավորությունը իր ժամանակի նկատմամբ։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և գրող, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը։

Հայ առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնական պատարագը մատուցել է Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։ Համբարձման տոնը եկեղեցին նշում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, որովհետև Սուրբ Հարությունից հետո Հիսուս 40 օր մնաց երկրի վրա, բազմիցս հայտնվեց իր հետևորդներին, քաջալերեց, մխիթարեց և հուսադրեց նրանց, հորդորեց չտրտմել, չերկնչել, հույսով դիմակայել բոլոր փորձություններին: Տոնի առիթով Պատարագի ավարտին կատարվել է Հայրապետական մաղթանք` Հայոց Հովվապետի արևաշատության և Սուրբ էջմիածնի անսասանության համար:

 

Ինչու՞ Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը 1918-ին


Ովքե՞ր էին Սարդարապատում կռվող հայերը: Ինչու՞ խորհրդային քարոզչամեքենան և այսօրվա որոշ շրջանակներ տարածում են այն միֆը, թե հայերը 1918-ին «փոցխ ու եղանով» հաղթեցին թուրքական կանոնավոր բանակին: Ի՞նչ պատմական փաստեր են ի չիք դարձնում այն թեզը, թե Թուրքիան նվիրեց արևելահայերին անկախություն: Աննա Սարգսյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանի հետ:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 205-րդ


Ուսուցիչ, դասախոս Արսեն Վարդանյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է ուսուցչի մասնագիտության նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխման խնդիրներն ու ուսուցչի հեղինակությունը բարձրացնելու առաջնահերթ քայլերը:

Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքը


Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքի գլխավոր հերոսները ազգային ազատագրական շարժման առաջնորդներ են՝ Զորավար Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Աղբյուր Սերոբը, Մախլուտոն և այլք, իսկ պատումը հյուսվում է ժողովրդի հերոսական ու անկոտրում ոգու շուրջ։ Լրանում է Խաչիկ Դաշտենցի ծննդյան 115-ամյակը և հեղինակի նշանավոր վեպը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

ՀԵՀԵՄ-ը պատրաստվում է հոբելյանական 25 ամյակի առիթով կազմակերպվող ուխտագնացությանը


«Հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ» համահայկական ուխտագնացության ընթացքում՝ հուլիսի 2-7-ը, մոտ երեք հարյուր երիտասարդ Հայաստանից և սփյուռքից կհավաքվեն հայրենիքում։ Հայտադիմումներն արդեն լրացված են, կազմակերպչական բազմաթիվ հարցեր՝ լուծվում են։ ՀԵՀԵՄ -ը այս տարիների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ապրող հազարավոր երիտասարդների համար համագործակցության կամուրջ է դարձել։

 

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Արցախի ժառանգությանը նվիրված համաժողով է կազմակերպում


Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը աշխարհում ամենախոշոր միջեկեղեցական կառույցն է, որը Շվեյցարիայի Բեռն քաղաքում համաժողով է կազմակերպում` նվիրված Արցախում հայկական ժառանգությանը: «Կրոնի ազատություն. Հայ հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը Արցախում» խորագրի ներքո համաժողովը կանդրադառնա Արցախում հակամարտության հետևանքներին՝ Արցախի հայկական ժառանգության, ժողովրդի իրավունքներին և արցախահայության հետագա անվտանգության հիմնահարցերին: Համաժողովին շուրջ 150 մասնակից է ներգրավված: Այս մասշտաբի հավաք կազմակերպելու միտքը ամենայն հայոց հայրապետինն էր: Նա եւս կմասնակցի և համաժողովին:

 

Հասմիկ Բաղդասարայան-Դոլուխանյանի երաժշտական նախագծերը


Երգչուհի Հասմիկ Բաղդասարայան-Դոլուխանյանը բազմաթիվ նախագծերի հեղինակ է։ Նա երեխաների մասնակցությամբ և նրանց համար նախատեսված համերգներ է կազմակերպում։ Բացի այդ՝ իրականացնում է 60 տարեկանից բարձր տիկնանց համար նախատեսված երաժշտական նախագիծ: Նա «Նաղաշ» անսամբլի և «Լույս» կվինտետի արտիստ է: «Արտֆոկուսում» արվեստաբան Անահիտ Մարգարյանը հյուրընկալել է Հասմիկ Բաղդասարայան-Դոլուխանյանին։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 204-րդ


Սոցիոլոգ, հետազոտող Մարինա Գալստյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է քաղաքացիական կրթության առանձնահատկությունները, քաղաքացիական ու քաղաքական որոշումների կայացման գործում երիտասարդության ներգրավվածության կարևորությունը։