Հանրապետության տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Սարդարապատի հուշահամալիր


Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել մայիսյան հերոսամարտերում զոհված քաջարի հայորդիների հիշատակին: Հայրապետը ծաղկեպսակ է դրել հուշակոթողի առջև, ապա աղոթել հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձում կոչ է արել ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, միաբանվել և միասնաբար հզորացնել մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնել համայն հայոց կյանքը։

 

Մայր Տաճարում իր անդրանիկ պատարագն է մատուցել Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը


Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո առաջին պատարագն է մատուցել։ Հաստատված կարգի համաձայն նոր ձեռնադրված եպիսկոպոսները անդրանիկ պատարագը մատուցում են Մայր Տաճարում: Առաջիկա կիրակի նորաօծ եպիսկոպոսը պատարագ կմատուցի իր թեմում՝ Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում և Գեղարքունիքի թեմի հավատացյալներին կբաշխի իր օրհնությունը:

 

Խրիմյան Հայրիկ


Տաղավարում շարքի հերթական հաղորդման թեման, որ շուրջ զրուցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը, Խրիմյան Հայրիկի ծավալած գործունեությունն է, թե մինչև Կաթողիկոս ընտրվելը և թե հատկապես դրանից հետո։ Ո՞րն է նրա «երկաթե շերեփ» պատգամի ներկայիս իմաստը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանաներին պատգամել է արթուն ու հաստատուն մնալ հավատի մեջ


Մայր Աթոռում հավաքն ամփոփվել է քահանայից դասի հայտարարությամբ, որով հոգևորականներն իրենց հավատարմությունն են հայտնել մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փորձության այս օրերին հայրապետական իմաստությամբ, հոգևոր արիությամբ և խաղաղ հաստատակամությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին առաջնորդելու համար։ Հայոց Հայրապետը հորդորել է մերժել ազգավնաս գաղափարներն ու գործողությունները: Նորին Սրբությունը բարձր է գնահատել այս դժվարին օրերին հոգևոր դասի դրսևորած քաջարի ոգին, հաստատակամությունն ու նախանձախնդրությունը՝ մեր Սուրբ Եկեղեցում կանոնականության ու միության պահպանման նկատմամբ։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանայից ժողովին խոսել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին


Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում սպասավորող շուրջ 200 հոգևորական՝ քահանաներ, աբեղաներ, վարդապետներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ մայիսի 26-ին Մայր Տաճարում մասնակցել են քահանայից ժողովի։ 20 տարի քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի մասնակցել, որովհետև գտնվում է տնային կալանքում։ Հավաքին ներկայացել է Վարչական հսկողության տակ գտնվող Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Քահանայից ժողովն այս տարի անցկացվել է հակաեկեղեցական արշավին միացած բարձրաստիճան հոգևորականների և մի խումբ քահանաների բացակայությամբ: Եկեղեցու շուրջ մտահոգիչ զարգացումների, եկեղեցականների դեմ իրականացվող հալածանքների մասին քահանա հայրերի հետ խոսել է Հայոց Հովվապետը։

 

Մկրտիչ Սրբազանի գործն ունի քաղաքական ենթատեքստ․ Պաշտպան


Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը հայտարարել է, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ։ Պաշտպանական կողմը նկատել է, որ գործով ապացույցների միակ աղբյուրը մինչև այսօր միայն տուժող կողմն է՝ կարգալույծ հոգևորականներ Արամայիս Թախմազյանը և Ստեփան Ասատրյանը։

 

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նրանց եպիսկոպոսական աստիճանի արժանանալու առիթով և մաղթել արդյունավոր առաքելություն՝ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության, հայրենիքի շինության համար։ Նորին Սրբությունը հորդորել է Սրբազան Հայրերին հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել ազգային-հոգևոր կյանքը զորացնելու, մարդկանց հավատ և հույս ներշնչելու համար: Ձեռնադրությունից և օծումից հետո Մայր Տաճարում Պատարագ է մատուցել Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճան են ստացել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Անանիա վարդապետ Ծատուրյանը և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայրապետական պատարագի ընթացքում Վեհափառ հայրապետն աղոթել է ձեռնադրվողների համար` Սուրբ Հոգուց խնդրելով շնորհներ, որպեսզի ճշմարիտ հովիվներ լինեն: Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում ուխտի պատարագներ կմատուցեն:

 

Գևորգյան հոգևոր ճեմարանում կայացել է մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն


Ավարտաճառ էր ներկայացրել երեք ճեմարանական՝ Արմեն սարկավագ Մկրտչյանը, Ալիկ սարկավագ Հարությունյանն ու Արսեն սարկավագ Մարտիրոսյանը: Արմեն սարկավագը փորձել է ներկայացնել բոլոր ծիսական արարողությունների, մասնավորապես Սուրբ Պատարագի քարոզչական նշանակությունն ու բովանդակությունը: Ալիկ սարկավագ Հարությունյանի աշխատանքը պատմական տվյալների վերլուծությամբ հակազդում է ադրբեջանական այն նարատիվներին, թե իբր Արցախը ուդիական՝ ադրբեջանական տարածք է:

 

Օրենք՝ ազատությո՞ւն, թե՞ հնազանդություն


Պողոս Առաքյալը բնութագրում է, որ օրենքը սուրբ է։ Պատճառն այն է, որ օրենքը աստվածային հատկություն ունի։ Ինչո՞ւ է օրենքը սուրբ համարվում․ մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Հովիվների այցը մանուկ Հիսուսին (2:8-20)


Մատթեոս Ավետարանիչը խոսում է մոգերի կամ արևելքից եկող իմաստունների մանուկ Հիսուսին այցելության մասին, բայց Ղուկասը հովիվների այցելության մասին է նշում։ Մեկնաբանները կարծում են, որ մոգերի այցելությունը շատ ավելի ուշ շրջանում է տեղի ունեցել։ Ղուկասի Ավետարանի երկրորդ գլխի 8-20-րդ համարներում Հովիվներն այցելում են մանուկ Հիսուսին. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Հիսուսի ծնունդը և թլփատումը (2:1-7, 21-24)


Ղուկասը Հիսուս Քրիստոսի ծնունդը երկու պատմական անձի հիշատակմամբ է հաստատում՝ Օգոստոս Կայսեր և Ասորիքի կառավարիչ Կյուրենիոսի։ Այդ օրերին Կայսեր կողմից մարդահամար անելու հրաման կար երկրով մեկ։ Ղուկասի Ավետարանի երկրորդ գլխի 1-7 և 21-24-րդ համարներում Հիսուսի ծնունդն ու թլփատումն է նկարագրված. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: