Արդյո՞ք Հայաստանն ունի արտաքին քաղաքականություն


Ի՞նչն է սահմանում այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ տնտեսական գոտինե՞րը, քաղաքական ինքնության փնտրտուքը, թե՞ պարզապես գոյատևման բնազդը: Աննա Սարգսյանը զրուցել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ:

Նորքի Հայորդյաց տան սաները Տաշիր արենայում ներկայացրել են Մանկական կրկեսային շոու


Տաշիր արենայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան սաները ներկայացրել են արվեստի սինթեզ՝ միաժամանակ հանդես են եկել Կրկեսային դպրոցը, «Նարեկ» պարային անսամբլն ու «Արմեններ» հարվածային գործիքների անսամբլը: Հայորդյաց տան Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը համերգներով, հյուրախաղերով եղել է միացյալ նահանգներում, Կանադայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Բեյրութում, Թուրքիայում:

 

Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբել է Երկրորդ Ծաղկազարդը


Երկրորդ Ծաղկազարդը, որն ազդարարում է Տիրոջ հաղթական մուտքը Վերին Երուսաղեմ, տոնախմբում է միայն Հայ Եկեղեցին: Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի հեղինակած «Մեծահրաշ այս խորհուրդ» շարականում հանգամանորեն պատմվում է սրբազան ավանդությունը: Գորիսի հին թաղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը հանդիսապետել է Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը:

 

Մխիթարյան ճեմարանում բացվել է Սեբաստացուն նվիրված ցուցահանդես


Մխիթարյան ճեմարանում բացվել է Մխիթար աբբահայրը և նրա տեսլականը հավերժացնող աշակերտները խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են Հազվագյուտ գրքեր։ Հնագույն գիրքը 18-րդ դարի սկիզբ է թվագրվում, երբ պակասել էր հայ գիտական միտքը, փակվում էին ձեռագրական դպրոցները, տպագրությունը թանկ էր, հաճախ անհասանելի, հայ գիրքը տարածելու խնդիր կար: Այդ ծանր ժամանակներում Մխիթար Սեբաստացին երազում էր ստեղծել այնպիսի կենտրոն, ուր կծաղկեր հայ միտքը:

 

Ջրհեղեղն ու Սոդոմ-Գոմորը և «Մի´ սպանիր» պատվիրանը


Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս բնական աղետների հետևանքով առաջացած սպանությունները, ինչպես օրինակ ջրհեղեղի կամ Սոդոմ-Գոմորի դեպքում. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Ինքնապաշտպանությունը և «Մի´ սպանիր» պատվիրանը


«Մի սպանիր» պատվիրանն ինչպե՞ս է արտահայտվում Սուրբ գրքում և ո՞ր դեպքերին է վերաբերում. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Կաթողիկոսական աթոռը՝ ազգային պետության հիմք


Համբարձման տոնի օրը հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսության աթոռը Սիս քաղաքից Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Աթոռի վերահաստատումը Սուրբ Էջմիածնում համարվում է շրջադարձային, ազգային-քաղաքական բախտորոշ որոշում: Արդյո՞ք եթե հայրապետական աթոռը չփոխադրվեր նախ՝ Հայաստանից դուրս, ապա՝ չվերադառնար Հայաստան, մենք կունենայինք Հայաստանի այսօրվա Հանրապետությունը: Աննա Սարգսյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի հետ:

Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագից հետո բակում հնչել են Համբարձման տոնի խաղերգերը


Մայր Աթոռում Համբարձման տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս է անցկացվել: Մանկավարժների ու հոգևոր սպասավորների առաջնորդությամբ հավաքվել են Երևանի ու Էջմիածնի Հայորդյաց տների սաները: Մայր Աթոռի Մատենադարանի մուտքի մոտ կատարումներով հանդես են եկել հայորդյաց տների պարախմբեր, կրկեսի դպրոցի սաներ, դհոլահարներ, քանոնահարներ: Համերգային ծրագրից հետո Հայորդյաց տների սաները հանդիպել են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը


Տոնի առթիվ Միածնաէջ Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Այն հիշատակվում է Հարության տոնից 40 օր հետո, որը եզրափակում է Քրիստոսի երկրային առաքելության շրջանը: Համբարձման տոնը հարուցյալ Հիսուս Քրիստոսի` մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակությունն է: Նույն օրն է հիշատակվում նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը:

 

Փորձում են ամեն ինչ անել, որ խաթարվի հոգևոր կյանքը․ Տեր Արամ քահանա Բաղումյան


Տավուշի թեմում սպասավորող Տեր Արամ քահանա Բաղումյանը նշում է, որ Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, օրհնությամբ ոչ թե նախընտրական ծրագրերում: Իրենք կարող են միայն զորավիգ լինել հոգևորականներին, սակայն վերջին ժամանակները ցույց են տալիս, որ փորձում են ամեն ինչ անել, որ խաթարվի հոգևոր կյանքը, հոգևորականներին դուրս են մղում պետական կառույցներից:

 

ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ դրույթը Սուրբ Հոգու գործառույթն է․ Տեր Աբել քահանա Քարտաշյան


Տեր Աբել քահանա Քարտաշյանը զավեշտալի է համարում քաղաքական գործիչների պատկերացումը, որոնք իրենց վրա են վերցրել Սուրբ Հոգու գործառույթը՝ եկեղեցու բարենորոգումը։ Նա համարում է, որ Հայ առաքելական Եկեղեցին առաջնորդվում է Սուրբ հոգով։

 

Հոգևորականները վստահություն են հայտնել եկեղեցու կանոնակարգին ու նվիրապետական աթոռին


Հաղարծին վանքի հոգևոր հովիվ Տեր Արտակ քահանա Միրզոյանը հոգևորականների բազմությունը չի ընդունում Եկեղեցին քաղաքական առումով բարեփոխելու ծրագիրը։ Ըստ նրա՝ եկեղեցու ներսում բարենորոգում միշտ Է լինում, որպես հոգևորականներ բարենորոգման ծրագիրը այլ կերպ են տեսնում: