Արվեստագետները, արվեստի կառավարիչներն ու հասարակական գործիչները «ԱՐՏՖՈԿՈՒՍԻ» տաղավարում քննարկում են արվեստի աշխարհի կարևորագույն իրադարձությունները, արվեստի փոխակերպումները, մերօրյա արվեստագետներին հուզող խնդիրները։
Հեղինակ և վարող՝ Անահիտ Մարգարյան
Ռեժիսոր՝ Վարդգես Մանուկյան
Թեյախմություն Ձմեռ պապի հետԱմանորին «Փոքր թատրոն»-ում հեքիաթային միջավայր է. «Թեյախմություն Ձմեռ պապի հետ» ներկայացման համար թատրոնի հարդարանքն ու կառուցվածքը փոխվում են, հանդիսատեսը ներկայացման կենտրոնում է՝ բեմահարթակում, սեղանի շուրջ Ձմեռ պապի հետ թեյ է խմում: «Արտֆոկուս»-ի տարեվերջյան եթերը հեռուստադիտողին տեղափոխում է ներկայացման հեքիաթային միջավայր: Հաղորդման հյուրն է «Փոքր թատրոնի» տնօրեն Վահան Բադալյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգրայանը: |
|
Մեկնարկում է թատերական պաստառների միջազգային մրցույթըՄեկ տարի առաջ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Թատերական պաստառների միջազգային մրցույթ-փառատոնը»: Աշխատանքները գնահատել էին աշխարհահռչակ գրաֆիկ դիզայներներ Միշալ Բատորին, Սերգեյ Սերովը, Էբրահիմ Հաղիղին: Շուտով կհայտարարվի թատերական պաստառների երկրորդ փառատոնի գործերի ընդունման բաց կանչը: Ինչպիսի՞ն է լինելու Ցուցապաստառների հայկական միջազգային երկրորդ փառատոնը: Ի՞նչ տեղ է զբաղեցնում ցուցապաստառը ժամանակակից դիզայնի բնագավառում: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ «Արտֆոկուս»-ում խոսել է մրցույթ-փառատոնի համահիմնադիր և ղեկավար, գրաֆիկ դիզայներ Էդիկ Պողոսյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: |
|
Աշնանային սալոն 2023Հայաստանի նկարիչների միությունում բացվել է աշնանային սալոնը՝ նվիրված Շորժայի «Նկարիչ» ստեղծագործական տան 50-ամյակին: Ցուցահանդեսին մասնակցել է շուրջ 300 արվեստագետ։ Գեղանկար, քանդակ, գրաֆիկա և դեկորատիվ կիրառական արվեստ․ ինչո՞վ է առանձնահատուկ այս տարվա աշնանային սալոնը։ Ժամանակակից հայկական կերպարվեստի զարգացման միտումների մասին «Արտֆոկուս»-ում խոսել է գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: |
|
Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածունԴեկտեմբերի 1-ին Ռուսական արվեստի թանգարանում բացվեց «Խաչ քո» ցուցադությունը: Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն ընդգրկում է թե՛ հայկական, թե՛ այլ ժողովուրդների կողմից ստեղծված նմուշներ, միջնադարից մինչև մեր օրեր: Ցուցահանդեսի, հավաքչության դժվարությունների և գրավչության մասին «Արտֆոկուս»-ի տաղավարում խոսել է իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: |
|
Էդգար Բաղդասարյանը, «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը»Դոկումենտալ և խաղարկային ֆիլմերի, կինոոլորտի խնդիրների և այլ թեմաների շուրջ ռեժիսոր, սցենարիստ Էդգար Բաղդասարյանի հետ զրուցել է Անահիտ Մարգարյանը: |
|
«Փարոսը»՝ արցախցիներինՆոյեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի ունեցավ «Փարոս» կամերային երգչախմբի 30-ամյակին նվիրված համերգ` ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցների: «Փարոսի» գործունեության մասին «Արտֆոկուս»-ի տաղավարում պատմել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար, օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր Րաֆֆի Միքայելյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ` մշակութային լրահոս |
|
Երազիկ Գրիգորյանի հեքիաթըՈ՞րն է հեքիաթ գրելու գաղտնիքը՝ սրտին դիպչող, հումորով, քողարկված հաղորդագրություններով, հետաքրքիր՝ մեծերին և հասու՝ մանուկներին։ Այսօր հրատարակիչները հայ մանկագիրներից ի՞նչ ակնկալիքներ ունեն: «Արտֆոկուս»-ում մանկագիր, սցենարիստ Երազիկ Գրիգորյանն է: Հաղորդումը վարում է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ` մշակութային լրահոս։ |
|
Տասնհինգամյա «Ռեանիմանիան»«Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը տասնհինգ տարի Հայաստանում ներկայացնում է աշխարհի տարբեր անկյուններից և Հայաստանից անիմատորների ֆիլմերն ու պատկերապատումները: Երկու տարվա դադարից հետո այս տարի փառատոնն անցկացվել է աննախադեպ ծավալով: Ներկայացվել է շուրջ 300 անիմացիոն ֆիլմ, 5000 հանդիսատես ներկա է եղել փառատոնային ցուցադրություններին: «Արտֆոկուսի» հյուրն է «Ռեանիմանիայի» հիմնադիր, երիգծանկարիչ, գեղանկարիչ Վրեժ Քասունին: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: |
|
Երևանյան միջազգային թատերական առաջին փառատոնըՀոկտեմբերի 17-ից նոյեմբերի 18-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ անցկացվում է Երևանյան միջազգային թատերական առաջին փառատոնը։ Փառատոնը նախաձեռնելու դրդապատճառների, փառատոնային ծրագրի, ներկայացումների ասելիքի և այլ թեմաների շուրջ զրուցել ենք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, Երևանյան միջազգային թատերական փառատոնի հիմնադիր-նախագահ Վարդան Մկրտչյանի հետ: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ` մշակութային լրահոս |
|
Ակնթարթի որսորդը՝ Զավեն ԽաչիկյանԶրույցի առիթը լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի նոր` «Ամառը գույն ունի» ֆոտոէսսեն է: Գիրքը նվիրված է նրան, ով իր մտքում Հայաստանի վրայով ճանապարհ կտրեց և հասավ Մեղրի: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ` մշակութային լրահոս։ |
|
Արցախի հայկական մշակութային ժառանգությունը կարող է կորսվելԱրցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի հետ քննարկում ենք էթնիկ զտման ենթարկված Արցախում հայոց հոգևոր-մշակութային ժառանգության կորստյան վտանգի թեման: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ` միջազգային լրահոս |
|
Մինասի նշաձողըՆա պայքարում էր բարձր նշաձող սահմանելու համար, նա պայքարում էր հայ մարդուն հոգևոր ասպատակումներից զերծ պահելու համար: Նա ոչ միայն մոդեռնիզմի շարժման առաջնորդն էր Հայաստանում, այլև իր շուրջ էր համախմբում հետխորհրդային շրջանի առաջադեմ մտավորականներին ու արվեստագետներին: «Արտֆոկուս»-ն այս անգամ նվիրված է Մինաս Ավետիսյանին և նկարչի հայրենի գյուղում` Զաջուռում վերաբացված թանգարանին: Անահիտ Մարգարյանը զրուցել է Մինաս Ավետիսյանի որդիների` ավանգարդիստ գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի և «Մինաս Ավետիսյան» բարգործական հիմնադրամի նախագահ, թանգարանի վարիչ Արման Ավետիսյանի հետ: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |