
«Երկլեզու դրամատիկական արվեստանոց»-ի չորրորդ թողարկումը Հայաստանում. «Արտֆոկուս»-ում Սերժ Ավետիքյանն է
Ֆրանսահայ դերասան, կինոբեմադրիչ, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի նախաձեռնությամբ արդեն 3 տարի է գործում է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցը»: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս արվեստանոցը կհամախմբի 25 երիտասարդ դերասանների, և հնարավորություն կընձեռի նրանց ծանոթանալու միջազգային ճանաչում ունեցող հրավիրյալ արտիստների աշխատանքի մեթոդաբանությանը, ժամանակակից թատրոնի և կինոյի ավանդույթներին և միտումներին: Ծրագրի ավարտին տասը երիտասարդ արտիստներ հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու Ֆրանսիայում։ «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի», ինչպես նաև թատրոնի և կինոյի այլ նախագծերի մասին «Արտֆոկուսում» պատմել է Սերժ Ավետիքյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը:
,
Ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան