Գեղագիտության ազգային կենտրոն․ շփում արվեստի հետ


Ժամանակակից արվեստի նորարարական ի՞նչ մոտեցումներ ունի Գեղագիտության ազգային կենտրոնը: Ի՞նչ մեթոդներով են աշխատում կենտրոնի ուսուցիչները: Ինչո՞վ է արվեստը հարստացնում մեր նեյրոնային համակարգը: «Արտֆոկուս»-ում ԳԱԿ տնօրեն, ռեժիսոր Վահան Բադալյանն է։ Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Արամ Շահբազյանի «Չնչիկը» վերջապես կինովարձույթում է


«Չնչիկ»՝ հայկական ժամանակակից կինոնկար, որն ընդգրկվել է ասիական ամենախոշոր և ներկայացուցչական՝ Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» մրցութային ծրագրում։ Կարևոր ֆիլմ, որի ստեղծման համար պայքարելիս ռեժիսորը պայքար ծավալեց կինոոլորտում առկա համալիր խնդիրների դեմ: «Արտֆոկուս»-ում ռեժիսոր Արամ Շահբազյանն է և պրոդյուսեր Մելիք Կարապետյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Միքայել Մկրտչյան. իրերի ճարտարապետ


«Արտֆոկուս»-ը փորձել է բացահայտել գեղարվեստական արհեստներով զբաղվող, ճարտարապետ Միքայել Մկրտչյանին, պարզել՝ ի՞նչ է նշանակում «գեղարվեստական արհեստ» եզրույթը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Հայ արձակագիրը՝ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակակիր. «Արտֆոկուս»-ում Գրիգն է


«Հիսուսի կատուն»՝ գրվելիս և այսօր: Ի՞նչ նոր ձևաչափով հնարավոր կլինի գտնել Գրիգի գրքերը համացանցում: Որքանո՞վ է զարգացած գրական գործակալի ինստիտուտը մեզանում: «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել է արձակագիր Գրիգը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Ժողովրդական արվեստի խնդիրներն այսօր


Ուրբանիզացիան սպանու՞մ է ժողովրդական արվեստը, ո՞րն է ժողովրդական երաժշտություն ներկայացնող համույթների գլխավոր առաքելությունն այսօր: Միջավայրը, դպրոցը հեռուստատեսությունը տրամադրու՞մ են զբաղվել ժողովրդական արվեստով: Ժողովրդական մշակութապահպանության մի շարք խնդիրների մասին «Արտֆոկուս»-ում խոսել է «Նարեկացի» ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար, թառահար Արտեմ Խաչատուրը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Նորույթ հայ թատրոնում՝ տիկնիկային մոնոներակայացում «Կոկորդիլոս»


Աղասի Մելքոնյանի «Կոկորդիլոս» տիկնիկային մոնոներկայացումը նորություն է հայ թատերական միջավայրում: Ինտերակտիվ ներկայացում խաղալու առանձնահատկությունների, ժամանակակից տիկնիկային թատրոնի, ինտերակտիվ տիկնիկներ պատրաստելու հմտությունների, ինքնուրույն թատերական հագուստ կարելու դրդապատճառների և այլ թեմաների շուրջ «Արտֆոկուս»-ում խոսել է տիկինիկավար, դերասան, հաղորդավար Աղասի Մելքոնյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

«Մենք հաղթահարել ենք Եղեռնը և դրա լավագույն ապացույցը Կոմիտասն է». Մհեր Նավոյան


Ո՞վ է Կոմիտասը՝ խմբավար, երգիչ, տեսաբան, հասարակական գործիչ, հոգևորական, կոմպոզիտոր, թե՞ ավելին: Ինչու՞ մենք հենց Կոմիտասին ենք ընկալում է որպես Հայոց մեծ եղեռնի խորհրդանիշ: Ինչու՞ 107 տարի առաջ թուրքական կառավարությունը հայ ժողովրդին առաջնահերթ զրկեց մտքի առաջնորդներից։ Կոմիտասի կենսագրության քիչ հայտնի էջերի մասին «Արտֆոկուս»-ում խոսել է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: «Կոմիտասի գրադարանը. եվրոպական լեզուներով գրականություն» խորագրով ցուցադրություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Ո՞վ պետք է առաջարկի ազգային գաղափար


Գիտնականը, գրողն ու արվեստագետը պե՞տք է մասնակցեն ազգային գաղափարախոսության մշակմանը, թե՞ այդ գործառույթը բացառապես քաղաքական գործիչներինն է: Ի՞նչ զուգահեռներ կարելի տեսնել չարենցյան ժամանակաների ու մեր օրերի միջև։ «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել է ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«ՅՈՒՆԻՄԱ» Հայաստանը երեսուն տարեկան է


Ի՞նչ վիճակում են այսօր արցախյան թատրոնները, ինչպե՞ս են լուծվում շենքը, տիկնիկները, ռեկվիզիտը կորցրած թատրոնների խնդիրները: «ՅՈՒՆԻՄԱ» Հայաստանի, տիկնիկային թատրոնների զարգացման հեռանկարի և այլ թեմաների շուրջ «Արտֆոկուս»-ում խոսել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության «ՅՈՒՆԻՄԱ» հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը։ Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Տակնուվրա․ ԱՐԷ-2022


«Տակնուվրա» խորագրով ԱՐէ-2022 կատարողական արվեստների միջազգային փառատոնը մեկնարկել է «Հայարտ» մշակութային կենտրոնում: Ինչո՞վ է առանձնահատուկ ԱՐէ-2022-ը, ի՞նչ են փոխում մեր գիտակցության մեջ ԱՐԷ-ի արվեստագետները: «Արտֆոկուս»-ում Անահիտ Մարգարյանի հետ զրուցել է «Հայարտ»-ի տնօրեն, դաշնակահար, ԱՐԷ փառատոնի տնօրեն Մարինե Կարոյանը:

Սուրճ-սեր-թանգարան


Արդեն մի քանի դար սուրճը ոգեշնչման աղբյուր է: Հայ արվեստագետներից ու՞մ համար է սուրճը ոգեշնչման աղբյուր եղել, ի՞նչ ներդրում է ունեցել Հայաստանը սուրճի մշակույթի տարածման գործում։ «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել են «Սուրճի մշակույթում հայկական հետագիծը» խորագրով նախագծի հեղինակները` թանգարանագետ Տաթև Սարոյանը և Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

«Աշխատիր չընկնել». Հենրիկ Իգիթյան


Ո՞րն է Հենրիկ Իգիթյանի ֆենոմենը, ի՞նչ նա փոխեց հայ մշակութային դաշտում, ի՞նչ չհասցրեց իրագործել և ո՞ր ուղղությամբ են այսօր զարգանում նրա ստեղծած հաստատությունները՝ Ժամանակակից արվեստի թանգարանը, Մանկական պատկերասրահը: Այս թեմաների շուրջ «Արտֆոկուս»-ում զրուցել են արվեստաբան Արա Հայթայանը և Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։