Արվեստագետները, արվեստի կառավարիչներն ու հասարակական գործիչները «ԱՐՏՖՈԿՈՒՍԻ» տաղավարում քննարկում են արվեստի աշխարհի կարևորագույն իրադարձությունները, արվեստի փոխակերպումները, մերօրյա արվեստագետներին հուզող խնդիրները։
Հեղինակ և վարող՝ Անահիտ Մարգարյան
Ռեժիսոր՝ Վարդգես Մանուկյան
Թատերականի նոր ռեֆորմներըԺամանակի շունչը պետք է մտնի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
|
Ախթալայի վանքի որմնանկարներըՏեր Հեթում քահանա Թարվերդյանը հրատարակել է Ախթալայի վանքի գանձերը |
|
Լարային քառյակի համերգըԿկայանա «Ավետիս» լարային քառյակի անդրանիկ համերգը |
|
«Տիրամայր Հայաստանի» անսպասելի հրավերըԿկայանա «Ավետիս» լարային քառյակի անդրանիկ համերգը |
|
Ուրարտական ժառանգությունըՄոսկվայում ուրարտական ժառանգության ցուցադրությունն ավարտվել է։ Պուշկինի անվան թանգարանում «Ուրարտուի թագավորությունը․հին Հայաստանի ժառանգությունը․Ուրաշտու–Հարմինուա–Արմինա» ցուցադրությանը ներկայացվել է ավելի քան 400 ցուցանմուշ։ Վերջին 5 ամսվա ընթացքում թանգարանի այցելուներն հնարավորություն են ունեցել բացահայտել մինչուրարտական, ուրարտական և հետուրարտական ժամանակների հերթափոխն ու փոխազդեցությունը, պետական համակարգը, կրոնական պատկերացումները, արվեստն ու արհեստները։ Ցուցադրության արդյունքներն ու ձեռքբերումները «Արտֆոկուս»-ի տաղավարում ներկայացրել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: |
|
Գրքի ձմեռային փառատոնի մանրամասներըՓետրվարի 10-ին «Դվին» մյուզիք հոլում տեղի կունենա «Նյումեգ» հրատարակչության «Ձմեռային փառատոնը»: Այս տարի հրատարակչությունը «Ձմեռային փառատոնը» վերածել է գրականության և ժամանակակից արվեստի տոնի: Այդ օրը հնարավոր կլինի ներկա գտնվելու ոչ միայն գրքերի շնորհանդեսների, այլև թատերական ներկայացման, պոեզիայի երեկոյի, համերգների, ցուցահանդեսների։ Նյումեգի «Ձմեռային փառատոնի» և ժամանակակից հրատարակչական խնդիրների մասին «Արտֆոկուսում» խոսել է հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը: |
|
Գարեգին Զաքոյանը՝ Փարաջանովի մասինՀամաշխարհային կինոյի առանցքային դեմքերից մեկը` Սերգեյ Փարաջանովը, հունվարի 9-ին կդառնար 100 տարեկան: Նա գունավորում էր առօրեականը, պայքարում գորշության դեմ: Նրա պոետիկ կինոն` լեցուն խորհրդապաշտությամբ, հաճախ բնորոշում են որպես շարժվող որմնանկարների կինո: «Արտֆոկուս»-ում Փարաջանովի մասին խոսում է կինոռեժիսոր և կինոգետ, վարպետին նվիրված ֆիլմերի և մենագրությունների հեղինակ Գարեգին Զաքոյանը: Հաղորդումը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ` մշակութային լրահոս |
|
Գրքի նկարազարդման «հայկական ձեռագիրը»Նկարիչների միությունում բացվել է գրքի նկարազարմանը նվիրաված ցուցահանդես: Ներառված են տասներեք նկարիչների նկարազարդումներ: Ցուցահանդեսը նվիրված էր ականավոր գեղանկարիչ և գրքերի նկարազարդումների հեղինակ Անդրանիկ Կիլիկյանի հիշատակին։ Ցուցահանդեսի և հայկական նկարազարդման դպրոցի մասին «Արտֆոկոս»-ի տաղավարում զրուցում են ցուցահանդեսի մասնակիցներ՝ ռեժիսոր-անիմատոր, նկարազարդող Նաիրա Մուրադյանը և գեղանկարիչ, նկարազարդող Լևոն Աբրահամյանը: Հաղորդումը վարում է Անահիտ Մարգարյանը: |
|
Սուրբ Ծննդյան տոնըՇոշափելի ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել մարդկության կյանքում Քրիստոսի ծնունդի պահից սկսած: Ինչպե՞ս լիարժեք նշել Սուրբ Ծննդյան տոնը: Ծննդյան երգեր, շարականներ, ավետիսներ սովորելու ժողովրդական ավանդույթն ինչու՞ է մարել: Սուրբ Ծննդյան խորհրդի մասին զրուցում ենք Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի հետ: |
|
Թեյախմություն Ձմեռ պապի հետԱմանորին «Փոքր թատրոն»-ում հեքիաթային միջավայր է. «Թեյախմություն Ձմեռ պապի հետ» ներկայացման համար թատրոնի հարդարանքն ու կառուցվածքը փոխվում են, հանդիսատեսը ներկայացման կենտրոնում է՝ բեմահարթակում, սեղանի շուրջ Ձմեռ պապի հետ թեյ է խմում: «Արտֆոկուս»-ի տարեվերջյան եթերը հեռուստադիտողին տեղափոխում է ներկայացման հեքիաթային միջավայր: Հաղորդման հյուրն է «Փոքր թատրոնի» տնօրեն Վահան Բադալյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգրայանը: |
|
Մեկնարկում է թատերական պաստառների միջազգային մրցույթըՄեկ տարի առաջ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Թատերական պաստառների միջազգային մրցույթ-փառատոնը»: Աշխատանքները գնահատել էին աշխարհահռչակ գրաֆիկ դիզայներներ Միշալ Բատորին, Սերգեյ Սերովը, Էբրահիմ Հաղիղին: Շուտով կհայտարարվի թատերական պաստառների երկրորդ փառատոնի գործերի ընդունման բաց կանչը: Ինչպիսի՞ն է լինելու Ցուցապաստառների հայկական միջազգային երկրորդ փառատոնը: Ի՞նչ տեղ է զբաղեցնում ցուցապաստառը ժամանակակից դիզայնի բնագավառում: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ «Արտֆոկուս»-ում խոսել է մրցույթ-փառատոնի համահիմնադիր և ղեկավար, գրաֆիկ դիզայներ Էդիկ Պողոսյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: |
|
Աշնանային սալոն 2023Հայաստանի նկարիչների միությունում բացվել է աշնանային սալոնը՝ նվիրված Շորժայի «Նկարիչ» ստեղծագործական տան 50-ամյակին: Ցուցահանդեսին մասնակցել է շուրջ 300 արվեստագետ։ Գեղանկար, քանդակ, գրաֆիկա և դեկորատիվ կիրառական արվեստ․ ինչո՞վ է առանձնահատուկ այս տարվա աշնանային սալոնը։ Ժամանակակից հայկական կերպարվեստի զարգացման միտումների մասին «Արտֆոկուս»-ում խոսել է գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: |