Արվեստագետները, արվեստի կառավարիչներն ու հասարակական գործիչները «ԱՐՏՖՈԿՈՒՍԻ» տաղավարում քննարկում են արվեստի աշխարհի կարևորագույն իրադարձությունները, արվեստի փոխակերպումները, մերօրյա արվեստագետներին հուզող խնդիրները։

Հեղինակ և վարող՝ Անահիտ Մարգարյան

Ռեժիսոր՝ Վարդգես Մանուկյան

 

Արվեստի հովանավորությունը երկարաժամկետ ներդրում է. Հասմիկ Պապյան


«Դոն Ջովանի» օպերայի բեմադրության, պատերազմական իրավիճակում արվեստի դերի, օպերային ստուդիայի հեռանկարի և այլ թեմաների շուրջ «Արտֆոկուս»-ում խոսել է Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը:
Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։
 

Տավուշի մանկապատանեկան երգչախումբը


Սեպտեմբերի 5-ից 11-ը Երևանում անցկացվեց «Սթարմուս» գիտական հաղորդակցության և արվեստի միջազգային փառատոնը, որի ամենահիշվող, լուսավոր կետերից մեկը Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ելույթն էր: «Արտֆոկուս»-ը հյուրընկալել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին և երգչախմբի խմբավար Մարիա Գալստյանին: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի ֆենոմենը


«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Հայաստանի պատմության թանգարանում ներկայացնում է հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը։ Գագիկ Հարությունյանի արվեստի և սպասվող ցուցահանդեսի մասին «Արտֆոկուս»-ում զրուցել են լրագրող, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը։ Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Օպերայի և բալետի թատրոնն այսօր և վաղը


Թատրոնի նոր տնօրինության կառավարման ընթացքում ամենակարևոր որոշումների, ռեբրենդինգի, կադրային սովի, թատրոնի հիմնական հասույթի աղբյուրների, աբոնեմենտային համակարգի ներդրման մասին «Արտֆոկուս»-ում խոսել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը:

Ինչպես և ինչու էլբակյանների կյանքում սկսվեց Խամաճիկների թատրոնը


Քանի՞ ներկայացում կա Երևանի խամաճիկների թատրոնի խաղացանկում, ի՞նչն է ոգեշնչում արտիստներին շարունակել ստեղծագործել: «Արտֆոկուս»-ում են Խամաճիկների թատրոնի գլխավոր ռեժիսոր, վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանը և թատրոնի տնօրեն Ռուբեն Աբրահամյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Պետությունը շահագրգռվա՞ծ է պահպանելու ստեղծագործական միությունները


Կոմպոզիտորների միության և պետության փոխհարաբերությունների ի՞նչ մոդել է գործում ԽՍՀՄ փլուզումից հետո: Կոմպոզիտորները գրու՞մ են երաժշտություն պետական պատվերով: «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել է ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արամ Սաթյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Նորա Մարտիրոսյանի Արցախը


Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը 2020 թվականին ընտրվել էր Կաննի կինոփառատոնում: Ֆիլմն այս օրերին ցուցադրվել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում: 44-օրյա պատերազմի լուրը լսելիս ֆիլմի հետ կապված առաջին մտքի, դիտավորյալ քարոզչական ֆիլմ չնկարելու, Կաննում հաջողության գրավականի, մեյնսթիմային կինո նկարելու մտադրության և այլ թեմաների շուրջ կինոռեժիսոր Նոր Մարտիրոսյանը պատմել է «Արտֆոկուս»-ի տաղավարում: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Ոսկե Ծիրան 2022


Ի՞նչ ֆիլմեր արժե բաց չթողնել այս տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին։ «Արտֆոկուս»-ում կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Կարեն Ավետիսյանն է: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Ժամանակակից պարը և «Սամմիթ» փառատոնը


Արդյո՞ք երիտասարդ պարողներն այսօր ավելի հետաքրքրված են ժամանակակից պարով, քան տարիներ առաջ: Ինչու՞ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան որոշել է ցատկահարթակ դառնալ ոչ միայն օպերային երգիչների, այլև բալետի պարողների համար: Մարզերում ի՞նչ հանդիպումներ ունեցան «Սամմիթ» փառատոնի ներկայացուցիչները տեղի արտիստների, պարուսույցների և հանդիսատեսի հետ: «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել են Հայկ Վարդանյանը և Արինա Արարատյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Արթուր Ավանեսովը՝ հայկական ժամանակակից կոմպոզիտորական արվեստի մասին


Որո՞նք են այն ինստիտուտները, որոնք ժամանակակից կոմպոզիտորներին երաժշտություն գրելու պատվերներ են տալիս արտերկրում և Հայաստանում. արդյո՞ք անցյալ դարի 70-80-ականներին է եղել կոմպոզիտորական արվեստի վերջին բարձրակետը: Հայ կոմպոզիգտորներն այսօր անդրադառնու՞մ են սոցիալական, քաղաքական խնդիրներին, դառնու՞մ են ժամանակի փաստավավերագիրները, թե՞ ոչ: «Արտֆոկուս»-ում կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ Արթուր Ավանեսովն է։ Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Դավիթ Հալաջյանը նշում է 60-րդ հոբելյանը. Երևանում հնչել է կոմպոզիտորի «Լույսի մեսսա»-ն


Կոմպոզիտոր-կատարող համագործակցության, արհեստական բանականության միջոցով ստեղծվող ստեղծագործությունների արժեքի, ժամանակի վավերագիրը լինելու ցանկության և այլ թեմաների մասին «Արտֆոկուս»-ում խոսել է անվանի կոմպոզիտոր, դիրիժոր Դավիթ Հալաջյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Հայկական գինու հմայքն ու ...


Քանի՞ անուն գինի էր արտադրվում Արցախում մինչ 44-օրյա պատերազմը, քանի՞սը կորցրինք: Որքանո՞վ է հաջողվում Հայկական գինիներին դիրքավորվել գինու արտադրության գերմրցակցային միջավայրում: Ինչպե՞ս լավ գինի ընտրել: «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել է գինեգործ Վահե Քեուշգերյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։