Անհաղթահարելի դժվարություններ չկան
Եթե չլիներ պատերազմը մեխանիզատոր Կարո Համբարձումյանի կյանքը բոլորովին այլ հունով կընթանար: Նա տարվա մեծ մասն անցկացնում էր Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի մեջ: Նա Հայաստան է վերադարձել քառօրյա, ապա՝ 44-օրյա պատերազմին և Տիգրան Մեծ ջոկատով մեկնել է Արցախ: Հոկտեմբերի 3-ին Կարո Համբարձումյանը Մադաղիսում վիրավորվում է։ Նա հիմա պատրաստվում է բարդ վիրահատության և հույս ունի, որ արդյունքում ոտքը կվերականգնվի։ Կարո Համբարձումյանը համարում է, որ կյանքում չկան անհաղթահարելի դժվարություններ և առհասարակ՝ չկա կյանք առանց դժվարությունների։
Շարք: Կյանքը պատերազմից հետո
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լիանա Մինասյան
,
Ռեժիսոր Արթուր Սարիբեկյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2024-06-17T21:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար