Հարսանյաց օր էր, և տասը կույսեր, լապտերներ առած, ելան դիմավորելու փեսային: Կույսերից հինգն իմաստուն էին, իսկ մյուս հինգը՝ հիմար: Իմաստունները լապտերների հետ ամաններով ձեթ վերցրեցին, իսկ հիմարները՝ ոչ: Փեսան ուշացավ, և կույսերը քնի մեջ ընկան: Կեսգիշերին ձայն լսվեց, թե՝ «Ահա փեսան գալիս է, ընդառաջ ելեք նրան»: Այնժամ կույսերն ելան և կարգի բերեցին իրենց լապտերները: Քանի որ հիմար կույսերը ձեթ չէին վերցրել, նրանց լապտերները սկսեցին մարել: Ուստի և իմաստուն կույսերից ձեթ խնդրեցին: Իսկ իմաստուն կույսերը պատասխանեցին. «Գուցե մեզ և ձեզ չբավականացնի, գնացեք վաճառականների մոտ և ձեզ համար գնեք»: Երբ նրանք գնացին ձեթ գնելու, փեսան եկավ: Պատրաստ կույսերը նրա հետ հարսնատուն մտան, և դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերը և ասացին. «Տե՜ր, Տե՜ր, բա՛ց դուռը»: Իսկ փեսան պատասխանեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ձեզ չեմ ճանաչում»:

2025-12-30T08:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ