Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 170-րդ


«Հենք» կրթական ծրագրի հեղինակ Ելենա Սարաֆյանի և խմբագիր Լուսինե Զաքարյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է դպրոցական ծրագրին զուգահեռ հայ գրականության դասընթացը աշակերտների համար ավելի գրավիչ ու հետաքրքիր դարձնելու նրանց նախաձեռնությունը:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 169-րդ


Oտարեկրացի, սփյուռքից ներգաղթած և Արցախից բռնագաղթած դպրոցականներին ժամանակակից հայոց լեզվի ուսուցման խնդիրները Հովհաննես Երանյանը քննարկել է «Բիգ մայնդ քիդս» կենտրոնի գրասենյակի տնօրեն Գոհար Օհանջանյանի և լեզուների ծրագրի պատասխանատու Լուսինե Համբարյանի հետ։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 168-րդ


Երևանում տեղի ունեցած միջազգային հայագիտական կոնգրեսի նպատակներն ու միջազգային հայագիտության առջև ծառացած խնդիրները Հովհաննես Երանյանը քննարկել է Մաշտոցյան մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանի հետ։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 167-րդ


Համայնքի, երկրի համար կարևորագույն հարցերում երիտասարդության մասնակցությանը վերաբերող խնդիրները, այդ հարցում կրթության, տեղեկացվածության և փափուկ հմտությունների տիրապետման կարևորությունը Հովհաննես Երանյանը քննարկել է սոցիոլոգ Մարինա Գալստյանի հետ։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 166-րդ


Ֆիզիկոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է ՀՀ ԳԱԱ-ի կազմում ստեղծված նոր վարչության գործունեության նպատակները, գիտության հանրամատչելիացման նշանակությունն ու կարևորությունը։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 165-րդ


Հայաստանի ներկայությունը աշխարհի գիտական քարտեզի վրա սկսում է փոխվել

Հայաստանում գիտության զարգացման խնդիրները Հովհաննես Երանյանը քննարկել է Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր, «AVIATE» կենտրոնի տնօրեն Նաիրա Հովակիմյանի հետ։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 164-րդ


Արտեմ Ալիխանյանի նախագծած արագացուցիչը աշխարհում եզակի երեւույթ է եղել

Արտեմ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի տնօրեն Գևորգ Քառյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է Ֆիզիկայի ինստիտուտում գիտական սերնդափոխության և գիտության զարգացման հեռանկարները:
 

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 163-րդ


Չկա բարդ բովանդակություն, կա մատուցման բարդ եղանակ

Մատենադարանի կրթական ծրագրերի և ցուցադրությունների համակարգողներ Ջեմմա Պապոյանի և Մերի Ղազարյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է ամբողջ տարվա ընթացքում Մատենադարանում իրականացվող կրթական ծրագրերը և «Ամառային դպրոց» կրթական ծրագրի բովանդակությունը:
 

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 162-րդ


Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է թանգարանում բացված «Բագրատունյաց տիեզերահռչակ մայրաքաղաքը. Անին 13-14 դարերում» ցուցահանդեսի և դրան հաջորդած միջազգային գիտաժողովի նշանակությունը:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 161-րդ


Գիտությանը ֆինանսավորելիս գործադիրը չի կարեւորում Հայաստանի խնդիրները

Այս տարվա բյուջեով կիրառական հետազոտություններին և փորձարարական մշակումներին հատկացված գումարները 9 անգամ քիչ են ֆուդամենտալ հետազոտություններին հատկացվող գումարներից։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանի պնդմամբ սա աշխարհում չտեսնված երեւույթ է։ Նա համարում է, որ առաջնահերթ պետք է լինեն մեր խնդիրների լուծումը։  Հովհաննես Երանյանը «Տաղավարում» Տիգրան Շահվերդյանի հետ քննարկել է գիտության ֆինանսավորման ոչ բարվոք վիճակը, բյուջեով նախատեսված ծախսերի թերակատարումը և գիտության զարգացման ընդհանուր հայեցակարգի բացակայությունը։
 

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 160-րդ


Կառավարությունը դադարեցրել է ազգային երգ ու պարի ծրագրի ֆինանսավորումը

Կան լուրեր, որ ազգային երգի ու պարի ծրագիրը 2026 թվականից դուրս կգա դպրոցներից։ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, ԱԵՊԱ-ի վերապատրատող մասնագետ Անի Հակոբյանը պնդում է, որ այս տարվանից արդեն նոր դպրոցներ ներառելու գործընթացը կասեցվել է։ Նա հույս ունի, որ այս որոշումը կվերանայի կառավարությունը եւ արդեն փորձված ծրագիրը կրկին կֆինանսավորվի։ Հովհաննես Երանյանը Անի Հակոբյանի հետ քննարկել է հանրակրթական դպրոցներում ազագային երգի և պարի ուսուցման մակարդակը և խնդիրները։։
 

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 159-րդ


Կառավարության հետ գործակցության «Մունք» տեխնոդպրոցի փորձերը շարունակ ձախողվում են

44-օրյա պատերազմից հետո Արցախում հիմնադրված «Մունք» տեխնոդպրոցը բռնի տեղահանումից հետո տեղափոխվել է Հայաստանի մարզեր։ Տեխնոդպրոցն ի տարբերություն Արցախի, որտեղ կառավարությունից գումար էր ստանում և կարողանում էր պահպանել ստաբիլությունը, Հայաստանում կառավարությունը որեւէ կերպ չի գործակցում ծրագրի ղեկավարի հետ։ Չնայած դրան ծրագիրը հաջողությամբ տեղափոխվել է Հայաստան եւ աստեղ շարունակում է իր գործունեությունը։ Հովհաննես Երանյանը «Տաղավարում» «Ես» կրթական հիմնադրամի և «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր Աշոտ Ավանեսյանի հետ քննարկել է «Մունք»-ի գործունեությունը։