Դիմանկարներ՝ Ռուբեն Մամուլյան, Անրի Վերնոյ, Արա Վահունի, հին ու նոր ֆիլմերի վերլուծություններ, hանդիպումներ  Հայաստան այցելած կինոռեժիսորների հետ` Էմիր Կուստուրիցա, Ռոման Բալայան, Սերժ Ավետիքյան, անդրադարձներ երևանյան կինոփառատոններին՝ «Ոսկե ծիրան», «Ես եմ»...:
Հետաքրքիր պատմություններով, հայտնի ու անհայտ ֆիլմերով կադրից դուրս ներկայանում են կինոյի մարդիկ:         
 
Պարբերականությունը՝ ուրբաթ, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ, ժամը 12:40-ին

Խորեն Աբրահամյան


Նա բուռն էր բեմում, հմայիչ` կինոյում և, ինչպես ինքն էր սիրում ասել, պարզ ու իսկական երևանցի` կյանքում: Մեծ արտիստի մասին կադրից դուրս պատմում են մտերիմները:

Վերջալույս Միրիջանյան


Ջերմ, բարի, նուրբ հումորով. այսպես են հիշում սունդուկյանցիները ժողովրդական արտիստ Վերջալույս Միրիջանյանին:

Թադևոս Սարյան


Թադևոս Սարյանը՝ Թաթիկը, «Տերն ու ծառայի» Մաթոսը թատրոնում, կինոյում և կադրից դուրս՝ կյանքում: Պատմում են Սերգեյ Առաքելյանն ու Սիրանույշ Գալստյանը:

Ամասի Մարտիրոսյան


«Մեքսիկական դիվանագետներ», «01-99», «Գիքոր» ֆիլմերը հայտնի ու սիրված են: Իսկ թե ինչպես Ամասի Մարտիրոսյանը, լինելով ռուսական բանակի սպա, հայտնվեց կինոյում՝ պատմում է թոռնուհին՝ Գայանե Մարտիրոսյանը:

Գայանե Մարտիրոսյան


«Մուլտիպլիկատորը պիտի պատմությունը կարողանա պատմել այնպես, որ երեխաների հետ զրույց ստացվի»:

Արման Կոթիկյան


Արման Կոթիկյանը հայ կինոյում խաղացել է էպիզոդիկ դերեր, բայց բոլորը՝ ընդգված ու տպավորիչ: Առօրյայում Կոթիկյանը նույնպես նրբանկատ էր ու պահանջկոտ՝ կոկիկ-ճաշակով հագնված արտիստին փողոցում հնարավոր չէր շփոթել ուրիշի հետ:

Թումանյանը՝ կինոյի լեզվով


Ինչպե՞ս են պատմվել Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները կինոյի լեզվով:

Թումանյանի հեքիաթները՝ Մալյան թատրոնում


Թումանյանի հեքիաթները Մալյան թատրոնի այցեքարտն է: Ներկայացումն արդեն չորս տասնյակ տարի ապրում է ու շրջում երկրներով: Ինչպես են բեմադրվել Թումանյանի հեքիաթները, ինչ  ճանապարհ են անցել՝ պատմում են մալյանականները: 

Հայկական կարճամետրաժ կինոն


Հայկական կարճամետրաժ կինոն իսկական դպրոց է: Կինոռեժիսորների մուտքը մեծ կինոընտանիք հաստատվում էր կարճամետրաժով: «Ոսկե ցլիկ», «01-99», «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Ձախորդ Փանոս», «Թթենին». այս կաճամետրաժները երիտասարդ ռեժիսորների առաջին ֆիլմերն էին և մտան հայ կինոյի ոսկե ֆոնդ:

Վահրամ Փափազյան


Որքան անսասան էր բեմում, նույնքան փխրուն՝ կյանքում: Պատմում են ռեժիսոր
Ջուլիետա Կաժոյանը, գրող Գրիգոր Ջանիկյանը, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը: 
 

Բաբկեն Ներսիսյան


«Տաղանդավոր դերասաններ շատ ունենք, բայց արտիստներ՝ քիչ: Բաբկեն Ներսիսյանը մեծ արտիստ էր»: Այսպես են բնութագրում Ներսիսյանին: Թե ինչպիսին էր Բաբկեն Ներսիսյանը կյանքում, բեմում, կադրում և կադրից դուրս՝ պատմում են որդին և ընկերները:

Թաթուլ Դիլաքյան


Ջերմ, խանդավառ, անվերջանալի թվացող դրական էներգիայով: Սիրված դերասանը թե՛ բեմում էր, թե՛ կինոյում՝ «01-99», «Ժայռը», «Շրթներկ համար 4», «Նվագախմբի տղաները»: Ինչպիսին էր Թաթուլ Դիլաքյանը կադրում և կադրից դուրս՝ պատմում են նրա ընկերներն ու հարազատները: