Դիմանկարներ՝ Ռուբեն Մամուլյան, Անրի Վերնոյ, Արա Վահունի, հին ու նոր ֆիլմերի վերլուծություններ, hանդիպումներ Հայաստան այցելած կինոռեժիսորների հետ` Էմիր Կուստուրիցա, Ռոման Բալայան, Սերժ Ավետիքյան, անդրադարձներ երևանյան կինոփառատոններին՝ «Ոսկե ծիրան», «Ես եմ»...:
Հետաքրքիր պատմություններով, հայտնի ու անհայտ ֆիլմերով կադրից դուրս ներկայանում են կինոյի մարդիկ:
Պարբերականությունը՝ ուրբաթ, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ, ժամը 12:40-ին
Գալյա ՆովենցԹե ինչպես նկարահանվեց «Մեր մանկության տանգոն», թե ինչպես Գալյան երբեք չտառապեց դեր ստանալու մոլուցքով, թե որքան լուռ ու համբերատար էր կյանքում՝ ջերմությամբ ու սիրով են հիշում ընկերները՝ Հրաչյա Գասպարյանը, Ալբերտ Մկրտչյանն ու Սերգեյ Առաքելյանը՝ կադրից դուրս: |
|
Ռուբեն ԳևորգյանցԿինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը չի պատկերացնում կյանքն առանց կինոյի, հումորի ու ընկերների: Ընկերներն էլ չեն պատկերացնում, որ Ռ. Գևորգյանցն արդեն յոթանասուն տարեկան է: Մեր նկարահանման օրը ընկերներով հավաքվել էին մի հարկի տակ ու տարիները, ասես, նահանջում էին... |
|
Այդ զարմանալի ՖրունզըՄեր մանկության տանգոն», Հին օրերի երգը», Մենք ենք, մեր սարերը», Հայրիկ» և շատ ու շատ ֆիլմեր մեզ հարազատ դարձան սիրված արտիաստի շնորհիվ: Մհեր Մկրտչյանը՝ բոլորիս հարազատ Ֆրունզը, ապրեց դժվար ու զարմանալի կյանք: Նրա կենդանի, անմիջական ու տաղանդավոր դերերը անտարբեր չեն թողնում ոչ ոքի: Ֆրունզի մասին խոսելիս հնարավոր չէ չուրախանալ, չտխրել, չհուզվել...
|
|
Վրեժ ՊետրոսյանՀավատում եմ ճակատագրին, որովհետև մեծ դժվարությամբ ու մեծ տարիքում կարողացա ճեղքել կինոյի դարպասները»,- պատմում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր, կինոռեժիսոր Վրեժ Պետրոսյանը:
|
|
Հրանտ ՀակոբյանԿինովավերագրող Հրանտ Հակոբյանը երեք տասնյակ ֆիլմերի հեղինակ է. Մոնթե», Հայրենիքս՝ Հայաստան», Մոռացված կղզիների բնակիչները», Հրանտ Դինք» և այլ: Նրա ֆիլմերի առանցքը մարդն է՝ իր բոլոր դրսևորումներով: Ռեժիսորի կարծիքով, եթե նորից սկսեր կյանքը, կանցներ վավերագրողի նույն ճանապարհով: |
|
Ռուբեն ՀովսեփյանՀնձան», Կարոտ», Խնձորի այգին», Ապրիլ» ֆիլմերի սցենարի հեղինակ Ռուբեն Հովսեփյանի մուտքը կինո անսպասելի ու շրջադարձային էր նրա կյանքում: Դրանք, գրողի կարծիքով, Հայֆիլմի» լավագույն տարիներն էին, երբ կինոն սերտորեն կապված էր գրականության հետ: Կա էսպիսի մի ասույթ` եթե ֆիլմը լավ է ստացվում, ռեժիսորի շնորքն է, եթե վատ՝ սցենարիստի մեղքը»:
|
|
Ձորի ՄիրոնՌեժիսոր Ժիրայր Ավետիսյանի Ձորի Միրոն» ֆիլմը նկարահանվել է 1979-1980 թթ-ին: Առաջին անգամ մեծ էկրանին երևացին ֆիդայինները: Սովետական տարիներին այս թեմայով ֆիլմ նկարահանելն արդեն հերոսություն էր, մենք մեկ բռունցք դարձած՝ հասանք մեր նպատակին»,- հիշում է Սոս Սարգսյանը:
|
|
Ռոբերտ ԱմիրխանյանՆա երաժշտություն է գրել մեզանում սիրված Տղամարդիկ», Հեղնար աղբյուր», Հայրիկ», Հնձան» և այլ ֆիլմերի համար: Այսօր կարոտով է հիշում կինոյի իր ավագ ընկերներին:
|
|
Հարություն ԽաչատրյանԻնձ հուզում են մարդիկ, հուզում է փոքրիկ քաղաքը, մոլորակը, տիեզերքը` այն ամենն, ինչ շրջապատում է ինձ: Ու, եթե կարողանում եմ անհանգստություններս կիսել ու հուզել մարդկանց, ուրեմն իզուր չէ այն ճանապարհը, որով անցնում եմ: Կինոն իմ ինքնաարտահայտման միակ միջոցն է»:
|
|
Էռնեստ ՄարտիրոսյանՌեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի ձեռագիրը 60-ականների հայ կինոյում թարմ էր ու համարձակ: Ընկերները հիշում են նրա ելույթները Արագիլ» սրճարանում, որտեղ հավաքվում էին ժամանակի առաջադեմ ու ըմբոստ երիտասարդները…
|
|
Երվանդ ՄանարյանԽղճի մտոք պետք է վերաբերվես քո հանդիսատեսին, բոլորը պիտի լինեն սկզբում, դու՝ վերջում, էդպես ճիշտ է ապրելը». կադրից դուրս իր մտորումներով մեզ հետ է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը: |
|
Գրիգոր Մելիք-ԱվագյանԻնչու է աղմկում գետը», Մոր սիրտը», Սիրտն է երգում» ֆիլմերը ճանաչելի ու սիրելի են հայ հանդիսատեսին: Ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի մասին պատմում են ընկերները՝ կինոռեժիսորներ Ռուբեն Գևորգյանցն ու Գրիգոր Հարությունյանը, կինոօպերատոր Լևոն Աթոյանցը, ՀՀ ժող. արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էմանվել Մանուկյանը:
|