Դիմանկարներ՝ Ռուբեն Մամուլյան, Անրի Վերնոյ, Արա Վահունի, հին ու նոր ֆիլմերի վերլուծություններ, hանդիպումներ Հայաստան այցելած կինոռեժիսորների հետ` Էմիր Կուստուրիցա, Ռոման Բալայան, Սերժ Ավետիքյան, անդրադարձներ երևանյան կինոփառատոններին՝ «Ոսկե ծիրան», «Ես եմ»...:
Հետաքրքիր պատմություններով, հայտնի ու անհայտ ֆիլմերով կադրից դուրս ներկայանում են կինոյի մարդիկ:
Պարբերականությունը՝ ուրբաթ, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ, ժամը 12:40-ին
|
Էրիկ ՆազարյանՄեր տանը ընտանեկան լուսանկարների կողքին իրենց կարևոր տեղ ունեին Սոֆի Լորենը, Մառլոն Բրանդոն և շատ ու շատ աստղեր: Երբ փոքր էի, կարծում էի դրանք էլ մեր բարեկամներն են»,-ասում է սցենարիստ, ռեժիսոր Էրիկ Նազարյանը:
|
|
Արսինե ԽանջյանԿինոյում Ատոմ Էգոյանին և Արսինե Խանջյանին անջատ անհնար է պատկերացնել: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ստեղծագործելով ուրիշ մշակույթներում՝ արվեստագետը չի կորցնում ազգային դիմագիծը»,-ասում է կինոգետ Գարեգին Զաքոյանը:
|
|
Արուս ԱսրյանԺողովրդական արտիստուհի, հայ բեմի մեծանուն դերասանուհի Արուս Ասրյանի մասին սիրով ու ակնածանքով են հիշում Վ. Աճեմյանի աշակերտները՝ այսօր արդեն ավագ սերնդի արվեստագետներ: Տիկին Արուսը, որքան փոթորկալից էր բեմում, նույնքան լուռ ու անխոս կյանքում: Երվանդ Ղազանչյանի խոսքով՝ Արուս Ասրյանի հետ նույն բեմում խաղալը ավելի մեծ դպրոց էր, քան որևէ ԲՈՒՀ-ում սովորելը: Վահրամ Փափազյանը դերասանուհուն բնութագրել է այսպես. Արուս Ասրյանի արվեստին բնորոշ է ճկուն խաղը, ցայտուն ռիթմը և շեշտված դերապատկերների նախասիրությունը. հիանալի սուբրետ է և միևնույն ժամանակ՝ կատակերգու»: |
|
Մարտին ՎարդազարյանՀՀ ժող. արտիստ Մարտին Վարդազարյանի մուտքը մեծ կինո պատահական է եղել, բայց դարձել է ճակատագրական… Բարև, ես եմ», Սարոյան եղբայրներ», Երկունք», Մենավոր ընկուզենին», Ապրեցեք երկար» ֆիլմերի, բազմաթիվ այլ վավերագրական ու մուլիպլիկացիոն ֆիլմերի համար գրված երաժշտությունները Մարտին Վարդազարյանի ստեղծագործական կյանքի հետաքրքիր ու հիշուղություններով հարուստ էջերից են: Այդ մասին են պատմում ինքը՝ մաեստրոն, նրա վաղեմի ընկերներ, ՀՀ ժող. արտիստներ Հրաչյա Գասպարյանը, Ալեքսանդր Գրիգորյանն ու արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը: |
|
Ռուբեն ՄամուլյանԹատրոնի և կինոյի ռեժիսոր, աշխարհում առաջին գունավոր կինոնկարի՝ Բեքի Շարփ» (1935թ.) ստեղծող, կինոյի նորարար Ռուբեն Մամուլյանն ապրել ու ստեղծագործել է ԱՄՆ-ում: Աշխարհը թատրոն է, մարդիկ` դերասան, և ամենակարևորը` լավ խաղալն է՝ անկախ պիեսի որակից»,-ասում էր կինոյի դասականը: Ռուբեն Մամուլյան և այլք» պիեսը տևեց 90 տարի: Նրա հերոսն ունեցավ ուրախություններ ու դառնություններ, նրան հաջողվեց ստեղծել իր ժամանակի համար անգերազանցելի ֆիլմեր՝ Ծափահարություններ», Քրիստինա թագուհին», Մետաքսե գուլպաները» ... Հաղորդումը ներկայացնում է Ռուբեն Մամուլյանի գործունեությունը, ինչպես նաև բացառիկ կադրեր Հայաստան այցելությունից: |
|
Ռոման ԲալայանԹռիչքներ երազում և արթմնի», Կաշտանկա», Բիրյուկ», Պահպանիր ինձ իմ թալիսման» ... Ռոման Բալայանի ֆիլմերը հայտնի ու սիրված են տարբեր սերնդների կողմից: Դրանք արտացոլում են ժամանակի շունչը և սոցիալական տարբեր խմբերի բարքերը: Մեր հայրենակիցն այժմ ապրում և ստեղծագործում է Կիևում: Նա ուկրաինական ժամանակակից կինոյի ամենավառ անհատականությունն է: Բալայանը հայտնի է նաև ռուս դասական գրականության՝ իր նուրբ ու բարձրաճաշակ էկրանավորումներով: Կադրից դուրս նա մի քանի ժամ մեզ հետ էր... |
|
Վլադիմիր Մսրյան
ՀՀ ժող. արտիստ Վլադիմիր Մսրյանի ավանդը մեծ է հայ բեմարվեստում: Նա խաղաց բազմաթիվ դերեր՝ ծաղրածուից մինչեւ արքա, անդավաճան մնալով իր սկզբունքներին: Կինոյում նա մնաց որպես անփոխարինելի Պագանինի, թատորնում՝ Հերոստրատ, կյանքում՝ պարզ ու սովորական Վլադիմիր Մսրյան: Կադրից դուրս նրա մասին պատմում են մտերիմները:
Մասնակցում են՝
Գուժ Մանուկյան. ՀՀ ժող.արտիստ,
Լևոն Իգիթյան. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
Կարեն Ջանիբեկյան. ՀՀ ժող. արտիստ,
Վալերի Թումասյան,
Մայիս Մխիթարյան. գեղանկարիչ,
Տիգրան Խզմալյան. կինոռեժիսոր
|
![]() |
Շավարշ ՎարդանյանԿինոօպերատոր, ռեժիսոր Շավարշ Վարդանյանը Լենինգրադից վերադառնալուց հետո աշխատանքի է անցնում Հայֆիլմում»: Կարճ ժամանակ անց սկսվում է Արցախյան շարժումը: 1988-90-ական թթ.՝ Արցախայան հերոսամարտի առաջին օրերից, վերցնում է տեսախցիկն ու մեկնում ռազմաճակատի առաջին գիծ: Նրա շնորհիվ մենք այսօր ունենք մոտ 1200 ժամ վավերագրական տեսանյութ պատերազմի շրջանից: Այդ յուրատիպ վավերագրության ստեղծման մասին կադրից դուրս պատմում է կինոօպերատորը: |
|
Անրի ՎերնոյՖրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) հայ հանդիսատեսին հայտնի է Մայրիկ» ֆիլմով: 2010 թ. Անրի Վերնոյի ընտանիքը Հայաստանում էր: Ոսկե ծիրան» կինոփառատոնը համաշխարհային կիոնյում ունեցած ավանդի համար Վերնոյին հետմահու մրցանակ էր շնորհել: Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկը, որպես ասիստենտ է աշխատել ֆիլմում: Հորս հետ աշխատելը շատ դժվար էր»,-հիշում է Պատրիկը: Կադրից դուրսը» պատմում է Վերնոյ-Մալաքյան գերդաստանի ու Մայրիկ» ֆիլմի ստեղծման մասին, հաղորդման մեջ օգտագործված են բացառիկ դրվագներ ֆիլմի նկարահանումներից:
|
|
Վարդան ԱճեմյանԱնվանի թատերական գործիչ, ռեժիսր, ԽՍՀՄ ժող. արտիստ Վարդան Աճեմյանի ավանդը մեծ է հայ թատրոնի պատմության մեջ: Աճեմյանը կրթություն է ստանում Ռուսաստանում`Ստանիսլավսկու, Նեմիրովիչ-Դանչենկոյի մոտ, սակայն վերադառնում է Հայաստան և դառնում Լենինականի դրամատիկ թատրոնի հիմնադիրներից մեկը...Այստեղ էլ բեմադրում է իր առային ներկայացումները`իրեն բնորոշ նուրբ ու ընդգծված ձեռագրով: Հատակում», Մեծապատիվ մուրացկաններ», Արա Գեղեցիկ», Տասներկու գիշեր» և այլն: Սունդուկյանի անվան թատորնի բեմում գեղարվեստական ու հոգեբանական վառ բացայատումներով աչքի ընկան Պաղտասար աղբարն» ու Իմ սիրտը լեռներում է»: Կադրից դուրս իրենց հիշողություններ են կիսում են մեծ վարպետի աշակերտները՝ |
|
«Ես եմ» 2012Ես եմ» երիտասարդական միջազգային կինոփառատոնը 7-րդ անգամ իր դռներն է բացում երիտասարդ կինոռեժիսորների առջև: Կինոփառատոնը երիասարդների համար նոր ֆիլմերի ներկայացման և նոր հանդիպումների հրաշալի առիթ է: |
|
Յուրի ԵրզնկյանԿինոռեժիսոր Յուրի Երզնկյանի անցած ստեղծագործական ճանապարհը, հայ կինոյում նրա յուրօրինակ ձեռագրով ֆիլմերը՝ Խաթաբալա», Առաջին սիրո երգը», Սգավոր ձյունը», մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը: |