Գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը բանավիճում են հայ դասական ու համաշխարհային գրականության ամենահայտնի, սիրված, միաժամանակ, վիճահարույց ստեղծագործությունների շուրջ: Յուրաքանչյուր քննարկում նվիրված է մեկ գրական երկի, գրականագետների բանավեճը ներկայացնում է դրա ավանդական ու նորովի ընկալման  հնարավորությունները:

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն


Թվում է, թե աշունը բանաստեղծների ամենից սիրելի եղանակն է, սակայն գրականության պատմության ոչ բոլոր շրջաններում է այդպես եղել։ Ե՞րբ և ինչպե՞ս աշունը բանաստեղծական դարձավ, ինչո՞ւ միջնադարյան պոեզիայում աշնանային պատկերներ չկան և ի՞նչ նշանակություն ունի տարվա այս եղանակը ռոմանտիկական ու սիմվոլիստական պոեզիայում։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Պարույր Սևակն ու միջնադարյան գրականությունը


Պարույր Սևակը, ինչպես մեր շատ բանաստեղծներ ներշնչվել է հայ միջնադարյան գրականությունից։ Նա խորությամբ ու գիտականորեն է ուսումնասիրել միջնադարյան գրականությունը: Ինչպե՞ս են Պ.Սևակի ստեղծագործության մեջ հարաբերվել անցյալն ու ներկան, գրական ավանդույթն ու նորարարությունը և ի՞նչ ազդեցություն է ունեցել հայ միջնադարյան գրականությունը նրա պոեզիայի վրա: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Ինչպե՞ս են աշխատում գրողները


Հուշագրություններում հանդիպում են գրողների ստեղծագործական պրոցեսի մասին հետաքրքիր վկայություններ: Կան գրողներ, որ գրում են գիշերը, խմում են շատ սուրճ, ստեղծագործում են կանգնած կամ պառկած: Շատերին հետաքրքիր այս փաստերը գրականագիտության համար կարևոր են այնքանով, որքանով կարող են պայմանավորել ստեղծագործությունների գեղարվեստական առանձնահատկությունները: Ի՞նչպես են անդրադառնում գրականության վրա հեղինակների ստեղծագործելու կերպն ու պայմանները, և անդրադառնո՞ւմ են արդյոք։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեկ պատմվածքի շուրջ. Էռնեստ Հեմինգուեյ, «Կիլիմանջարոյի ձյուները»


Էռնեստ Հեմինգուեյի «Կիլիմանջարոյի ձյուները» պատմվածքը այդ ժանրով գրված թերևս ամենաազդեցիկ ու ամենաքննարկված գործերից մեկն է համաշխարհային գրականության մեջ: Հեմինգուեյին բնորոշ պարզ ու երկխոսական պատումն այստեղ հատկանշվում է կառուցվածքային փայլուն լուծումներով: Պատմվածքի յուրահատկությունները «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Հենրիկ Էդոյանի “Preterito nostalgia” սոնետների պսակը


Սոնետը հայ և համաշխարհային պոեզիայի սիրված տեսակներից է։ Հայ դասական ու ժամանակակից շատ բանաստեղծներ անդրադարձել են սոնետին։ Հենրիկ Էդոյանն իր ստեղծագործության վաղ շրջանից սկսած ստեղծել է ուշագրավ սոնետներ, որոնց առանձնահատկությունները «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդաշարի շրջանակում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Ստեղծագործում է արհեստական բանականությունը


Արհեստական բանականությունը ներխուժել է նաև գրականության աշխարհ։ Վտանգվա՞ծ է արդյոք գրականության ապագան արհեստական բանականության հետագա զարգացմամբ, թե այդուհանդերձ մարդու կողմից ստեղծված լավ գրականությունը հավերժ անհասանելի կմնա արհեստական բանականությանը։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդաշարի շրջանակում այս հարցերը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեկ պատմվածքի շուրջ․ Բորխես, «Շեքսպիրի հիշողությունը»


Ինչպե՞ս խորությամբ հասկանալ գրականությունը: Հեղինակի կենսագրության իմացությունը օգնո՞ւմ է դրան, ի՞նչ հարաբերություն ունեն գրողն ու գրականագետը և որտե՞ղ է ավարտվում գրական տեքստն ու սկսվում նրա մասին ուսումնասիրությունը։ Այս թեմաները լավագույնս ներկայացվում են Խորխե Լուիս Բորխեսի «Շեքսպիրի հիշողությունը» պատմվածքում։ Այս պատմվածքը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Մայր տաճարի գրական բնագրերը


Կաթողիկե Սուրբ Էջմիածինը կամ Մայր տաճարը դարեր շարունակ ներշնչել է համայն հայությանը, նաև իր գեղարվեստական արտացոլումը գտել մատենագրության ու գրականության մեջ։ Մայր Տաճարի գրական բնագրերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդաշարին քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Սրբալույս Մյուռոնը գրականության մեջ


Սրբալույս Մյուռոնն իր հոգևոր ու ծիսական խորհուրդներով դարեր շարունակ կարևորագույն նշանակություն է ունեցել և այսօր էլ ունի հայ քրիստոնյայի կյանքում: Մյուռոնն ու Մյուռոնօրհնեքի խորհրդավոր արարողությունն իրենց գեղարկվեստական արտացոլումն են գտել նաև գրականության մեջ: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը Մյուռոնի գրական բնագրերը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Հաֆեզի հմայքն ու գաղտնիքները


Իրանցի նշանավոր բանաստեղծ Հաֆեզի գազելներն ու քառյակները դարեր շարունակ հմայել են ընթերցողներին ամբողջ աշխարհում: Դրանց խորհրդավոր աշխարհով ներշնչվել են Գյոթեն ու Պուշկինը, նաև մեր հեղինակները՝ Չարենցը, Իսահակյանը, Կապուտիկյանը: 2024 թվականին հրատարակվեց Հաֆեզի հայերեն նոր թարգամանությունը: Իրանցի մեծ բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության մասին «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը:

Գրքի երևանյան փառատոնը. հերթական, բայց…


Այս տարի Գրքի երևանյան փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 6-8-ը: Գրքասեր ու ընթերցասեր հանրությանը հնարավորություն կունենա ծանոթանալու նոր հրատարակություններին, մասնակցելու գրական տարբեր միջոցառումների ու շնորհանդեսների: Նաև ավանդաբար փառատոնի գործունեության, նշանակության, դրա շրջանակում անցկացվող գրական մրցույթի հետ կապված բազում հարցեր են առաջանում, որոնք էլ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը:

Մայր Արաքսի ափերով. հայրենի գետերը գրականության մեջ, մաս 2


Հայ գրականության մեջ հիշատակվող գետերը՝ Արաքս, Դեբեդ, Տղմուտ, Արածանի, Ախուրյան, Գետառ և այլն տարբեր ժամանակներում ունեն իրենց ուրույն նշանակությունը՝ կյանքի ակունքից, մինչ ժամանակի խորհրդանիշ: Որո՞նք են այս պատկերների հիմնական յուրահատկությունները: Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: