|
|
Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանումՖրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվել է երկու նոր ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»: Թանգարանի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ՝ ցուցադրվող նմուշներին ծանոթացավ նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: |
|
|
Բողոքի ակցիա՝ ընդդեմ ԼԳԲՏ քրիստոնյա ֆորումի անցկացմանը ՀայաստանումՄեկ ամիս առաջ ռուսական ԼԳԲՏ ցանցի պաշտոնական lgbtnet.org կայքը տարածել էր, որ նոյեմբերի 15-18-ը Երևանում անցկացվելու է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը: Այն բուռն արձագանք էր գտել և իրարանցում ստեղծել քաղաքացիների շրջանում: Հոկտեմբերի 6-ին Կարապի լճի տարածքում ՀՀ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ ԼԳԲՏ քրիստոնյա ֆորումի անցկացմանը Հայաստանում: Բողոքի ակցիային միացել էին նաև հոգևորականներ՝ հայտնելու իրենց կոչն ու դիրքորոշումը: |
|
|
Կեչառիսի վանական համալիրում յոթ սարկավագներ ձեռնադրվեցին քահանա2018 թվականի հոկտեմբերի 7-ը հիշարժան օր դարձավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունում սպասավորող 7 սարկավագների համար: Կեչառիսի վանական համալիրում Կոտայիքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ այդ օրը նրանք քահանայության կոչվեցին: |
|
|
Աշխարհի լավագույն ֆլեյտահարներից Էմանուել Պայուն իր կատարումը Հայաստանում նվիրեց ԱզնավուրինՖրանսիացի անվանի ֆլեյտահար Էմանուել Պայուի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախբի համատեղ համերգը նվիրվեց Շարլ Ազնավուրի հիշատակին: |
|
|
Օպերային երգիչ Կոնստանտին Սիմոնյանի բեմական գործունեության 50-ամյակին նվիրվեց համերգԱյս տարի լրանում է ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգիչ Կոնստանտին Սիմոնյանի բեմական գործունեության 50-ամյակը: Այդ առիթով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տոնական երեկո էր կազմակերպել: Համերգային կատարումներով Կոնստանտին Սիմոնյանի հետ հանդես եկան նրա ուսանողները, գործընկերները: |
|
|
Կոմիտասին նվիրված ցուցահանդես և համերգ` Մայր ԱթոռումԿոմիտասի ծննդյան 150-ամյակին ընդառաջ Մայր Աթոռն ու Էջմիածնի քաղաքապետարանը համատեղ եռօրյա հոբելյանական միջոցառումների շարք անցկացրեցին: Սեպտեմբերի 27-ին՝ միջոցառումների վերջին օրը, Մայր Աթոռի մատենադարանում բացվեց Կոմիտասին նվիրված ցուցահանդես: Միջոցառման երկրորդ մասում հանդես եկավ «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը՝ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Ներկաներին շնորհավորեց և իր օրհնության խոսքն ուղղեց Մայր Աթոռի միաբան Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: |
|
|
Ամփոփվեց «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» մեկամյա ծրագիրը«Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագիրն ամփոփում է արդյունքները: Ծրագրի նպատակն էր` զարգացնել երեխաների ստեղծագործական ներուժը և նպաստել նրանց ներառմանը համայնքների մշակութային կյանքում: «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության երկարամյա փորձի արդյունքում ձևավորվել է աշխատանքային մոդել, որի հիմքում մշակույթը դիտարկվում է որպես սոցիալական փոփոխությունների կարևոր գործոն: Ծրագրի ղեկավարը հաշվետվություն ներկայացրեց ընդհանուր իրավիճակի և ստացած արդյունքների մասին: Երկու տարի առաջ Հայաստանում մանկական աղքատության վերաբերյալ հրապարակված վերլուծության տվյալներով՝ մեր երկրում յուրքանչյուր երեք երեխայից մեկը աղքատ է և խոցելի: |
|
|
Սեպտեմբերի 25-27-ը՝ «Կոմիտասյան օրեր Էջմիածնում»Գալիք տարի լրանում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակը: Հոբելյանին ընդառաջ Մայր Աթոռն ու Էջմիածնի քաղաքապետարանը համատեղ սեպտեմբերի 25-27-ը նախաձեռնել են «Կոմիտասյան օրերը Էջմիածնում» միջոցառումների շարք, որի շրջանակում միջոցառումներ տեղի կունենան քաղաքային թանգարաններում և Մայր Աթոռի կառույցներում: |
|
|
Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը՝ Էջմիածնի պատմազգագրական թանգարանումԷջմիածնի պատմաազգագգրական թանգարանում Կոմիտասի մանրանվագներն էր հնչեցնում մեծ կոմպոզիտորի անվան ազգային քառյակը՝ «Կոմիտասյան օրեր Էջմիածնում» ծրագրի շրջանակում: Սեպտեմբերի 25-27-ը Էջմիածնում անցակցվում են Կոմիտասին նվիրված գրքերի, անձնական իրերի, գեղանկարների ցուցադրություններ, հոգևոր և ժողովրդական երգի համերգներ: |
|
|
Երևանի կենդանաբանական այգում գրքի փառատոն էրՀՀ Անկախության տոնի առթիվ Երևանի կենդանաբանական այգին «Գրքի փառատոն» էր կազմակերպել: |
|
|
Օծվել է Նոր Գեղի համայնքի նորակառույց եկեղեցինԿոտայքի թեմի Նոր Գեղի համայնքն այժմ եկեղեցի ունի: Թեմակալ առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ և թեմի քահանաների մասնակցությամբ օգոստոսի 22-ին նորաշեն եկեղեցին օծվել է և կոչվել Հովհաննես Ավետարանչի անվամբ: Եկեղեցու ճարտարապետը Վաչագան Թադևոսյաննն է: |
|
|
Հայոց հայրապետն ընդունեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտորինՍեպտեմբերի 20-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին և նրան ուղեկցող նույն համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար դոկտոր Էրիկ Էսրաիլյանին: Հյուրերը Հայաստանում են նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով և նպատակ ունեն նոր գործակցություն ձևավորել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի և Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների միջև: |